Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք

Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք, մեծարման և մտացածին գովեստի միջոցով Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի իդեալականացման և հերոսացման գործընթացը Հայաստանում և հայկական սփյուռքում, որն սկիզբ է առել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Նիկոլ Փաշինյանը նախկինում եղել է նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

ՀՀ 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը։

Անձի իդեալականացման գործընթացին մեծապես նպաստել է Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր ելույթների ժամանակ իրեն քրիստոնեության հիմնադիր Հիսուս Նազովրեցու[1], հայոց արշակունյաց արքա Պապ թագավորի[2] հետ համեմատելը, ինչպես նաև հեղափոխության ժամանակ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ ասոցացվող կերպարով հանդես գալը[3][4]։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման տարիներին, ըստ էության, ստեղծել է անձնիշխանական վարչակարգ[5]՝ հենվելով նախկիններին քննադատելու[6], իր կերպարի իդեալականացման[7] և երևույթները մանիպուլացնելու[8][9] վրա։

Հեղափոխությունից հետո Հայաստանում Նիկոլ Փաշինյանին անվանել են որպես «հայ ազգի փրկիչ», «ազգի հերոս»[10]։

ՍտեղծագործություններԽմբագրել

 
Նիկոլ Փաշինյանի պաստառը սրբապատկերի կողքին

Նիկոլ Փաշինյանի մասին գրվել են տարբեր երգեր, բանաստեղծություններ, նրան է նվիրված Դավիթ Մարտիրոսյանի «Նիկոլ՝ Հայ ազգի հերոսը։ կամ ինչպես իրագործել անարյուն հեղափոխություն եվ հաղթել» գիրքը[11]։ Մեծ տարածում է ունեցել նրան նվիրված «Նիկոլն ազգի հերոս է» երգը[12]։

2018 թվականի հոկտեմբերին Վանաձոր - Գյումրի ճանապարհի վրա տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի արձանը, որում նա ուսապարկով և գլխարկով է՝ քայլքի մեջ։ Ըստ քանդակագործի, արձանի մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը՝ հայ ժողովրդի քարից ամուր կամքն ու չհանձնվող ոգին[13][14]։ 2019 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանի երկրորդ արձանը տեղադրվել է Իջևան քաղաքում, քաղաքի մուտքի մոտ[15]։

Պաշտամունքը թուլացել, սակայն պահպանվել է նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո, որում Նիկոլ Փաշինյանի՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատարության պայմաններում հայկական ուժերը պարտություն կրեցին և Փաշինյանը Արցախի տարածքների կապիտուլացիայի համաձայնագիր ստորագրեց[16], որով վտանգվեց նաև Հայաստանի արևելյան սահմանները[17][18]։

Փաշինյանի մասինԽմբագրել

  • ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Հովիկ Աղազարյան - «Ես որ մի քիչ երիտասարդ էի, էդքան էլ չէի հավատում Հիսուս Քրիստոսին, հիմա հավատում եմ, առավել ևս, որ հիմա տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին, հավատում եմ, որ հնարավոր է նման բան եղած լիներ։»[19]։

Հանրային շրջանակներում կան նրա ցմահ պաշտոնավարման կողմնակիցներ[20]։

  Փաշինյանը պետք է ցմահ մեր վարչապետը մնա․ քաղաքացիները աջակցում են նրան
- 01 Մարտ, 2021
 


2021 թվականի մարտին նրա աջակիցները Երևանի Հանրապետության հրապարակում հայտարարում էին, որ Փաշինյանն «Աստծու մարդն է», «Աստված է նրան ուղարկել»[21]։

2021 թվականի հունիսի 10-ին Լոռու մարզի մի բնակիչ փորձել է Նիկոլ Փաշինյանի աջը համբուրել՝ ասելով, որ նա Հիսուսի տանջանք է տանում չարիքի դեմ[22]։

Փաշինյանն ինքն իր մասինԽմբագրել

  Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում։
- Նիկոլ Փաշինյան, Միլան, 2019[23]
 


ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դերձյան Գևորգ (2019-11-20)։ «Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Նիկոլ Փաշինյան»։ ՀՐԱՊԱՐԱԿ։ Վերցված է 2021-03-28 
  2. LLC Helix Consulting։ «Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատեց Պապ թագավորի հետ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-03-28 
  3. «Փաշինյան` մորուքից մինչև կարգախոսներ. ինչը դրդեց ժողովրդին շարժման առաջնորդի հետևից գնալ»։ Sputnik Armenian։ Վերցված է 2021-03-28 
  4. «Նիկոլ Փաշինյանի՝ Հիսուսի հետ համեմատվելու նախապատմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)»։ antifake.am։ Վերցված է 2021-03-28 
  5. LLC Helix Consulting։ ««Դա վարչապետի կողմից արհամարհանք է և՛ բյուջեի, և՛ խորհրդարանի, և՛ մեր պետության հպարտ քաղաքացիների նկատմամբ». Գագիկ Մինասյան / Հարցազրույցներ / Տեղեկատվական կենտրոն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն»։ www.hhk.am (անգլերեն)։ Վերցված է 2021-03-28 
  6. «Փաշինյանը ցանկացածին կապում է նախկինների հետ, ով փորձում է իրեն քննադատել․ Վանեցյան | 24news»։ www.24news.am։ Վերցված է 2021-03-28 
  7. ««Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Փաշինյանն իրեն համեմատեց Հիսուսի հետ»։ lurer.com։ Վերցված է 2021-03-28 
  8. «Նիկոլ Փաշինյանը ուզում է երկրորդ «Մարտի 1», բայց ժողովուրդը արդեն նրան այդ շանսը չի տա. Անուշավան Դանիելյան»։ news.am։ Վերցված է 2021-03-28 
  9. «Փաշինյանը պնդում է, թե Су-30-ների մասին իր հայտարարությունները հակասական չեն»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-03-28 
  10. «Փաշինյանին «Նիկոլ Փրկիչ» եմ ասում, որ այսպիսի Հայաստան ունենք. ԱՄՆ-ից հայրենադարձված Խաչիկ Խաչիկյան»։ asekose.am։ Վերցված է 2021-03-28 
  11. Դավիթ Մարտիրոսյան՝ (2018)։ Նիկոլ՝ Հայ ազգի հերոսը։ կամ ինչպես իրագործել անարյուն հեղափոխություն եվ հաղթել (հայերեն)։ Heghinakayin hratarakutʻyun։ ISBN 978-9939-0-2820-0 
  12. Դաշտենց Անուշ (2019-07-02)։ ««Քո հոգին՝ Արցախ, միտքդ՝ Խոր Վիրապ» Vs «Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է»»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2021-03-28 
  13. says Անահիտ։ «Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի արձանն է, այլ «Իմ քայլը» համահայկական շարժման քանդակը. «Հրապարակ»»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-03-28 
  14. Սարատիկյան Ասպրամ։ «Նիկոլ Փաշինյանի արձանը` Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին»։ VNews (hy-AM)։ Վերցված է 2021-03-28 
  15. «Լուսանկար. Իջևան քաղաքում տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի արձանը»։ Politik.am (հայերեն)։ Վերցված է 2021-03-28 
  16. «Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-03-28 
  17. (hy-AM) Իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը. Թաթոյան, https://www.youtube.com/watch?v=tdSh3V1e3z4, վերցված է 2021-05-22 
  18. «Սյունիքն վտանգի տակ է. գորիսում երիտասարդներն ակցիա են իրականացրել»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2021-05-22 
  19. ««Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին չէ, վերջը…». Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի՝ իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատելու մասին»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-03-28 
  20. Technologies Peyotto։ «Փաշինյանը պետք է ցմահ մեր վարչապետը մնա․ քաղաքացիները աջակցում են նրան (տեսանյութ)»։ 1in.am (hy-AM)։ Վերցված է 2021-03-28 
  21. Lusine։ «Փաշինյանն Աստծու մարդն ա, Աստված է ուղարկել. Փաշինյանի աջակից»։ yerevan.today (hy-am)։ Վերցված է 2021-04-22 
  22. «Յաղդանում կինը փորձեց Փաշինյանի աջը համբուրել, թե՝ Հիսուսի տանջանք ես տանում չարիքի դեմ. «Փաշինյան ջան, դրանց մի հատ ոչնչացրու, իզ ու թոզները չերեւա»» 
  23. «Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները. Նիկոլ Փաշինյան»