Սերը տևում է երեք տարի (վեպ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերը տևում է երեք տարի (այլ կիրառումներ)

«Սերը տևում է երեք տարի» (ֆր.՝ L'amour dure trois ans), ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերի` 1997 թ.-ին լույս տեսած վեպը։ Վեպում Բեգբեդերի կողմից առաջ է քաշվում այն տեսությունը, որ սիրահարվածության զգացումը կախված է որոշակի հորմոններից (վեպում խոսվում է դոֆամինի մասին)[1]։ Երբ ուղեղի աշխատանքը նորմավորվում է և այն վերադառնում է իր սովորական ռիթմին, հորմոնները դադարում են խթանել երկու զուգընկերների զգայական կախվածությունը միմյանցից։ Այսպիսով, կիրքը և զգայական ուժեղ կախվածությունը միմյանցից անցնում է երեք տարուց, ինչից էլ տառապում է վեպի գլխավոր հերոսը։ Ֆրեդերիկ Բեգբեդերը նպաստեց ցանկացած կապվածության ի սկզբանե դատապարտված լինելու տեսության մասսայականացմանը։

Սերը տևում է երեք տարի
ֆր.՝ L'amour dure trois ans
ՀեղինակՖրեդերիկ Բեգբեդեր
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Էջեր232
ՆախորդHolidays in a Coma?
Հաջորդ99 ֆրանկ
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչÉditions Grasset?
Հրատարակման տարեթիվապրիլի 16, 1997
ԳՄՍՀ2-246-54651-6
OCLC243897943
ՎիքիքաղվածքՍերը տևում է երեք տարի

Սյուժեն խմբագրել

Վեպի գլխավոր հերոսը լրագրող Մարկ Մարոնիեն է (ֆրանս. Marc Marronnier), ով առօրյա անցուդարձերի մասին է գրում։ Նա վստահ է, որ սերը տևում է երեք տարի` սկզբում մարդիկ կրքոտ սիրում են իրար, հետո՝ նուրբ և ընկերական, իսկ հետո նրանք ձանձրանում են։ Նման հայացքների պատճառների մասին պատմվում է վեպի առաջին մասում. այս ՏԵՍԱԿԵՏԻառաջ գալու պատճառն այն է, որ Մարկը չի սիրել երեք տարուց ավելի։ Նա ամուսնացել էր Աննա անունով շատ գեղեցիկ աղջկա հետ, սակայն համատեղ կյանքի երրորդ տարում Աննան արդեն գրեթե զզվանք էր առաջացնում իր մոտ, իսկ ինքն էլ ինքնակորույս սիրահարվում է մեկ այլ կնոջ՝ Ալիսային։ Ալիսան փոխադարձաբար պատասխանում է նրա սիրուն, սակայն ապրում է ուրիշի հետ, ուստի կարողանում է Մարկի հետ միայն գաղտնի հանդիպել։ Մարկն իր հերթին լիովին վստահ է, որ սերը կավարտվի երեք տարուց և նախօրոք կանխատեսում է բաժանումը։ Վեպի վերջում գլխավոր հերոսը գրում է, որ ինքն ու Ալիսան արդեն երեք տարի միասին են, և չնայած ինքը վախը սրտում սպասում է իրենց հարաբերությունների եռամյակին, սերը նախկինի պես կենդանի է։ Հերոսը մտածում է, թե ինչպիսի հիմարություն էր իր իսկ կողմից հորինված երեք տարիների տեսությունը, այնուհետ նայում է ժամացույցին և նկատում, որ երեք տարին դեռ չի լրացել՝ մնացել է մեկ րոպե։

Էկրանավորում խմբագրել

2011 թ.-ին նկարահանվում է համանուն ֆիլմը։ Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը հենց Բեգբեդերն էր։ Բավական շատ են գրքի և ֆիլմի սյուժետային տարբերությունները։

Հիշատակումներ խմբագրել

Գրքի մասին հիշատակվում է Տիմատիի և Գրիգորի Լեպսի «Реквием по любви» երգում։

Հայերեն թարգմանությունը խմբագրել

Գիրքը հայերեն լույս է տեսել է 2023 թ.-ին՝ «Սերն ապրում է երեք տարի» վերնագրով. հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Թարգմանիչը Անուշ Գևորգյանն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Переплавка мозгов».
  2. «Սերն ապրում է երեք տարի».

Արտաքին հղումներ խմբագրել

Վեպի ռուսերեն թարգմանությունը

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերը տևում է երեք տարի (վեպ)» հոդվածին։