Նիկոլայ Եվգենևիչ Վիրտա (ռուս.՝ Николай Евгеньевич Вирта́ , իսկական ազգանունը՝ Կարելսկի, ռուս.՝ Каре́льский, դեկտեմբերի 3 (16), 1906, Q21851277?, Տամբովի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1976(1976-01-09)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։

Նիկոլայ Վիրտա
Ծնվել էդեկտեմբերի 3 (16), 1906
ԾննդավայրQ21851277?, Տամբովի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 9, 1976(1976-01-09)[1][2] (69 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Գրական անունНиколай Вирта
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, գրող, դրամատուրգ, արձակագիր, դրամատուրգ, ռազմական թղթակից և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Ժանրերվեպ, վիպակ, պատմվածք և պիես
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
 Nikolai Virta Վիքիպահեստում

Վիրտայի առաջին ու լավագույն վեպը «Մենակությունն» է (1935, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), որի մոտիվներով գրված են «Հողը» (1937) պիեսը և «Փոթորկի ժամին» (բեմադրված 1939, կոմպոզիտոր՝ Տ․ Խրեննիկով) օպերան։ Այնուհետև լույս են տեսել «Օրինաչափություն» (1937), «Իրիկնային ղողանջ» (1951), վերամշկված հրտ․ 1961), «Սեպ սարեր» (1956), «Շուրջը՝ անվերջ տափաստաններ» (1960), «Վերադարձված հող» (1960), «Արագընթաց օրեր» (1964) վեպերը, «Աղետ» (1962), «Ուրվականը լքում է Կանաչ բլուրը» (1964-1965) վիպակները։ Գրել է նաև «Դավ» (1938), «Իմ բարեկամ գնդապետը» (1942), «Ստալինգրադի զինվորները» (1944), «Հացը մեր հանապազօր» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948), «Դատապարտվածների դավադրությունը» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949), «Ամռանը երկինքը բարձր է» (1959) և այլ պիեսներ։ Նրա սցենարներով նկարահանվել են «Ստալինգրադյան ճակատամարտը» (1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Դատապարտվածների դավադրությունը» (1950) և այլ կինոնկարներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Նիկոլայ Վիրտան հայերեն

խմբագրել
  • Օտարերկրուհին (պատմվածք), Ե., Հայպետհրատ, 1938, 20 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Գ. Հակոբյան, նկարիչ՝ Ա. Բորովսկայա։
  • Պարտիզանները (պատմվածք), Ե., Հայպետհրատ, 1941, 8 էջ։ Թարգմ.՝ ռուս.:

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 472  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Վիրտա» հոդվածին։