Նիկոլայ Մորոզով (մարզիչ)

Նիկոլայ Մորոզով (ռուս.՝ Морозов, Николай Александрович (фигурист), դեկտեմբերի 17, 1975(1975-12-17), Մոսկվա, ԽՍՀՄ), գեղասահքի խորեոգրաֆ և մարզիչ, նախկինում՝ գեղասահորդ։ Հանդես է եկել պարեր սառույցի վրա ձևում։ Ռուսաստանի և Ուկրաինայի վաստակավոր մարզիչ[1]։

Նիկոլայ Մորոզով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Николай Александрович Морозов
Մասնագիտացում՝figure skating choreographer, սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 17, 1975(1975-12-17) (48 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Մորոզովի սպորտային կենսագրությունը մի փոքր անսովոր է։ Մինչև 17 տարեկանը Վիկտոր Կուդրյավցևի ղեկավարությամբ զբաղվել է մենասահքով։ Այնուհետև սկսել է պարել։ Երբ Խորհրդային Միության հետ փլուզվեց նաև ԽՍՀՄ գեղասահքի ֆեդերացիան, մարզիչները հնարավորություն ստացան մարզիկներին միջազգային մրցումների ներկայացնել նոր կազմավորվող հանրապետությունների ֆեդերացիաների կազմում։ Նիկոլայ Մորոզովը Օլգա Պերշանկովայի հետ սկսեց հանդես գալ Ադրբեջանի կազմում։ 1994 թվականի Աշխարհի առաջնությանը նրանք 21-րդն էին։ Շուտով Մորոզովը վերադառնում է Ռուսաստան և սկսում է հանդես գալ Եկատերինա Գվոզդկովայի հետ՝ ներկայացնելով Ռուսաստանը։ Այնուհետև նա նորից փոխում է հանդես գալու երկրի կազմը և հանդես է գալիս Բելառուսի կազմում՝ այս անգամ Տատյանա Նավկայի հետ։ 1998 թվականի օլիմպիադային նրանք 16-րդն էին։ Նրա մարզիչ Նատալյա Լինիչուկը որոշում է պարազույգ դարձնել Տատյանա Նավկային և Ռոման Կոստոմարովին, իսկ Ռոմանը պարազույգ է կազմում Ռոմանի նախկին պարընկերուհու՝ Եկատերինա Դավիդովայի հետ։ Նրանք տեղափոխվում են մարզվելու Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ։ Ավելին, երկու զույգերն էլ ներկայացնում են Ռուսաստանը։ Սակայն Դավիդովայի հետ կազմած զույգը շուտով բաժանվում է, իսկ Մորոզովը որոշում է ավարտել սպորտային կարիերան։

Մարզչի կարիերա խմբագրել

1999 թվականին սիրողական սպորտի ավարտից հետո Նիկոլայ Մորոզովը սկսում է աշխատել որպես մարզչի օգնական Տատյանա Տարասովայի և Ալեքսեյ Յագուդինի հետ։ Հենց նա է բեմադրում Յագուդինի «Ձմեռ» ծրագիրը, ինչի շնորհիվ էլ Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիական խաղերում Ալեքսեյը հաղթում է։ Տարասովայի մոտ Նիկոլայն աշխատել է Իզաբել Դելոբել/Օլիվյե Շոնֆելդեր զույգի, Սաշա Քոուենի, Սիզուկա Արակավայի հետ։

2003 թվականին Տարասովայի հետ դուետը փլուզվեց, ինչից հետո պարզ դարձավ, որ Մորոզովն է բեմադրել Միշել Քվանի ծրագիրը, մինչդեռ Տարասովան մարզում էր Քվանի հիմնական մրցակցին՝ Սաշա Քոուենին։ Տարասովայի հետ բաժանումից հետո նա սկսեց ծրագրեր բեմադրել բոլոր ցանկացողների համար։ Նրան էին դիմում Միշել Քվանը, Տակեսի Խոնդան, Բրիան Ժուբերը, Ելենա Գրուշինա/Ռուսլան Գոնչարով, Շե-Լինն Բուրն/Վիկտոր Կրաաց զույգերը, Դայսուկե Տակախասին, Միկի Անդոն և այլք։

Անձնական կյանք խմբագրել

Մորոզովը երկու անգամ պաշտոնապես ամուսնացած է եղել (ըստ որոշ աղբյուրների՝ երեք անգամ)։ Նախկին կնոջից՝ ֆրանսիացի գեղասահորդուհի Քարոլի Դուարենից ունի մեկ դուստր՝ Անաբելլ Նիկոլ (ֆր.՝ Annabelle Nicole)՝ ծնված 2001 թվականին։ Նույնպես գեղասահորդուհի է։ 2005 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի հուլիսը ամուսնացած է եղել Շե-Լինն Բուրնի հետ։

Հերթական անգամ ամուսնացած է եղել 2016 թվականի մայիսին ռուս գեղասահորդուհի Վասիլիսա Դավանկովայի հետ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Շքանշան «Ծառայություններ հայրենիքի համար» IV աստիճան (2014 թվականի մարտի 24). 2014 թվականին Սոչիում կայանալիք XXII օլիմպիական և XI պարաօլիմպիկ ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման գործում կազմակերպչական մեծ ներդրման և Ռուսաստանի ազգային հավաքականների հաջող կատարումն ապահովելու համար[2]
  • 2006 թվականի մարտի 16-ին ՈՒկրաինայի Նախագահի թիվ 227/2006 հրամանագրով «Ուկրաինայի ազգային հավաքականի անդամներին XX ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պետական պարգևներ շնորհելու մասին» որոշմամբ Թուրինում անցկացվող XX ձմեռային օլիմպիական խաղերի XX բրոնզե մեդալակիրների՝ Ռ. Գոնչարովայի և Ե. Գրուշինայի պատրաստման համար Նիկոլայ Մորոզովին շնորհեցին պատվավոր կոչում՝ «Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող»[3]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Բելառուսի կազմում՝ Տ. Նավկայի հետ
Մրցումներ 1996—1997 1997—1998
Ձմեռային օլիմպիական խաղեր 16
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 14 10
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 12 10
Գեղասահքի Բելառուսի առաջնություն 1 1
Կարլ Շեֆերի հուշամրցաշար 1
  • Ադրբեջանի կազմում՝ Օ. Պերշանկովայի հետ
Մրցումներ 1993—1994
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 21
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 21

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Николай Александрович Морозов — Nikolai Morozov — Личности». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  2. Награждённые государственными наградами Российской Федерации
  3. «Указ Президента Украины № 227/2006 «О награждении государственными наградами Украины членов национальной сборной команды Украины на XX зимних Олимпийских играх»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մորոզով (մարզիչ)» հոդվածին։