Նշան Պեշիկթաշլյան

հայ գրող, երգիծագիր

Նշան Պեշիկթաշլյան (1898, Բեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1972, Փարիզ, Ֆրանսիա), հայ գրող, երգիծագիր։

Նշան Պեշիկթաշլյան
արմտ. հայ.՝ Նշան Պէշիկթաշլեան
Ծնվել է1898
ԾննդավայրԲեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1972
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թատրոնի դերասան և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԱշխատավայրԱրաջ, Դպրոցասէր վարժարան, Մենք և Զվարթնոց
Նշան Պեշիկթաշլյան Վիքիդարանում
 Nshan Beshiktashlian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նշան Պեշիկթաշլյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, որտեղ ստացել է նախնական և միջնակարգ կրթությունը (Բերայի նախակրթարաններոմ)։ Ստեղծագործել սկսել է պատանի տարիքում` պոլսահայ մամուլի էջերում հրապարակելով իր բանաստեղծություններն ու պատմվածքները։ Կարճ ժամանակ զբաղվել է հայերենի ուսուցչությամբ, որից հետո ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը։

1922 թվականին՝ Զմյուռնիայի մեծ աղետից հետո տեղափոխվել է Հունաստան, որտեղ կարճ ժամանակ զբաղվել է Կորֆուի որբանոցներում հավաքված հայ մանուկների հայեցի դաստիարակությամբ։ Այնուհետև (1922 թվականին) վերջնականապես հաստատվել է Փարիզում, որտեղ կես դար իր աշխույժ մասնակցությունն է բերել արևմտահայ գրականության և ընդհանրապես հոգեմտավոր ժառանգության պահպանման ու զարգացման։

Գրական վաստակ

խմբագրել

Գրել սկսել է տասներկու տարեկանից։ Բանաստեղծական հենց առաջին գործերում ի հայտ է եկել նրա երգիծելու տրամադրությունը։

Աշխատակցել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականների՝ «Յառաջին», Բոստոնի «Հայրենիքին», Աթենքի «Ազատ Օր»-ին, Բեյ­րութի «Ազդակին» և «Սփյուռքին»՝ տպագրելով առավելապես երգիծական գործեր։

1927 թվականից սկսել է հրատարակվել։ Հաջորդ երեք տասնամյակներում տպագրվել են Պեշիկթաշլյանի բազմաթիվ հատորներ՝ մեծ մասը երգիծական։ Նա ունի արձակ՝ քնարերգական երկեր, իսկ չափածո՝ առակներ։

Հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել թատրոնի հանդեպ՝ երիտասարդ տարիներին ունենալով նաև դերասանական գործունեություն։ 1919-1921 թվականներին խաղացել է Կ. Պոլսի հայ դրամատիկ թատերախմբում։ Մամուլում հրապարակել է արևմտահայ դերասանների ընդարձակ դիմանկարները, որոնք հետագայում հրատարակել է «Թատերական դեմքեր» ստվար հատորում (1969, Անթիլիաս

Ստեղծագործություններ

խմբագրել

Պեշիկթաշլյանի 1927-1972 թվականների գրական վաստակը ներկայանում է հետևյալ ստեղծագործություններով.

  • «Ընկեր Շահազար» (1927)
  • «Սիդոննա» (1928)
  • «Ռապպի» (1932)
  • «Երգիծական» (1933)
  • «Հիւանդտես» (1936)
  • «Ծաղրանկարներ» (1938)
  • «Հայ Աղբրտիք» (1941)[1]
  • «Երգիծավէպեր» (1942)
  • «Լուլուտի» (1942)
  • «Ծիրանի գօտի» (1945)
  • «Զէն ու զարդ» (1946)
  • «Մեր պարտէզէն» (1947)
  • «Յակոբ Օշական» (1947)
  • «Մեր դրախտէն» (1948)
  • «Գրիգոր Նարեկացի եւ Սմրատ Բ.» (1950)
  • «Նոր ծազրանկարներ» (1952)
  • «Յուզումը» (1953)
  • «Մոմիաներ» (նորագույն ծաղրանկարներ, 1954)
  • «Սադայէլին պոչին տակ ու շուքին» (1954)
  • «Թատերական դէմքեր» կոթողական գործը, ավելի քան 1100 մեծադիր էջերով (1969)
  • «Հրաշալուր պատմութիւն Հայոց» (1972, հրատարակվել է մահվանից երկու ամիս անց)

Պեշիկթաշլյանն ունի առօրյա մամուլի և պարբերականների մեջ հրապարակված բազմաթիվ երգիծավեպեր, կատակերգություններ, առակներ, պատմվածքներ և արձակ էջեր, ինչպէս նաև անտիպ էջեր։

Ծանօթագրութիւններ

խմբագրել
  1. Պէշիկթաշլեան, Նշան (1941). Հայ աղբրտիք. A. Der Agopian imp.

Աղբյուրներ

խմբագրել
  • Դար Մը Գրականութիւն, Մինաս Թէօլէօլեան, Բ. հատոր, Ամերիկայի Միացեալ Նահանգներ 1977, էջ 188-190։
  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք I, էջ 262։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշան Պեշիկթաշլյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշան Պեշիկթաշլյան» հոդվածին։