Եկատերինա Դավիդովա (ռուս.՝ Екатерина Алексеевна Давыдова, սեպտեմբերի 17, 1978(1978-09-17), Մոսկվա, ԽՍՀՄ). ռուս գեղասահորդուհի, 1996 թվականի աշխարհի չեմպիոն պատանիների կարգում, Ռուսաստանի առաջնության մրցանակակիր (1997 թվական)՝ պարեր սառույցի վրա ձևում Ռոման Կոստոմարովի հետ[1]։ Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ (1996)։

Եկատերինա Դավիդովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Екатерина Алексеевна Давыдова
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 17, 1978(1978-09-17) (45 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Եկատերինա Դավիդովան ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում՝ հայտնի գեղասահորդուհի և մարզիչ Լիդիա Կարավաևայի ընտանիքում։ Գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից՝ Իրինա Ստրախովայի ղեկավարությամբ։ 1987 թվականին մենասահքից անցնում է պարեր սառույցի վրա ձևին, որտեղ նրա պարընկերը դառնում է Ռոման Կոստոմարովը։ 1993-1994 թթ. մրցաշրջանում (աշխարհի պատանիների առաջնությունում առաջին անգամ հանդես գալուց հետո) սահել է Վազգեն Ազրոյանի հետ, սակայն հետո կրկին շարունակում է հանդես գալ Ռոման Կոստոմարովի հետ։ Տարբեր տարիների ընթացքում նրանց հետ աշխատել են Լիդիա Կարավաևան, Սվետլանա Ալեքսեևան և Օլեգ Էպշտեյնը։

Եկատերինան և Ռոմանը դարձել են աշխարհի չեմպիոն պատանիների կարգում (1996), Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1997), արծաթե մրցանակակիրներ Կարլ Շեֆերի հուշամրցաշարում (1997) և «Finlandia Trophy» (1997) միջազգային մրցաշարերում։ Սակայն 1997 թվականի վերջին այս զույգը բաժանվեց, և Եկատերինան որոշեց ավարտել իր սպորտային կարիերան։ Վերջին ելույթը Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային ունիվերսիադան էր, որտեղ մարզիկները չկարողացան ավարտել իրենց ելույթը։

Հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ, իսկ 1997-2009 թթ.-ին եղել է Իգոր Բոբրինի ղեկավարությամբ սառցե մանրանկարների թատրոնի մենակատար։

Կրթություն

խմբագրել

2000 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ակադեմիան։

Սպորտային ձռքբերումներ

  • Ռ. Կոստոմարովի հետ[2]
Մրցումներ/մրցաշրջան 1992—1993 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998
Ռուսաստանի աշխարհի առաջնություն 3
Cup of Russia 5
Կարլ Մեմորի հուշամրցաշար 2
Finlandia Trophy 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 10 7 1
  • Վազգեն Ազրոյանի հետ[3]
Միջազգային
Մրցություն 1993-94
Աշխարհի պատնեկան առաջնություն 9

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «World Junior Figure Skating Championships: Dance» (PDF). International Skating Union. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. «Tatiana NAVKA / Roman KOSTOMAROV: 2000/2001». International Skating Union. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Tiffany HYDEN / Vazgen AZROJAN: 2000/2001». International Skating Union. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել