Նիշանթաշը (թուրք.՝ Nişantaşı), փողոց- շրջան Ստամբուլի Շիշլի թաղամասում, Թուրքիայում։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում։ Սահմանակից է Օսմանբեյին, Թեշվիքիյեին, Մաչկային և Փանգալթըին։

Նիշանթաշը շրջանը ձմռանը

Օսմանբեյը Նիշանթաշըի սիրտը և Ստամբուլի ամենահայտնի առևտրավայրն է։ Այստեղ են գտնվում աշխարհի ամենահայտնի բրենդների խանութները և բուտիկները։ Նիշանթաշըն հարուստ է ճոխ առանձնատներով։ Շրջանում առկա են մեծ քանակությամբ ժամանակակից սրճարաններ, փաբեր, ռեստորաններ և գիշերային ակումբներ։ Զբոսաշրջիկների և տեղացիների կարծիքով կյանքը Նիշանթաշըում սկսվում է գիշերը։ Նիշանթաշըում է գտնվում Ստամբուլի ամենահայտնի փողոցների մեկը` Աբդի Իփեկչի փողոցը։ Նիշանթաշըն համարվում է Թուրքիայի ամենաթանկ փողոցը։ Նիշանթաշըին են նվիրված թուրք հայտնի գրող Օրհան Փամուքի որոշ գործեր։ Նիշանթաշըի շրջանը հիմնվել է Աբդուլ Մեջիդ սուլթանի օրոք։ Փողոցը կառուցվել է նեոդասական ոճով։ Նիշանթաշը թուրքերենում նշանակում է առևտրի վայր։ Բալկանյան պատերազմներից հետո, մեծ քանակությամբ թուրքեր, հատկապես Մակեդոնիայից և Սալոնիկից, տեղափոխվեցին այստեղ, այդ թվում նաև հայտնի թուրք գրող Նազըմ Հիքմեթի ընտանիքը։ Թուրքերից բացի այստեղ բնակվում են նաև հայեր, հույներ, հրեաներ և բուլղարներ։ Իտալացիների կողմից Նիշանթաշըում ժամանակին հիմնվել էր Մաչկային բարձրագույն տեխնիկաարդյունաբերական դպրոցը (թուրք.՝ Maçka Teknik ve Endüstri Meslek Lisesi), որի շենքը հետագայում դարձավ Օսմանյան կայսրությունում Իտալիայի դեսպանատունը։ Ներկայումս դեսպանատունը գտնվում է մայրաքաղաք Անկարա, իսկ այնտեղ` մասնավոր դպրոց է։ Ստամբուլի և Մարմարայի համալսարանների որոշ ֆակուլտետներ գտնվում են Նիշանթաշըում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել