Նիկողայոս V (հակապապ)

հակապապ


Նիկողայոս V (լատ.՝ Nicolaus Quintus, մոտ 1260, մոտ 1258[1][2] կամ մոտ 1275[3], Corvaro (Italy), Բորգորոզե, Ռիետի, Լացիո, Իտալիա[1][2][4] - հոկտեմբերի 16, 1333[1][2][4], Ավինյոն[1][2][4]), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ, որը կառավարել է 1328 թվականի մայիսի 12-ից մինչև 1330 թվականի հուլիսի 25-ը, Հովհաննես XXII-ի պապության օրոք։ Աշխարհիկ անունը՝ Պիետրո Ռայնալդուչի։ Եղել է վերջին կայսերական հակապապը։

Նիկողայոս V
Antipope-Nicholas V.jpg
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ 1260, մոտ 1258[1][2] կամ մոտ 1275[3]
Corvaro (Italy), Բորգորոզե, Ռիետի, Լացիո, Իտալիա[1][2][4]
Մահ հոկտեմբերի 16, 1333[1][2][4]
Ավինյոն[1][2][4]

ԿենսագրությունԽմբագրել

Պիետրո Ռայնալդուչին ծնվել է Կորվարոյում, որը հին քաղաք էր Լացիոյում։ Նրա աշխարհիկ կյանքի մասին ոչինչ հայտնի է, բացի նրանից, որ նա ամուսնացած է եղել Ջովանե դի Մատեոյի հետ և երեխաներ է ունեցել։

1310 թվականին նա թողել է իր ընտանիքն ու մեկուսացել ֆրանցիսկյան վանքում՝ դառնալով քարոզիչ։ Պիետրոն եղել է ծայրահեղական ֆրանցիսկյան հոգևորականների կողմնակից, որոնք կողմ էին եկեղեցու բացարձակ չքավորությանը։ Հովհաննես XXII պապի հետ ունեցած հակամարտության ժամանակ Լյուդվիգ IV Բավարացի կայսրը Պիետրոյին պապ է հռչակում՝ կոչելով նրան Նիկողայոս V։ Նա վերջին հակապապն էր, որ առաջադրվել էր կայսեր կողմից։ Որոշ ժամանակ անց Լյուդվիգ IV-ը զիջում է իր դիրքերը Իտալիայում, իսկ Նիկողայոս V-ը չորս ամիս Հռոմում մնալուց հետո հեռանում է սկզբում Վիտերբո, իսկ հետո Պիզա, որտեղ դեռևս կայսրը պահպանում էր իր իշխանությունը։

1329 թվականի ապրիլին Հովհաննես XXII պապը Նիկողայոսին արտաքսում է եկեղեցուց։ 1330 թվականին կայսրը լքում է Իտալիան։ Նիկողայոս V-ը որոշ ժամանակ մնում է Պյոմբինոյում, իսկ հետ նամակ է գրում պապին՝ նրանից ներողություն խնդրելով։ 1330 թվականի օգոստոսի 25-ին նա գնում է Ավինյոն և պապի ու կարդինալների ներկայությամբ հասարակայնորեն խոստովանում իր մեղքը, ինչից հետո Հովհաննես XXII պապը ներում է շնորհում նրան։ Նրան այլևս չեն թողնում հեռանալ Ավինյոնից։ Երեք տարի անց՝ 1333 թվականի հոկտեմբերին անտեղ էլ մահանում է[5]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Vincentiis A. D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2013. — Vol. 78.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #100955223 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Encyclopædia Britannica
  5.   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Nicholas s.v. Nicholas V. (Pietro Rainalducci)»։ Encyclopædia Britannica 19 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 651