«Նիպպոն Բուդոկան» (ճապ.՝ 日本武道館) կամ «Բուդոկան» — Տոկիոյի (Ճապոնիա) կենտրոնում գտնվող փակ արենա։

Նիպպոն Բուդոկան
Տեսակբազմաֆունկցիոնալ համալիր, budōkan?, մարզասրահ և շենք
ՄարզաձևԲուդո
ՏեղագրությունKitanomaru Park?[1]
Երկիր Ճապոնիա
Հիմնադրվածհունվարի 31, 1962
Բացվածհոկտեմբերի 3, 1964
ԿառուցողTakenaka Corporation
ՃարտարապետMamoru Yamada?
Տարողություն14 471[2]
Տնային թիմJapan Martial Arts Council? և Ամառային Օլիմպիական խաղեր 2020
Կայքnipponbudokan.or.jp(ճապոներեն) և nipponbudokan.or.jp/english(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Nippon Budokan Վիքիպահեստում

Արենան կառուցվել է 1964 թվականին դյուդոյի Ամառային օլիմպիական խաղերի մրցումների համար։ Նրա անունը թարգմանվում է, որպես «մարտարվեստի դահլիճ»։

Ճապոնիայի սահմաններից դուրս «Բուդոկանը» ավելի հայտնի է որպես վայր, որտեղ տեղի են ունեցել մասշտաբային ռոք-համերգներ։ The Beatles-ը եղել է առաջին արտասահմանյան խումբը, որը ելույթ է ունեցել «Բուդոկանում» 1966 թվականին։ Նրանց ելույթը լուրջ բողոքներ է առաջացրել ճապոնիայի ազգայնականների համար, որոնք կարծքւմ էին, որ արևմտյան խմբի համեգրը կպղծի դահլիճը, որը բացառապես նախատեսված է մարտարվեստների համար[3]։ Ավելի ուշ այստեղ համերգներ են անց կացրել շատ եժաժիշտներ և խմբեր, ներառյալ Բոբ Դիլանը, Morning Musume-ը, Cute-ը, Դիփ Փարփլը, AC/DC-ն, Queen-ը, ABBA-ն, Էրիկ Կլեպտոնը, Լեդ Զեփելինը, Kiss-ը, Judas Priest-ը, Ինգվի Մալմսթինը, Luna Sea-ն, Malice Mizer-ը, Guns N' Roses-ը, Շերիլ Կրոուն, The Pillows-ն, Օզզի Օսբորնը, Skid Row-ը, Dream Theater-ը, Whitesnake-ը, Mr. Big-ը, Plastic Tree-ն, The Gazette-ը, Perfume-ը, Miyavi-ն, Dir en grey-ը, An Cafe-ն, Ավրիլ Լավինը, Nightmare-ը, Mucc-ը, Սինդի Լուպերը, One Ok Rock-ը, Alice Nine-ը, L’Arc-en-Cie-ը, BUCK-TICK-ը, DBSKը, AKB48-ը, UVERworld-ը, ViViD-ը, Scandal-ը, Kalafina-ն, BABYMETAL-ը, Coldrain-ը։

Տեղակայվածությունը և շենքը խմբագրել

«Նիպպոն Բուդոկանը» գտնվում է Տոիոյի կենտրոնում գտնվող Կիտանոմարու պարկում` Յասկունի տաճարի մոտակայքում։

Շենքն իրենից ներկայացնում է ութանկյուն ֆիգուր։ Նրա բարձրությունը 42 մետր է, տարողությունը` 14 201 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 所在地 // アクセス|日本武道館について|日本武道館
  2. https://www.ijf.org/news/show/nippon-budokan-where-the-judo-legend-is-written
  3. Bartlett, Duncan. (2008 թ․ դեկտեմբերի 8). «Japan keeps Lennon's memory alive». Entertainment (անգլերեն). BBC News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիպպոն Բուդոկան» հոդվածին։