Նիկոլաս Բեդոս

ֆրանսիացի դերասան

Նիկոլաս Սիմոն Բեդոս (ֆր.՝ Nicolas Bedos, ապրիլի 21, 1979(1979-04-21)[1][2], Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա), ֆրանսիացի կատակերգու, գրող, ռեժիսոր և դերասան։ Սցենարիստ և դերասան Գի Բեդոսի որդին, ճանաչում է ձեռք բերել 2004 թվականին, որպես դրամատուրգ։ 2013 թվականին, որպես երգիծաբան, միացել է Լորան Ռուչիի «On n'est pas couché» թոք շոուին, որը լքել է երկու տարի անց։ Առաջին ֆիլմը որում հանդես է եկել դա «Տեր և տիկին Ադելմաններ»-ն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին։ Այս ֆիլմի համար Նիկոլասը ստացել է Սեզար կինոմրցանակ[3][4]։

Նիկոլաս Բեդոս
Ծննդյան թիվ՝ապրիլի 21, 1979(1979-04-21)[1][2] (45 տարեկան)
Ծննդավայր՝Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝թատերական ռեժիսոր, կատակերգու, դերասան, դրամատուրգ, սցենարիստ, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր
IMDb։ID 1267707

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Նիկոլաս Բեդոսը ծնվել է 1979 թվականի ապրիլի 21-ին՝ Ֆրանսիայի Նևիլ սյուր Սեն համայնքում, մեծացել է հայտնի կատակերգու Գի Բեդոսի և պարուհի Մարիա Ներկայի ընտանիքում։ Փոքր տարիքում զբաղվել է նկարչությամբ, նվագել է դաշնամուր, իսկ տասնութ տարեկան հասակում աշխատանք է ստացել, որպես քարտուղար, «Canal+» հեռուստաալիքում։ Քսան տարեկանում Բեդոսը տառապել է դեպրեսիայով, բայց գրական գործունեության շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ ճգնաժամից։

Նիկոլասը և հայրը գրել են մի քանի պարոդիաներ և միասին ելույթ են ունեցել ամբողջ Ֆրանսիայում։ Այնուհետև Նիկոլասը գրել է իր առաջին պիեսը, որը բեմադրվել է Նիցցաի թատրոնում։ Նիկոլասը սկզբում կինոթատրոն է եկել որպես սցենարիստ՝ սցենար գրելով «Հաճելի խելագարություն» (2009) ֆիլմի համար։ Եվ միայն դրանից հետո, որպես դերասան հանդես է եկել «Չփոխել, չթողնել նորից անցնի» կինոնկարում։

2012 թվականին խաղացել է Ֆրեդերիկ Բեգլերի «Սերը տևում է երեք տարի» վեպի համանուն ֆիլմում և «Սերը օդում է» ֆիլմում։ 2013 թվականին նկարահանվել է «Սերն առանց փոփոխությունների» մելոդրամայում` պատմություն, որը ներկայացնում է նախկին սիրահարների ճակատագրական հանդիպման մասին։

«Տեր և տիկին Ադելմաններ» ֆիլմը համարվում է Նիկոլասի ռեժիսորական դեբյուտը։ Ֆիլմում նա խաղացել է գլխավոր հերոսներից մեկի ամուսնու դերը, իսկ կնոջ դերը մարմնավորել է իր կինը՝ Դորիա Տիլիեն։

Նոյեմբերի 28-ին լույս է տեսել Նիկոլաս Բեդոսի «Հրաշալի դարաշրջան» դրամատիկական կատակերգությունը, որի գլխավոր հերոսը վերադառնում է անցյալ, որպեսզի կրկին ապրի այն օրը, երբ նա հանդիպել է իր կյանքի միակ սիրուն։

Ֆիլմագրություն խմբագրել

Որպես դերասան խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2010 Ni reprise, ni échangée Jean-Pierre Հեռուստաֆիլմ, նաև գրող
2011 Bouquet final Անտուան Հեռուստաֆիլմ, նաև գրող
2011 Սերը տևում է երեք տարի Անտուան
2012 Սերը մատերի ծայրին Gilbert Japy
2013 Le Débarquement Various Հեռուստաշոու, նաև գրող
2013 Սերը օդում է Անտուան Նաև գրող
2014 Հեշտ ելք Լուիս
2016 L'Invitation Լեո
2017 Տեր և տիկին Ադելմաններ Վիկտոր Ադելման Ռեժիսոր, գրող և կոմպոզիտոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.youtube.com/watch?v=yNYkZTZj8kQ
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Résolument théâtral». Libération. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Promenade de santé, petites musiques du coeur». Le Figaro. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Բեդոս» հոդվածին։