Նիկոլայ Սեմյոնովիչ Միսյուկ (բելառուս․՝ Мікалай Сямёнавіч Місюк, դեկտեմբերի 19, 1919(1919-12-19), Կոտլաս, Solvychegodsky Uyezd, Northern Dvina Governorate, ՌԽՖՍՀ - հոկտեմբերի 13, 1990(1990-10-13), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ, վաստակավոր նյարդաբան և նյարդավիրաբույժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Հիմնական մասնագիտությունը՝ բժիշկ-նյարդաբան։ Այդ մասնագիտությամբ աշխատանքային փորձը 12,5 տարի է։

Նիկոլայ Միսյուկ
Ծնվել էդեկտեմբերի 19, 1919(1919-12-19)
Կոտլաս, Solvychegodsky Uyezd, Northern Dvina Governorate, ՌԽՖՍՀ
Մահացել էհոկտեմբերի 13, 1990(1990-10-13) (70 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանոց[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական, համալսարանի դասախոս, բժիշկ, նյարդաբան, վիրաբույժ, ամբիոնի վարիչ, դեկան, նյարդավիրաբույժ, բանաստեղծ և գրող
Հաստատություն(ներ)Մինսկի պետական բժշկական համալսարան և Հյուսիսային պետական բժշկական համալսարան
Գործունեության ոլորտՆյարդավիրաբուժություն
Ալմա մատերՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1942)
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1957) և Q63214847?[1] (1969)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Հայտնի աշակերտներQ114852489?
Պարգևներ
Հայրենական պատերազմի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Բելոռուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր և «Ռազմածովային նավատորմի գերազանցիկ» նշան

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Սեմյոնովիչ Միսյուկը ծնվել է 1919 թվականին Արխանգելսկի մարզի Կոտլաս քաղաքում։ Նրա դարբին հայրն այդ ժամանակ որպես մեքենավար էր ծառայում գետային նավագնացության նավերում, մայրը տնային տնտեսուհի էր։ 1924 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Արխանգելսկ։ Այստեղ 1927 թվականին Միսյուկն ընդունվել է, իսկ 1938 թվականին ավարտել է Սոլոմբալայի 9-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով գերազանցության պատվոգիր։ Այդ ժամանակ էլ՝ 1930-ական թվականներին, նա սկսել է հետաքրքրվել շախմատով[2]։

1938 թվականին ընդունվել է Լենինգրադի ակադեմիկոս Պավլովի անվան առաջին բժշկական ինստիտուտ, 1939 թվականին տեղափոխվել է Ռազմածովային բժշկական ակադեմիայի բուժական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1942 թվականին[3]։

1943 թվականի փետրվարից մինչև 1945 թվականի մարտը նա ծառայել է ծովային հետևակի բրիգադում և Կարմիր դրոշի շքանշանակիր Հյուսիսային նավատորմի հոսպիտալներում, որտեղ աշխատել է որպես 254-րդ ծովային հրաձգային բրիգադի գումարտակի բժիշկ, այնուհետև Սրեդնի և Ռիբաչի թերակղզիների դաշտային շարժական 2215 հոսպիտալում։ Նա կատարել է վիրաբուժական բաժանմունքի բժշկասանիտարական դասակի և օրդինատուրայի հրամանատարի պարտականությունները, ինչպես նաև եղել է Արևմտյան և Բելառուսական 2-րդ ճակատների հոսպիտալի պետ։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Նիկոլայ Սեմյոնովիչին շնորհվել են ռազմական պարգևներ[4]։

1945 թվականին Միսյուկն ընդունվել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիային առընթեր նյարդավիրաբուժության ադյունկտուրա, որն ավարտել է 1948 թվականին։ Նույն թվականին նա պաշտպանել է «Զարկերակային հիպերտոնիայի բուժման մասին» թեմայով թեզը և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի կոչում։ 1948 թվականին զորացրվել է և ընդունվել Լենինգրադի Լենինի շքանշանակիր Ս. Մ. Կիրովի անվան բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի նյարդային հիվանդությունների բաժանմունք որպես ասիստենտ։ 1953 թվականին ընտրվել է այս ամբիոնի դոցենտի պաշտոնում և նշանակվել նյարդային հիվանդությունների կլինիկայի ղեկավար։ 1954 թվականի սկզբին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում[4]։

1956-1960 թվականներին՝ դոցենտ, Արխանգելսկի բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Նյարդային հիվանդությունների բաժանմունքում աշխատանքի տարիների ընթացքում նա անընդհատ կատարելագործել է իր որակավորումը, մասնակցել նյարդաբանների տարբեր համաժողովների և նիստերի։ Նրա որոշ գիտական աշխատություններ տպագրվել են «Նյարդավիրաբուժության հարցեր», «Ս. Ս. Կորսակովի անվան նյարդաբանության և հոգեբուժության հանդես», «Բժշկական գործ» ամսագրերում[4]։

