Նյութըն Մորթոն

պոպուլյացիոն գենետիկ

Նյութըն Էննիս Մորթոն (դեկտեմբերի 21, 1929(1929-12-21), Քեմդըն - փետրվարի 7, 2018(2018-02-07)), ամերիկյան պոպուլյացիոն գենետիկ և գենետիկական համաճարակաբանության ոլորտի հիմնադիրներից [1]։

Նյութըն Մորթոն
Newton Morton,.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1929(1929-12-21)
Քեմդըն
Մահացել էփետրվարի 7, 2018(2018-02-07) (88 տարեկան)
Բնակության վայր(եր)Սաութհեմփթոն
Մասնագիտությունհամաճարակաբան և գենետիկ
Հաստատություն(ներ)Սաութհեմփթոնի համալսարան
Գործունեության ոլորտգենետիկական համաճարակաբանություն և պոպուլյացիոն գենետիկա
Ալմա մատերՍուորթմոր քոլեջ, Հավայան կղզիների համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Hopkins School? և Hopkins High School?
Ազդվել էՋեյմս Էֆ Քրոու
ՊարգևներՎիլյամ Էլըն մրցանակ

Կյանքի վաղ շրջան և կրթությունԽմբագրել

Մորթոնը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Քեմդըն քաղաքում[2]։ Երեք ամսականում նրա ընտանիքը տեղափոխվել է Քոնեքթիքութ նահանգի Նյու Հեյվըն քաղաք։ Գիտության հանդեպ նրա հետաքրքրությունը սկսվել է վաղ տարիքից, թիթեռներ հավաքելով։ Մորթոնը հաճախել է Հոփքինսի դպրոց, ավելի ուշ երկու տարով տեղափոխվել Սվարթմոր քոլեջ։ Նա կորցրել է էնտոմոլոգիայի նկատմամբ ոգևորությունը, ոգեշնչվելով Դոբժանսկու Գենետիկա և տեսակների ծագումը գրքից[3] որոշելով դրա փոխարեն զբաղվել գենետիկայով։

Մորթոնն ամուսնացել է Հավայան կղզիներից մի կնոջ հետ, որոշել է հաճախել Հավայան համալսարան կենդանաբանության բակալավրի կոչում ստանալու համար և այն ստացել 1951 թվականին։ Վիսքոնսինի համալսարանում նա ավարտել է դրոզոֆիլ ճանճի վերաբերյալ թեզը, բայց նրան ավելի շատ հետաքրքրում էր Ջեյմս Էֆ Քրոուի և Սյուըլ Րայթի աշխատանքը։ Այնուհետև, 1952–1953 թվականներին Մորթընը Քրոուի հետ աշխատել է Ճապոնիայում Ատոմային ռումբի զոհերի հանձնաժողովում։ Դա նրան ոգեշնչել է իր կարիերան իրականացնել մարդու գենետիկայի բնագավառում։ Նյութընը գենետիկայի դոկտոր է դարձել Վիսքոնսինի համալսարանում 1955 թվականին[3]։

Ակադեմիական կարիերաԽմբագրել

Մորթոնի կարիերան սկսվել է Ճապոնիայում Ատոմային ռումբի զոհերի հանձնաժողովում աշխատով։ Նա ուսումնասիրել է ատոմային ռումբերից անպաշտպանվածությունը, ներառյալ` սերունդներից առաջինի վրա ազդեցությունը, հրատարակել է փաստաթղթեր արյան խմբերի և հիվանդությունների կապի վերաբերյալ[4], կայացած արյունակից ամուսնությունը[5], ծննդյան պահին մարդու քաշի կապը ժառանգականության հետ[6]։ 1955–1956 թվականներին Մորթոնը դարձել է Վիսքոնսինի համալսարանի քաղցկեղի ազգային ինստիտուտի հետդոկտորական գործընկեր։ 1956 թվականին նա աշխատել է համալսարանում, նախ՝ որպես պրոֆեսորի օգնական, հետագայում, 1960 թվականին՝ երկու տարով դարձել դոցենտ[3]։ Համալսարանում Մորթոնը իրականացրել է ավելի քան 180,000 ծնունդների ուսումնասիրություն[7]։

1962 թվականին Մորթոնը շահել է Վիլյամ Էլըն մրցանակը մարդու գենետիկայի բնագավառում ունեցած ներդրման համար[8]։ Նույն թվականին նա ստեղծել է գենետիկայի ամբիոն։ Հասկանալով, որ ամբիոնը վարչական խնդիրների պատճառով այլևս անկայուն է, նա փոխարենը 1954 թվականին որոշում է ստեղծել բնակչության գենետիկայի լաբորատորիա Հավայան կղզիներում։ Նշանակվելով՝ հաստատության տնօրեն է մնացել է 21 տարի շարունակ։ 1985 թվականին հեռանալով Հավայան կղզիներից երկու տարի անցկացրել է Նյու Յորքի Սլոան Քաթերինգ Մեմորիրալ քաղցկեղի կենտրոնում ՝ որպես համաճարակաբանության և կենսավիճակագրության ամբիոնի վարիչ[3]։ 1988 թվականին Մորթոնը ստացել է Սաութհեմփթոնի համալսարանի գենետիկ համաճարակաբանության քաղցկեղի հետազոտական շարժման հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսորի և տնօրենի պաշտոն[9][10]։ 1999 թվականին ի պատիվ նրա ծննդյան յոթանասունամյակի լույս է տեսել գենետիկ համաճարակաբանության վերջին զարգացումների մասին գիրք[11]։ Նա 1995 թվականից մինչև 2011 թվականը եղել է մարդկային գենետիկայի Ավագ մասնագետ գործընկեր։ Մորթոնը Սաութհեմփթոնի համալսարանից 2011 թվական ապրիլին անցել է թոշակի տարիքի և Ալցհեյմերի հիվանդության հետ կապված առողջական խնդիրների պատճառով[3]։

Անձնական կյանքԽմբագրել

Մորթոնն ավելի քան 40 տարի ամուսնացած էր իր երկրորդ կնոջ՝ պրոֆեսոր Պատրիսիա Ջեյքոբսի հետ։ Իր առաջին կնոջից Մորթոնը հինգ զավակ և յոթ թոռ ունի[3]։

Նա մահացել է 2018 թվականի փետրվարի 7-ին, 88 տարեկան հասակում[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Morton N. E. (1982)։ Outline of Genetic Epidemiology։ New York: Karger։ ISBN 978-3-8055-2269-4 
  2. «Academia Brasileira de Ciências»։ www.abc.org.br։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-30-ին։ Վերցված է 2015-07-29 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Rao D. C. (2013-02-01)։ «A Conversation With Professor Newton Ennis Morton»։ Genetic Epidemiology 37 (2): 131–135։ ISSN 1098-2272։ PMID 23135833։ doi:10.1002/gepi.21695 
  4. Fujii T., Moloney W. C., Morton N. E. (1955-03-01)։ «Data on linkage of ovalocytosis and blood groups»։ American Journal of Human Genetics 7 (1): 72–75։ ISSN 0002-9297։ PMC 1716568։ PMID 14361396 
  5. Morton, By NEWTON E. (1955-11-01). "Non-Randomness in Consanguineous Marriage*". Annals of Human Genetics. 20 (2): 116–124. doi:10.1111/j.1469-1809.1955.tb01361.x. ISSN 1469-1809.
  6. Morton By NEWTON E. (1955-11-01)։ «The Inheritance of Human Birth Weight*»։ Annals of Human Genetics 20 (2): 125–134։ ISSN 1469-1809։ doi:10.1111/j.1469-1809.1955.tb01362.x 
  7. «Genetics of Interracial Crosses in Hawaii - Table of Contents - Karger Publishers»։ www.karger.com։ Վերցված է 2015-07-28 
  8. «A late response to the first William Allan memorial award: seven years of human genetics =»։ www.ashg.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2015-07-28 
  9. «Genetic Epidemiology & Genomic Informatics Academic Units | Medicine | University of Southampton»։ www.southampton.ac.uk։ Վերցված է 2015-07-28 
  10. Crow James Franklin, Dove William F. (2000-01-01)։ Perspectives on Genetics: Anecdotal, Historical, and Critical Commentaries, 1987-1998։ Univ of Wisconsin Press։ ISBN 9780299166045 
  11. «Recent Advances in Genetic Epidemiology Published in Honor of Professor Newton Morton's 70th Birthday: Published in Honor of Professor Newton E. Morton's 70th Birthday. : J. Ott, T. Lehner : 9783805569842»։ www.bookdepository.com։ Վերցված է 2015-11-18 
  12. Sherman Stephanie L., Rao D.C., Keats Bronya J., Yee Shirley, Spence M. Anne, Hassold Terry J., Chakravarti Aravinda, Elston Robert C., Crolla John A. (June 2018)։ «Newton E. Morton (1929–2018)»։ The American Journal of Human Genetics 102 (6): 1011–1017։ ISSN 0002-9297։ doi:10.1016/j.ajhg.2018.05.005