Նիկոլաոս Խրիստոդուլու (հուն․՝ Νικόλαος Χριστοδούλου, հուլիսի 18, 1863(1863-07-18), Խալկիդա - 1924, Աթենք, Հունաստան), 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հունական հետևակային սպա, գեներալ-մայոր։

Նիկոլաոս Խրիստոդուլու
հուն․՝ Νικόλαος Χριστοδούλου
Նիկոլաոս Խրիստոդուլուն 1916 թվականին
հուլիսի 18, 1863(1863-07-18) - 1924
ԾննդավայրԽալկիդա, Հունաստանի թագավորություն
Մահվան վայրԱթենք
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստան Հունաստան
Զորատեսակհետևակ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հույն-թուրքական պատերազմ
Բալկանյան պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պաշտոնաթող1924 թվական

Երիտասարդ տարիներ խմբագրել

Խրիստոդուլուն ծնվել է 1863 թվականի հուլիսի 18-ին, Խալկիդա քաղաքում։ Հունական բանակ մտել է 1878 թվականի հուլիսի 14-ին։ Խրիստոդուլուն գեղեցիկ և խիզախ սպա էր և բանակում ստացել է «գեղեցիկ Արես»[1] մականունը։ 1897 թվականի կարճատև և տարօրինակ հույն-թուրքական պատերազմի ժամանակ նա պատերազմել է 2-րդ հետևակային գնդում[2]։

Հակամիապետական սպայական միության կազմում խմբագրել

1909 թվականին կապիտանի կոչումով Խրիստոդուլուն միացել է հակամիապետական սպայական Միությանը, որը ղեկավարում էր գնդապետ Նիկոլաոս Զորբասը։ 1909 թվականին օգոստոսի 15-ին կապիտաններ Խրիստոդուլուն և Կսանտուն ձերբակալել են գնդի հրամանատարին և գունդը տարել են մայրաքաղաք։ Կառավարությունը հրաժարական է տվել և թագավորական ընտանիքը, պատմաբան Տ. Գերոզիսիսի խոսքերով, սարսափի մի քանի ժամ է վերապրել, հատկապես «Խրիստոդուլուի դրվագի» պատճառով[1]։ Երբ գունդը Տատոյ արվարձանում մոտենում էր ամառային պալատին, Գեորգ I թագավորն ուղարկել է իր համհարզին Խրիստոդուլու-Կսանտոսուի հրամանով։ Խրիստոդուլուն պատասխանել է, որ հրամաններ է ստանում միայն «Միությունից», սակայն հանգստացրել է թագավորին, ասելով, որ նա կարող է հանգիստ լինել, եթե ոչ մի գործողություն չձեռնարկի։ Խրիստոդուլուի հավաստիացումը միայն ուժեղացրել է թագավորի անհանգստությունը, որը իր համհարզին ուղարկում է Միության ղեկավարության մոտ։ Գնդապետ Զորբասը անձամբ ուղևորվում է Տատոյ և Խրիստոդուլուին հավաստիացնում է, որ նրան ներում կշնորհի իր գործողությունների համար, ինչը «զայրույթ է առաջացնում գեղեցիկ Արեսի մոտ»[1]։

Բալկանյան պատերազմներ խմբագրել

1912-1913 թվականների Բալկանյան պատերազմներում ի սկզբանե գլխավորում էր 3-րդ հետևակային գնդի կազմում։ Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ` 1913 թվականի հունիսի 19-ին զոհվել է 1-ին գնդի հրամանատար, գնդապետ Ֆ. Դիալետիսը։ Խրիստոդուլուն ընդունել է 1-ին գնդի հրամանատարությունը 1913 թվականի հունիսի 20-ին և մնում էր այդ պաշտոնում մինչև Կրեսնենսկի կիրճի ճակատամարտը։ Դրանից հետո Խրիստոդուլուն վերադարձել է իր գումարտակ և մի քանի օր անց ընդունել ամբողջ 3-րդ գնդի հրամանատարությունը, որը գլխավորում էր Երկրորդ Բալկանյան պատերազմի վերջին օրերի ընթացքում։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

1916 թվականի հուլիսի վերջին բուլղարական բանակը ներխուժում է Արևելյան Մակեդոնիա՝ շարժվելով դեպի Կենտրոնական Մակեդոնիա։ Առաջին հարվածն ընդունել է 6-րդ դիվիզիան, որը գլխավորում էր Խրիստոդուլուն։ Դիվիզիան ստիպված էր նահանջել Դեմիր Խիսար դիրքից ԴրամաԿավալա ուղղությամբ։ Հակամիապետական շարժման մասնակից այլ սպաների հետ 1909 թվականին Խրիստոդուլուն միացել է «Ազգային պաշտպանության» շարժմանը Սալոնիկում և պատերազմել Մակեդոնյան ռազմաճակատում և 1916 թվականի դեկտեմբերին ընդունել է Գևգելիա քաղաքի մոտ Սերրե դիվիզիայի հրամանատարությունը։ Նա շարունակում էր գլխավորել դիվիզիան մինչև 1918 թվականը, երբ փոխարինվել է հիվանդության պատճառով։ Վերջնականորեն պաշտոնաթող է եղել 1924 թվականի ապրիլի 24-ին։ Մահացել է նույն թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Τριαντάφυλος Α. Γεροζήσης, Το Σώμα των αξιωματικών και η θέση του στη σύγχρονη Ελληνική κοινωνία (1821—1975), εκδ. Δωδώνη, ISBN 960-248-794-1
  2. Μεγάλη Στρατιωτική και Ναυτική Εγκυκλοπαιδεία. Τόμος Στ′: Σαράντα Εκκλησίαι – Ώχρα [Great Military and Naval Encyclopedia. Volume VI] (Greek). Athens. 1930. էջ 597.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)