Նիկոլա Բուվյե (ֆր.՝ Nicolas Bouvier, մարտի 6, 1929(1929-03-06)[1][2][3][…], Լանսի, Ժնև, Շվեյցարիա - փետրվարի 17, 1998(1998-02-17)[1][4][2][…], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի ճանապարհորդ, արձակագիր, լուսանկարիչ։

Նիկոլա Բուվյե
Nicolas Bouvier
Ծնվել էմարտի 6, 1929(1929-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրԼանսի, Ժնև, Շվեյցարիա
Վախճանվել էփետրվարի 17, 1998(1998-02-17)[1][4][2][…] (68 տարեկան)
Վախճանի վայրԺնև, Շվեյցարիա
ԳերեզմանNew Cemetery of Cologny
Մասնագիտությունգրող և լուսանկարիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԺնևի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Way of the World?, Q2966776? և Q3225752?
Պարգևներ
ԶավակներThomas Bouvier?
 Nicolas Bouvier Վիքիպահեստում

Նիկոլա Բուվիեն ծնվել է 1921 թվականին։ Այդ ժամանակ նրա հայրը հանրային գրադարանի տնօրենն էր և Ժնևի համալսարանի աշխատակից։ Սովորել է Ժնևի համալսարանի գրականության և իրավունքի բաժնում, մեծ հետաքրքրություն ցուցաբերելով սանսկրիտի և միջնադարյան պատմության հանդեպ։

17 տարեկան հասակում ուղևորվում է Ճապոնիա։ Այնուհետև չորս տարիների ընթացքում նկարիչ Տիերի Վերնեի հետ նա հասցնում է լինել Հարավսլավիայում, Թուրքիայում, Իրանում և Պակիստանում։ Այդ շրջագայությունն իր արձագանքն է գտել 1963 թվականին լույս տեսած «Աշխարհի նիստուկացը» ստեղծագործության մեջ, որը մի իսկական գիրք-կուռք դարձավ գրող-ճանապարհորդների նոր սերունդների համար։

Ճապոնիայով հրապուրված՝ նա երկու գիրք է հրատարակում այդ երկրի մասին. «Ճապոնիա» (1967) և ութ տարի անց՝ «Ճապոնական խրոնիկա» (1975):

1970 թվականին, թողնելով Շվեյցարացի գրողների միությունը, որը նա համարում էր չափազանց ընդդիմադիր, այլ երիտասարդ հեղինակների հետ նա ստեղծում է «Օլտենյան միությունը», որի ավետաբերները հետագայում եղան Մաքս Ֆրիշը և Ֆրիդրիխ Դյուրնմաթը։

«Ձուկ-կարիճը» մի մոլեռանդ ստեղծագործություն է, որը ծնվել է դեպի Ցեյլոն նրա կատարած ճամփորդության տպավորություններից և հրատարակվել 1981 թվականին։ 1982 թվականին «Դուրսը և ներսը» ժողովածուում հրատարակված նրա պոեմները համալրվեցին Զոե Հրատարակության մեջ։

Հրատարակել է «Արանի և այլ տեղամասերի ծանոթագիրը» (1990), «Ուղիներ և փախուստներ» (1992), «Բուն և կետը» (1993) և վերջապես 1995 թվականինին ստանում է Ռամյուի մրցանակ իր ամբողջ ստեղծագործական գործունեության համար։

Շվեյցարիայում կապված էր նկարիչների, գրողների և թատերական հանրության հետ։

1990-ականներին Ամերիկյան համալսարանները նրան հրավիրում են Նյու Յորքում, Կալիֆորնիայում և այլուր ճանապարհորդ-գրողների մասին դասախոսություններ կարդալու։

1998-ին վախճանվել է քաղցկեղից[5]։

1982 թվականին արժանացել է Քննադատների մրցանակին, 1986 թվականին՝ Գրականության մրցանակին[6]։

Նիկոլա Բուվիեն հայերեն խմբագրել

  • Աշխարհի նիստուկացը (հատված)։ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 68-84։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։
  • Ներս ու դուրս (Բանաստեղծություններ և արձակ), Երևան, «Յոթնագիր», 1998, 61 էջ։ Թարգմ.՝ Ալեքսանդր Թոփչյան։
  • Ձկնակարիճ (վեպ), Երևան, «Լուսաբաց», 2005, 121 էջ։
  • Առանի և այլ վայրերի օրագիրը (Ճանապարհորդական նոթեր), Երևան «Ակտուալ արվեստ», 2012, 170 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 SIKART — 2006.
  5. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 66-67։
  6. Նիկոլա Բուվյե, Առանի օրագիրը (ճանապարհորդական երկեր), Երևան, ակտուալ արվեստ, 2009, էջ 137