1960-1989 թվականներին գլխավորել է Մինսկի պետական բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնը (այժմ՝ Բելառուսի պետական բժշկական համալսարանի նյարդային և նյարդավիրաբուժական հիվանդությունների ամբիոն)։ 1969 թվականին ընտրվել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1980-ական թվականներին Նիկոլայ Միսյուկը ԽՍՀՄ-ում համարվում էր բժշկական կիբեռնետիկայի, կլինիկական նյարդաբանության մեջ տեղեկատվական տեսությունների կիրառական ասպեկտների մշակման ու ներդրման գործի և էլեկտրոնային հաշվողական տեխնոլոգիաների հիման վրա պատկերների ճանաչման ոլորտի խոշոր մասնագետ[4]։

Աշխատություններ խմբագրել

Միսյուկը հեղինակ է շուրջ 250 աշխատության, այդ թվում՝ 38 մենագրության և ուսումնական ձեռնարկի, գիտական աշխատությունների 20 ժողովածուի[3]։ Նա բժշկական գրականության թարգմանություններ է կատարել անգլերենից։ 1986 թվականին լույս է տեսել Ն. Ս. Միսյուկի «Գիշերային կանչ» վիպակը՝ նյարդային հիվանդությունների ամբիոնի բժիշկների, աշխատակիցների կյանքի ու աշխատանքի մասին[5]։

1977-1986 թվականներին Միսյուկը գլխավորել է Բելառուսական ԽՍՀ շախմատի ֆեդերացիան։ Այդ ընթացքում նրա մասնակցությամբ Մինսկում կառուցվել է շախմատի և շաշկու պալատը, հիմնվել է «Շախմատը, շաշկին ԲԽՍՀ-ում» հրատարակությունը[6]։ 1989 թվականին նա մտադիր էր առաջադրվելու ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորի թեկնածու, բայց անհաջող (նրան չէին գրանցել)[6]։

Ամուսնացած է եղել Եվգենյա Միխայլովնա Միսյուկի հետ։ Նրանք ունեցել են երկու զավակ. որդին՝ Նիկոլայը, ծնվել է 1948 թվականին, դուստրը՝ Օլգան, 1955 թվականին։ Հետագայում երկուսն էլ դարձել են բժշկական գիտությունների թեկնածուներ[7]։

Ընտրված աշխատություններ խմբագրել

Բժշկական գրականություն
  • Мисюк Н. С. Головные боли. — Минск: Беларусь, 1984. — 144 с. — 30 000 экз.
  • Мисюк Н. С. Прогнозирование и профилактика острых нарушений мозгового кровообращения. — Минск: Вышэйшая школа, 1987. — 191 с. — 4500 экз.
  • Мисюк Н. С. ЭВМ в диагностике нервных болезней. — Минск: Беларусь, 1978. — 159 с. — 1700 экз.
  • Мисюк Н. С., Гурленя А. М. Нервные болезни. — 2-е изд.. — Минск: Вышэйшая школа, 1984. — 25 000 экз.
  • Мисюк Н. С., Гурленя А. М., Дронин М. С. Неотложная помощь в невропатологии. — Минск: Вышэйшая школа, 1979. — 302 с. — 30 000 экз.
    • . — 2-е изд., перераб. и доп.. — Минск: Вышэйшая школа, 1990. — 270 с. — 48 600 экз. — ISBN 5-339-00404-X
  • Мисюк Н. С., Семак А. Е., Гришков Е. Г. Мозговой инсульт. Прогнозирование и профилактика. — М.: Медицина, 1980. — 205 с. — 10 000 экз.
Գեղարվեստական գրականություն
  • Мисюк Н. С. Ночной вызов. — Мастац. літ., 1986. — 255 с. — 90 000 экз.

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Խորհրդային Անդրբևեռաշրջանի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ
  • ԽՍՀՄ «Ռազմածովային նավատորմի գերազանցիկ» նշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.bsmu.by/page/55/3230/
  2. «Н. С. Мисюк [1983 Гродзенский С.Я. - Шахматы в жизни ученых]». table-games.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  3. 3,0 3,1 «Николай Семёнович Мисюк». slonimsmc.grodno.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 МОСКОВСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИКО-СТОМАТОЛОГИЧЕСКИЙ УНИВЕРСИТЕТ им. А. И. Евдокимова, Кафедра истории медицины (2014). «ИСТОРИЧЕСКИЙ ОПЫТ МЕДИЦИНЫ В ГОДЫ ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЫ 1941–1945 гг. X Всероссийская конференция (с международным участием). Материалы конференции» (PDF). МГМСУ, Москва. էջեր 21–23.
  5. «Николай Семенович Мисюк. Ночной вызов. Повесть». Литмир - электронная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  6. 6,0 6,1 Shustin, Aaron (2016 թ․ օգոստոսի 20). «Революция в шахматном мире». Independent Israeli site / אתר ישראלי עצמאי / Независимый израильский сайт / Незалежны iзраiльскi сайт (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  7. Shustin, Aaron (2017 թ․ նոյեմբերի 20). «ОЛЬГА ПОЛЯНСКАЯ (МИСЮК) ОБ ОТЦЕ». Independent Israeli site / אתר ישראלי עצמאי / Независимый израильский сайт / Незалежны iзраiльскi сайт (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.

Աղբյուրներ խմբագրել