Նկարիչն արվեստանոցում
«Նկարիչն արվեստանոցում», հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի կտավը, որը պատկերել է մոտ 1628 թվականին։ Գտնվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանում։
Նկարիչն արվեստանոցում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն[1] |
տարի | մոտ 1628[2] |
բարձրություն | 24,8 սանտիմետր |
լայնություն | 31,7 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[3] |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Բոստոնի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Բոստոնի գեղարվեստի թանգարան |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rembran/painting/selfport/sp1626.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Artist in his Studio by Rembrandt Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՆկարում պատկերված է նկարչի արվեստանոցը, որը հավանաբար համապատասխանում էր այն սենյակին, որտեղ աշխատում էր ինքը՝ Ռեմբրանդը։ Պատկերված է նկարչի և նկարակալի դեմ-դիմաց լինելու պահը։ Հաշվի առնելով այն փաստը, որ նկարակալը առաջին պլանում է, իսկ նկարիչը սենյակի հետնամասում է, նկարակալի ուրվագիծը ստանում է հոյակապ չափսեր՝ հսկայական ստվեր գցելով դռան վրա, կարծես թույլ չտալով միջամտել նկարչի և կտավի միջև կապին։ Նկարիչ Ռեմբրանդի կերպարի համար հավանաբար բնորդ է եղել ուսանող Գերիտ Դոուն[4]։
Նկարագրություն
խմբագրելՆկարիչը լայնեզր գլխարկով ու վերնաշապիկով է, կարծես ինչ-որ հանդիսակարգի է ներկա։ Նա ոչ մի ուշադրություն չի դարձնում դիտողին, ամբողջովին ընկղմված է իր կտավի մեջ։ Նկարակալը թեքված է դեպի դիտողին, այդպիսով նկարիչը և կտավը դարձել են նկարի միակ հերոսները։
Տես նաև
խմբագրել- Ալեն Ժոբերի «Տարօրինակությունների հայելին։ Ինքնադիմանկարներ» ֆիլմը «Ներկապնակներ» շարքից (Ֆրանսիա, 1991)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://rkd.nl/nl/explore/images/41122
- ↑ http://www.mfa.org/collections/object/artist-in-his-studio-32665
- ↑ https://rkd.nl/explore/images/41122
- ↑ Рикетс Мелисса Рембрандт. — М.: «Айрис-пресс», 2006. — С. 28.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նկարիչն արվեստանոցում» հոդվածին։ |