Նինա Սաղյան

հայ դաշնակահար

Նինա Գրիգորի Սաղյան (1906, դեկտեմբերի 13 (26), Բաքու - 1993, դեկտեմբերի 15, Երևան), հայ դաշնակահարուհի, մանկավարժ։ Պրոֆեսոր (1981)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967

Նինա Սաղյան
Ծնվել է1906 դեկտեմբերի 13
Բաքու, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 15, 1993(1993-12-15) (տարիքը 87)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի, մանկավարժ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1932)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Բժիշկ Գրիգոր Սաղյանի դուստրը։ Դիրիժոր Գևորգ Բուդաղյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

Նինա Սաղյանը ծնվել է Բաքվում։ 1932 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1933-1944 թվականներին աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում։ 1944-1987 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1950-1962 թվականներին վարել է կոնսերվատորիայի երգեցողության դասարանը (1981 թվականից՝ պրոֆեսոր)։ Նվագակցել է երաժիշտներ Հայկանուշ Դանիելյանին, Տաթևիկ Սազանդարյանին, Շարա Տալյանին, Պավել Լիսիցյանին և այլոց։ 1967 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել