Նիկոլայ Մասալիտինով
Նիկոլայ Օսիպովիչ Մասալիտինով (փետրվարի 24, 1880[1], Ելեց, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 22, 1961[2][1], Սոֆիա, Բուլղարիա[2]), թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ԲԺՀ ժողովրդական արտիստ (1948)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1880[1] |
Ծննդավայր | Ելեց, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 22, 1961[2][1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա[2] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Կրթություն | Տոմսկի պետական համալսարան, Տոմսկի պոլիտեխնիկ համալսարան և Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (1907) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, ռեժիսոր և մանկավարժ |
Երեխա(ներ) | Tanya Masalitinova? |
Կենսագրություն
խմբագրել1907-1919 թվականներին եղել է ՄԳԹ դերասան, ուր կատարելագործվել է Կ. Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի ղեկավարությամբ։ 1925 թվականից հաստատվել է Բուլղարիայում։ Դերերից են՝ Տարտյուֆ (Մոլիերի «Տարտյուֆ»), Մատիաս Կլաուզեն (Հաուպտմանի «Արևամուտից առաջ»)։ 1925-1944 թվականներին՝ Սոֆիայի ժողովրդական թատրոնի գլխավոր ռեժիսոր, այնուհետև՝ ռեժիսոր, 1925 թվականից գլխավորել է այդ թատրոնին կից դպրոց-ստուդիան (1948 թվականից՝ թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտ)։ Մասալիտինովը նպաստել է ռեալիզմի հաստատմանը բուլղարական բեմում։ Առաջիններից էր, որ Բուլղարիայում բեմադրել է խորհրդային դրամատուրգների գործեր (Կատաևի «Շրջանի քառակուսի մակերեսը», 1931, Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1940 և այլն)։ Այլ բեմադրություններից են Օստրովսկու «Անօժիտը» (1937), Զիդարովի «Թագավորական ողորմություն» (1948)։ Արժանացել է Դիմիտրովյան մրցանակի (1950)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Массалитинов Николай Осипович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մասալիտինով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 266)։ |