Նիկոլո Ֆաջոլի

ֆուտբոլիստ

Նիկոլո Ֆաջոլի (իտալ.՝ Nicolò Fagioli, փետրվարի 12, 2001(2001-02-12)[1], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Նիկոլո Ֆաջոլի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 2001(2001-02-12)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ 178 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

«Յուվենտուս»

խմբագրել

Ֆաջոլին «Պյաչենցա», «Կրեմոնեզե» և «Յուվենտուս» ակումբների սան է: 2021 թվականի հունվարի 27-ին Իտալիայի գավաթի «ՍՊԱԼ-ի» դեմ խաղում նորամուտն է նշել վերջինիս հիմնական կազմում[2]։ 2021 թվականի փետրվարի 22-ին «Կրոտոնեի» դեմ խաղում նորամուտն է նշել Իտալիայի Սերիա A-ում[3]։ Սակայն ամբողջ մրցաշրջանը մնացել է թուրինցիների երկրորդ թիմի խաղացող։

2022 թվականի ամռանը վարձակալությունից վերադառնալուց հետո սկսել է խաղաժամանակ ստանալ «Յուվեում»։ 2023 թվականի հոկտեմբերին որակազրկվել է 7 ամսով ֆուտբոլային խաղերին խաղադրույքներ կատարելու համար[4]։

Վարձակալություն «Կրեմոնեզում»

խմբագրել

2021 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար վարձակալվել է «Կրեմոնեզե» ակումբի կողմից[5]։ «Չիտադելլուի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալականՍերիա B-ում: Սեպտեմբերի 19-ին «Պարմայի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Կրեմոնեզեի» կազմում[6]։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Յուվենտուս»:

2022 թվականի օգոստոսին ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուս»ի հետ մինչև 2026 թվականը[7]։ Ընթացիկ մրցաշրջանում առաջին խաղը խաղացել է 2022 թվականի սեպտեմբերի 3-ին «Ֆիորենտինայի» դեմ՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին[8]։ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում նորամուտն է նշել  2022 թվականի սեպտեմբերի 14-ին Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խաղում[9]։ Ակումբի կազմում մեկնարկային գոլով աչքի է ընկել 2022 թվականի հոկտեմբերի 29-ին «Լեչեի» դեմ խաղում [10]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2018 թվականին Իտալիայի պատանեկան հավաքականի կազմում նվաճել է Անգլիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալները: Մասնակցել է Անգլիայի [11] և Շվեյցարիայի հավաքականների դեմ խաղերին[12]։

2019 թվականին Իտալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Հայաստանում կայացած 2019 UEFA-ի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը: Մասնակցել է Պորտուգալիայի [13], Հայաստանի[14] և Իսպանիայի հավաքականների դեմ խաղին[15]։

2022 թվականի նոյեմբերին հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական։ Ազգային հավաքականում նորամուտն է նշել 2022 թվականի նոյեմբերի 16-ին Ալբանիայի դեմ ընկերական խաղում[16]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Միջազգային

  Իտալիա (մինչև 17)

  • Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր՝ 2018

Անձնական

խմբագրել
  • Սերիա A-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2022/23

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Ювентус VS. СПАЛ 4:0». soccerway.com. 2021-01-27. Արխիվացված է օրիգինալից 2022-02-20-ին. Վերցված է 2021-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Ювентус VS. Кротоне 3:0». soccerway.com. 2021-02-22. Արխիվացված է օրիգինալից 2021-04-12-ին. Վերցված է 2021-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Николо Фаджоли: "Я думал, что играю только для возврата долга . Мне угрожали сломать ноги
  5. «Under 23 | Nicolò Fagioli in prestito alla Cremonese». Juventus F.C. (իտալերեն). 2021-08-31. Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2021-08-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Парма VS. Кремонезе 1:2». soccerway.com. 2021-09-19. Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2022-08-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «L'ultimo colpo Juve è una conferma: ufficiale il rinnovo di Fagioli, contratto fino al 2026». gazzetta.it (իտալերեն). 2022-08-10. Արխիվացված օրիգինալից 2022-10-31-ին. Վերցված է 2022-10-31-ին.
  8. «Fiorentina vs. Juventus». soccerway.com (անգլերեն). 2022-09-03. Արխիվացված օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2022-10-31-ին.
  9. «Match report Juve fall to Benfica at the Allianz Stadium». juventus.com (անգլերեն). 2022-09-14. Արխիվացված օրիգինալից 2022-10-16-ին. Վերցված է 2022-10-31-ին.
  10. «Lecce vs. Juventus». soccerway.com (անգլերեն). 2022-10-29. Արխիվացված օրիգինալից 2022-10-31-ին. Վերցված է 2022-10-31-ին.
  11. «Англия (до 17) VS. Италия (до 17) 2:1». soccerway.com. 2018-05-07.
  12. «Италия (до 17) VS. Швейцария (до 17) 2:0». soccerway.com. 2018-05-04. Արխիվացված է օրիգինալից 2018-11-04-ին. Վերցված է 2021-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Италия (до 19) VS. Португалия (до 19) 0:3». soccerway.com. 2019-07-14. Արխիվացված է օրիգինալից 2019-12-16-ին. Վերցված է 2021-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Армения (до 19) VS. Италия (до 19) 0:4». soccerway.com. 2019-07-17. Արխիվացված է օրիգինալից 2019-12-17-ին. Վերցված է 2021-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Испания (до 19) VS. Италия (до 19) 2:1». soccerway.com. 2019-07-20. Արխիվացված է օրիգինալից 2019-12-24-ին. Վերցված է 2021-09-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Esordio Fagioli con l'Italia: prima in Nazionale maggiore per il bianconero». juventusnews24.com (ռուսերեն). 2022-11-16. Արխիվացված օրիգինալից 2022-11-16-ին. Վերցված է 2022-11-17-ին.