Նիկոլայ Սադովսկի

ռուս դերասան (1856-1933)

Նիկոլայ Կարպովիչ Սադովսկի (իսկական ազգանունը՝ Տոբիլևիչ, հուլիսի 6 (18), 1856, Կամենո-Կոստովատոե, Bobrinetsky Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 7, 1933(1933-02-07)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասան, ռեժիսոր։

Նիկոլայ Սադովսկի
ուկրաիներեն՝ Микола Карпович Садовський
Ծնվել էհուլիսի 6 (18), 1856
ԾննդավայրԿամենո-Կոստովատոե, Bobrinetsky Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 7, 1933(1933-02-07)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
ԿրթությունԵլիզավետգրադի տեղական ռեալական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական պետություն,  Ուկրաինական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Ազգությունուկրաինացի
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր և թատրոնի դերասան
Ծնողներհայր՝ Կարպո Տոբիլևիչ, մայր՝ Եվդոկիա Սադովսկա
Երեխա(ներ)Նիկոլայ Տոբիլևիչ

Ի․ Կ․ Կարպենկո-Կարիի և Պ․ Կ․ Սակսագանսկու եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Պրոֆեսիոնալ թատրոնում գործունեությունն սկսել է 1881-ին, աշխատել Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Մ․ Պ․ Ատարիցկու և այլոց թատերախմբերում։ 1888-ին Մ․ Կ․ Զանկովեցկայայի հետ գլխավորել է սեփական թատերախումբը (1898-ին միացել է Սակսագանսկու, 1900-ին՝ Կրոպիվնիցկու թատերախմբերին), որը դարձել է ուկրաինական լավագույն կոլեկտիվներից։

1906-ին կազմակերպել է առաջին մշտական ուկրաինական պրոֆեսիոնալ թատրոնը (գործել է Պոլտավայում, ապա մինչև 1920-ը՝ Կիևում), առաջին անգամ այստեղ ուկրաիներեն բեմադրվել են Գոգոլի «Ռևիզորը» (1907), Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»-ը (1909) ևն։

Սադովսկիի դերասանական արվեստի վրա ազդել են Գոգոլի, Շևչենկոյի, Շչեպկինի գեղագիտական հայացքները, նրա խաղին բնորոշ էր ազգ․ ինքնօրինականությունը, անկեղծությունն ու պարզությունը՝ զուգակցված գունեղ պլաստիկային և երաժշտականությանը։

Ստեղծել է ողբերգական կերպարներ՝ Սավվա (Կարպենկո-Կարիի «Սավվա Չալի»), Բոգդան (Ատարիցկու «Բոգդան Խմելնիցկի»), Կոմանդոր (Լ. Ուկրաինկայի «Քարե տիրակալը») ևն։ Խաղացել է նաև կատակերգական և բնութագրական դերեր (Պուզիր, Կարպենկո-Կարիի «Տերը», Քաղաքագլուխ, Գոգոլի «Ռևիզոր» ևն)։

1920–26-ին ապրել է արտասահմանում, վերադառնալուց հետո Ուկրաինայի տարբեր թատրոններում խաղացել է նախկին դերերը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սադովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 110