Պատկերների ճանաչման տեսություն

Պատկերների ճանաչման տեսությունը, ինֆորմատիկայի բաժին, որը զբաղվում է առարկաների որակավորմամբ, ճանաչմամբ, երևույթներով, ազդանշաններով, որոնք բնութագրվում են վերջնական հատկություններով և նախանշաններով։ Այդպիսի առաջադրանքներ բավականին հաճախ են լուծվում։

Դեմքի ավտոմատ ճանաչում հատուկ ծրագրի միջոցով

Օրինակ փողոցը լուսացույցի ազդանշանով անցնելը։ Լուսաֆորի համապատասխան գույնի վառվելը և երթևեկության օրենքներին տիրապետելը մեզ թույլ է տալիս ճիշտ որոշում կայացնել փողոցը անցնելիս։ Այսպիսի ճանաչման անհրաժեշտություն է առաջանում այնպիսի ոլորտներում ինչպիսիք են անվտանգության համակարգերը, զինվորական գործը, անալոգային ազդանշանների թվայնացումը և այլն։ Պատկերների ճանաչման խնդիրը մեծ նշանակություն է ձեռք բերել ինֆորմացիայի գերծանրաբեռնվածության պայմաններում։ Երբ մարդը այլևս գծային-հաջորդական տարբերակով գլուխ չի հանում իրեն ուղղված խնդիրներից, ուղեղը ավտոմատ կերպով ընկալման ձևը փոխում է միաժամանակ ընկալման և տրամաբանության, որին հատուկ է այդպիսի ճանաչումը։

Պատահական չէ, որ այս կերպով տեսակների ճանաչման խնդիրը հայտնվեց միջդիսցիպլինար ուսումնասիրությունների դաշտում, այդ թվում նաև կապված արհեստական բանականության ստեղծման հետ, իսկ պատկերի ճանաչման տեխնիկական սարքերի ստեղծումը գրավում է էլ ավելի մեծ ուշադրություն[1]։

Տեսակների ճանաչման ուղղությունները խմբագրել

Կարելի է առանձնացնել երկու հիմնական ուղղություններով[2].

  1. Ճանաչման ունակությունների ուսումնասիրություն, (որով օժտված են շնչավոր էակները) նրանց բացատրությունը և մոդելավորումը։
  2. Թեորիայի և սարքավորումների կառուցման մեթոդների զարգացում , որոնք նախատեսված են կիրառական նկատառումներով առանձին խնդիրների լուծման համար։

Պատկերի ճանաչման օրինակներ խմբագրել

  1. Օպտիկական սիմվոլների ճանաչում։
  2. Շտրիխ կոդերի ճանաչում։
  3. Ավտոմեքենայի համարանիշների ճանաչում։
  4. Արտաքնի ճանաչում։
  5. Խոսքի ճանաչում։
  6. Պատկերների ճանաչում։
  7. Փաստաթղթերի ճանաչում և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Маткасым Н. Н. Распознавание образов с помощью нейронных сетей // Технологии Microsoft в теории и практике программирования : сборник трудов XIII Всероссийской научно-практической конференции студентов, аспирантов и молодых ученых, г.Томск, 22-23 марта 2016 г.. — С. 23-25.
  2. Ту Дж., Гонсалес Р. Принципы распознавания образов, М. 1978