Նիկոպոլիս ադ Իստրում
Նիկոպոլիս ադ Իստրում (հուն․՝ Νικόπολις ἡ πρὸς Ἴστρον, լատին․՝ Nicopolis ad Istrum, Nicopolis ad Iatrum)[1][2], հռոմեական և վաղ բյուզանդական շրջանի քաղաք է, որը կառուցել է կայսր Տրայանոսը մոտավորապես 101-106 թվականներին, Յանտրա և Ռոսիցա գետերի հատման խաչմերուկում, որպես հիշատակ իր հաղթանակի Դակիայի նկատմամբ։ Նրա ավերակները գտնվում են Բուլղարիայի հյուսիսում 20 կմ հեռավորության վրա Վելիկո Տիռնովոյից Նիկյուպ[3] ավանում։ Քաղաքը իր ծաղկման է հասել Տրայանոսի, Հադրիանոս, Անտոնիների և Սևերոսների կառավարման օրոք։
Բնակավայր | ||
---|---|---|
Նիկոպոլիս ադ Իստրում | ||
Νικόπολις ἡ πρὸς Ἴστρον | ||
Երկիր | Բուլղարիա | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Պաշտոնական կայք | bulgariatravel.org/de/object/321 | |
| ||
Պատմություն
խմբագրելՀնագույն քաղաքը նախագծված է ուղղահայաց համակարգով։ Փողոցների ցանցը, ֆորումը, որը շրջապատված է իոնական սյունաշարով և բազում այլ շինություններով, երկնավային շենքը, որը ավելի ուշ վերակառուցվել է բազիլիկայի և այլ հասարակական շինությունները հայտնաբերվել են պեղումների ժամանակ։ Հարուստ ճարտարապետությունը և քանդակները ցույց են տալիս, որ այն նման է հին Փոքր Ասիայի քաղաքներին։ Նիկոպոլիս ադ Իստրումում հատվում էին դրամներ քաղաքի հանրային շինությունների պատկերներով[4]։
447 թվականին հոները Աթթիլայի գլխավորությամբ ավերեցին քաղաքը[5]։ Հավանաբար, քաղաքը իրականում լքվել է դեռևս V-րդ դարում[6]։ VI-րդ դարում քաղաքը վերակառուցվեց ամուր ամրոցի, որտեղ տեղակայվում էին հիմնականում ռազմական կառույցները և եկեղեցիները, որը բնորոշ էր այդ ժամանակվա ավանդույթներին[7]։ Վերաբնակեցվածների կողմից քաղաքում գտնվող ավերակների ամենամեծ տարածքը ձեռք չէր տրվել (21․55 հեկտար)։ Ամրոցը զբաղեցնում էր միայն չորրորդ մասը հին քաղաքի (5,75 հեկտար) և գտնվում էր հարավ-արևելյան մասում։ Նիկոպոլիսը դարձավ եպիսկոպոսների նստավայր բյուզանդական ժամանակաշրջանում և վերջնականապես ավերվեց VI-րդ դարում ավարների հարձակումներ արդյունքում։ Միջնադարում այստեղ ծագեց բուլղարական բնակավայր (X-ից մինչև XIV-րդ դար)[4]։
Կարելի է ասել, որ Նիկոպոլիս ադ Իստրումը գերմանական գրական ավանդույթների բնօրրան է հանդիսանում։ IV-րդ դարում գոթերի ցեղից եպիսկոպոս, միսսիոներ և թարգմանիչ Վուլֆիլաը իրավունք ստացավ կայսր Կոստանդիոս II-ից իր նոր դավանափոխ հավատակիցների հետ տեղափոխվել Մյոզիայից և բնակություն հաստատել Նիկոպոլիս ադ Իստրումի հարևանությամբ[8]։ Այստեղ էլ նա ստեղծեց գոթական այբուբենը և թարգմանեց Աստվածաշունչը հունարենից գոթերեն[9]։
Հայտնի է քաղաքի երկու եպիսկոպոսների անունները՝ Մարցելլ (451 թվական) և Ամանթեյ (518 թվական)[10]։
1984 թվականից հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ[11]։
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի ավերակներ
-
Ճակտոնը ռելիեֆային պատկերներով
-
Գլխավոր փողոցներից մեկը հյուսիսից հարավ
-
Քաղաքային կոյուղին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nikopol - variant names
- ↑ James Playfair, A System of Geography, Ancient and Modern (Hill 1812), vol. 4, p. 542
- ↑ See bg:Никюп and de:Nikjup
- ↑ 4,0 4,1 UNESCO.
- ↑ Burns (1994), 38
- ↑ Curta (2001), 158
- ↑ Liebeschuetz (2001), 77
- ↑ Burns (1994), 37
- ↑ Peter Heather, J. The Fall of the Roman Empire: A New History of Rome and the Barbarians, Oxford University Press, 2005, 78.
- ↑ Daniele Farlati and Jacopo Coleti, Illyricum Sacrum (Venice 1819), vol.
- ↑ UNESCO World Heritage Centre. «The ancient town of Nicopolis ad Istrum - UNESCO World Heritage Centre» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
Գրականություն
խմբագրել- Burns, Thomas, S. Barbarians Within the Gates of Rome: A Study of Roman Military Policy and the Barbarians, ca. 375-425 A.D., Indiana University Press, 1994. ISBN 0-253-31288-4
- Curta, Florin. The Making of the Slavs. History and Archaeology of the Lower Danube Region c.500-700, Cambridge University Press, 2001, ISBN 0-521-03615-1
- Liebeschuetz, J.H.W.G. The Decline and Fall of the Roman City, Oxford University Press, 2001. ISBN 978-0-19-926109-3
- Poulter, Andrew. Nicopolis ad Istrum: A Roman, Late Roman and Early Byzantine City (Excavations 1985-1992), Society for the Promotion of Roman Studies, London, 1995. ISBN 0-907764-20-7
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նիկոպոլիս ադ Իստրում կատեգորիայում։ |
- Klearchos Kapoutsis on Nicopolis ad Istrum - Part 1
- Klearchos Kapoutsis on Nicopolis ad Istrum - Part 2
- Klearchos Kapoutsis on Nicopolis ad Istrum - Part 3
- The ancient town of Nicopolis ad Istrum at UNESCO.ORG
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոպոլիս ադ Իստրում» հոդվածին։ |