Նիկոլաս Ցե

Չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, երաժիշտ և կոմպոզիտոր
Չինական 謝 ազգանունը կանտոներենից տառադարձվում է որպես Չե/Ցե, ստանդարտ չինարենից` Սե:

Նիկոլաս Ցե (անգլ.՝ Tse Ting-Fang, չինարեն՝ 謝霆鋒, օգոստոսի 29, 1980(1980-08-29)[1], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, մարտարվեստի վարպետ, երաժիշտ և կոմպոզիտոր, Emperor Entertainment Group-ի անդամ։ Ի սկզբանե տեսաֆիլմերով և հեռուստատեսությամբ մարտարվեստ ցուցադրելով՝ նա սկսեց զբաղվել այդ ամենով պրոֆեսիոնալ կերպով[2][3]։

Նիկոլաս Ցե
Բնօրինակ անունչինարեն՝ 謝霆鋒, չինարեն՝ 谢霆锋 և անգլ.՝ Nicholas Tse Ting-fung
Ծնվել էօգոստոսի 29, 1980(1980-08-29)[1] (43 տարեկան)
Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն
Երկիր Կանադա,  Բրիտանական Հոնկոնգ և  Չինաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, ձեռնարկատեր, դերասան, երաժիշտ, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ և վոկալ
ԿրթությունՀոնկոնգի միջազգային դպրոց և Sir Winston Churchill Secondary School?
ԱմուսինՍեսիլիա Չուն
Պարգևներ
 Nicholas Tse Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ցեն ծնվել է Հոնկոնգում 1980 թվականի օգոստոսի 29-ին հոնկոնգցի հայտնի դերասան Պատրիկ Ցեի (չինարեն՝ 谢 贤) և դերասանուհի Դեբորա Լիի (չինարեն՝ 狄波拉) ընտանիքում[4]։ Նրա կրտսեր քույրը դերասանուհի և մոդել Ջենիֆեր Ցեն է։

Կրթություն ստանալով Սուրբ Գեորգիի դպրոցում` նա մեկ տարի սովորել է Հոնկոնգի միջազգային դպրոցում, սակայն թողել է ուսումը 10-րդ դասարանում ցածր գնահատականների պատճառով[4]։ Հետո նա մոտ մեկ տարի ապրել է Ֆինիքս քաղաքում (Արիզոնա), բայց դարձյալ հեռացվել է ցածր գնահատականների համար ու կրկին վերադարձել է Վանկուվեր։ Այնուհետև երաժշտություն է ուսումնասիրել Ճապոնիայում` վերջնականապես Հոնգկոնգ վերադառնալուց առաջ[4]։

Կարիերա խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Ցեն երգում էր ընտանիքի ընկերոջ երեկույթին, երբ նրան հայտնաբերեց Ալբերտ Յունգը` Emperor Entertainment Group-ի ղեկավարը։ 1997 թվականին Ցեն պայմանագիր կնքեց EEG-ի հետ և թողարկեց իր առաջին My Attitude ալբոմը[4], որը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը IFPI ամենավաճառվող ձայնասկավառակների հիթ-շքերթում[5]։ Նույն տարում, երբ տեղի ունեցավ նրա դեբյուտը, նա հաղթող ճանաչվեց նորահայտ արտիստ ամենահռչակավոր անվանակարգում[6]։

Ցեն համընդհանուր հաջողության է հասել 1998 թվականինին այնպիսի երգերով, ինչպիսիք են «早知» (Knew It would be Like That) և «早知» (Knew It would be Like That) и «如果 只得 一星期» (If There Only One Week):

Կինո խմբագրել

  • 1999. Ապագայի ոստիկանություն
  • 2001. Ուրվականներ սպանողները. 2002
  • 2004. նոր ոստիկանական պատմություն
  • 2007. Անխոցելի թիրախ
  • 2011. Շաոլին
  • 2011. Վարպետ Կյուտ

Անձնական կյանք խմբագրել

Ժամանակին Ցեն հանդիպում էր երաժիշտ Ֆեյ Վոնգի հետ, որը 11 տարով մեծ էր նրանից, սակայն նրանք բաժանվել են 2002 թվականին[7]։ 2006 թվականին Նիկոլաս Ցեն ամուսնացել է դերասանուհի Սեսիլիա Չունի (չինարեն՝ 張柏芝) հետ[8], իսկ 2007 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Լուկասը[9]։ 2010 թվականին Նիկոլասը երկրորդ անգամ է հայր դարձել. ծնվել է նրանց երկրորդ որդին, որին անվանել են Քվինտիուս[10]։ Սակայն նրանց ռոմանտիկ հարաբերություններն ավարտվել են 2011 թվականի հունիսի 14-ին, երբ Ցեն, ինչպես հաղորդվում է, ամուսնալուծության հայց է ներկայացրել[11]։ 2014 թվականին հաղորդվել էր, որ Ցեն վերսկսել է իր հարաբերությունները Ֆեյ Վոնգի հետ, որն իր վերջին ամուսնուց բաժանվել էր 2013 թվականին[12]։ 2017 թվականի մայիսի դրությամբ Ցեն և Ֆեյ Վոնգը, ինչպես հաղորդվում է, դեռ միասին են[13]։

Գովազդ խմբագրել

Ցեն գովազդել է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Կոկա-Կոլան, Պեպսին, Սոնին, Biolyn-ը, New World Mobility-ը և Matsunichi-ն[14]։ Բացի այդ, նա հաճախ հայտնվում է նորաձևության ամսագրերի էջերում։ 2008 թվականին նրա արձանը տեղադրվել է Շանհայի Մադամ Տյուսոյի թանգարանում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Nicholas Tse — Biography
  3. «Nicholas TSE " Kung Fu Cinema». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kungfucinema. «Kungfu Արխիվացված 2012-12-08 archive.today Արխիվացված 2012-12-08 archive.todayNicholas TSE by Albert Valentin. Retrieved on 2008-04-22.
  5. EEGmusic. "EEGmusic Արխիվացված 15 Ապրիլ 2008 Wayback Machine." Nicolas Tse other info. Retrieved on 22 April 2008.
  6. TVB. "TVB Արխիվացված 4 Փետրվար 2008 Wayback Machine." 1997 Jade solid gold award. Retrieved on 9 November 2008.
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. «Nicholas TSE» (անգլերեն). 2008 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  9. «Cecilia Cheung gives birth to baby boy» (անգլերեն). 2010 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  10. «Cecilia Cheung, Nicholas Tse Name Second Son 'Quintus'» (անգլերեն). 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  11. Tay, Vanessa Valerie (2011 թ․ հունիսի 14). «Nicholas Tse divorces Cecilia Cheung». AsiaOne. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  12. «How Vicki Zhao reunited Faye Wong and Nicholas Tse 11 years after they broke up». Toronto Star. 2014 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  13. «Nicholas Tse and Faye Wong not splitting». Toronto Star. 2017 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  14. Youtube. «YoutubeNicolas Tse in pepsi commercial. Retrieved on 2008-04-22.
  15. Madame-tussauds. «Madame-tussauds Արխիվացված 2008-07-19 Wayback MachineLatest news. Retrieved on 2008-04-23.

Արտաքին հղումներ խմբագրել