Նիկո Իոսիֆի Լոմոուրի (վրաց.՝ ნიკო ლომოური, փետրվարի 7 (19), 1852, Արբո (Գորիի շրջան), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 17 (30), 1915, Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրող և բանաստեղծ[1]։

Նիկո Լոմոուրի
վրաց.՝ ნიკო ლომოური
Ծնվել էփետրվարի 7 (19), 1852
ԾննդավայրԱրբո (Գորիի շրջան), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 17 (30), 1915 (63 տարեկան)
Վախճանի վայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Գրական անունლევან ცაველი, არბოელი և გორელი
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ և գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունQ25538867?, Թբիլիսիի հոգևոր ճեմարան և Կիևի հոգևոր ակադեմիա
 Niko Lomouri Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկո Լոմոուրին ծնվել է Քարթլիի Արբո գյուղում, վանականի ընտանիքում։ Լոմոուրին գրել ու կարդալ սովորել է եկեղեցու ատենադպիրի մոտ, ապա ընդունվել է Գորիի հոգևոր ուսումնարան, որն ավարտելուց հետո՝ 1869 թվականին, սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիա։ Սեմինարիան ավարտելուց հետո Լոմոուրին մեկնել է Կիև։ Կիևում կրթություն ստանալուց հետո վերադարձել է Վրաստան և դարձել Թիֆլիսի արքունի ուսումնարանի տեսուչ։ Երեք տարի անց սկսել է մանկավարժական գործունեությամբ զբաղվել Գորիի գիմնազիայում՝ շարունակելով երեք տարի[1]։

Մահացել է Գորիում 1915 թվականի ապրիլի 17-ին։

Ստեղծագործություն խմբագրել

Նիկո Լոմոուրիի առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Մնատոբի» ամսագրում 1871 թվականին, բայց նրա առաջին նշանակալի գործը՝ «Կրակ» (ალი, ալի) պատմվածքն է, որ տպագրվել է «Իվերիա» ամսագրում 1879 թվականին։ Դրան հետևում է մանկական պատմվածքների ժողովածուն[2]։ Դրանցից մեկի՝ «Քաջանա» պատմվածքի հիման վրա 1941 թվականին նկարահանվել է ֆիլմ[3]։ Լոմոուրին վրացերեն է թարգմանել Ջորջ Գորդոն Բայրոնի ստեղծագործություններից[4]։

Իր ստեղծագործություններում Նիկո Լոմոուրին պատկերել է վրացական գյուղի կյանքը. նրա ստեղծագործությունների հերոսներն են նախկին կալվածատերեր, հարուստ գյուղացիներ, դարբիններ, վաշխառուներ։ «Քրիստոնյա լեզգիներ» պատմվածքում Նիկո Լոմոուրին պատկերել է գյուղացի Սիմոն Լուկաշվիլու ու իշխանության ներկայացուցչի վեճը։ Այն բանից հետո, երբ Լուկաշվիլին մերժում է տանուտերին կաշառք տալ, տանուտիրոջ մարդիկ ներխուժում են Լուկաշվիլու տուն ու ավերում այն։ Լուկաշվիլուն տանում են տանուտիրոջ տուն ու կապում սյանը[1]։

Լոմոուրիի ստեղծագործության լեզուն աչքի է ընկնում ազատությամբ ու հարստությամբ։ Սյուժեն զարգանում է համաչափորեն, լավ են կազմված երկխոսությունները։ Բնության նկարագրությունը միշտ կապված է սյուժեի զարգացման հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 А. БАРАМИДЗЕ, Ш. РАДИАНИ, В. ЖГЕНТИ ИСТОРИЯ ГРУЗИНСКОЙ ЛИТЕРАТУРЫ.
  2. Rayfield, Donald (2013). The Literature of Georgia: A History. Routledge. էջեր 172–173. ISBN 1136825290.
  3. «Qajana». Georgian National Filmography. Georgian National Film Center. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Merabishvili, Innes (2004). «Liberty and Freedom and the Georgian Byron». In Cardwell, Richard A. (ed.). The Reception of Byron in Europe. Continuum. էջ 414. ISBN 0826468446.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Լոմոուրի» հոդվածին։