Նիկոլայ Մակարով

խորհրդային զենքի կոնստրուկտոր, Մակարով ատրճանակի ստեղծող

Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարով (ռուս.՝ Никола́й Фёдорович Мака́ров,մայիսի 9 (22), 1914[1], Sasovo, Shatskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 14, 1988(1988-05-14)[1], Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային զենքերի կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), Ստալինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Եղել է Տուլայի մարզի պատվավոր քաղաքացի[3]։

Նիկոլայ Մակարով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9 (22), 1914[1]
ԾննդավայրSasovo, Shatskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 14, 1988(1988-05-14)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՏուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱզգությունՌուսաստան
ԿրթությունՏուլայի պետական համալսարան (1944)
Մասնագիտությունճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ[1]

Կենսագրություն

խմբագրել

Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովը ծնվել է 1914 թվականի մայիսի 11-ին Ռյազան նահանգի Սպասկի շրջանում՝ երկաթուղային մեքենավարի ընտանիքում։ Ծնվելուց երեք օր անց մկրտվել է Շիլովի եկեղեցում։ Հայրը աշխատել է Շիլովի կայարանում և կնոջ հետ ապրել այդ գյուղում։ Ապագա զինագործը ծնվել է Շիլովի կայարանի բժշկական ամբուլատորիայում։ Նրան կնքել է Շիլով գյուղի քահանա Միշցին Նիկոլայ Նիկանորովիչը։ Չափաբերական մատյանում ասվել էր,որ մայիսի 11-ին Շերլով գյուղում Տամբովսկի նահանգի Տեմնիկովսկի շրջանի Տանկաչևո գյուղի (այժմ՝ Սասովսկի շրջան) գյուղացի Ֆյոդոր Վասիլևիչ Մակարովը և նրա օրինական կին՝ Պելագեյ Վասիլևնայի ընտանիքում որդի է ծնվել, որի անունը դրել են Նիկոլայ։ Նրան կնքել են մայիսի 14-ին՝ Սիմբիրսկի նահանգի Ալտիրյա քաղաքի վաճառական Վասիլիյ Աֆանասեվիչ Չերենկովը և Պերզենսկի նահանգի Ինսարսկի շրջանի Տրեսվյատսկի գյուղացի Մարֆա Իվանովնա Թրենինը։

Կրթություն

խմբագրել

Ֆաբրիկա-գործարանային ուսումնարանը (ФЗУ) ավարտելուց հետո աշխատել էր Սասովսկի երկաթուղային դեպոյուն, իսկ 1936 թվականին ընդունվել էր Տուլայի մեխանիկական ինստիտուտ։

Հայրենական մեծ պատերազմի սկզբներին Նիկոլայ Մակարովին նախադիպլոմային պրակտիկայից հետ են կանչել և ժամանակից շուտ ինժեների որակավորում տալով՝ ուղարկել են Զագորսկի գործարան, որտեղ արտադրվում էր Շպագին տեսակի ատրճանակ-գնդացրեր։ Շուտով գործարանը տեղափոխվել է Կիրովի մարզի Վյատսկի Պոլյանա, որտեղ Նիկոլայ Ֆեոդորովիչն արագորեն վարպետից առաջատար կոնստրուկտոր է դարձել։ Նա 1944 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Տուլսկի մեխանիկական ինստիտուտը։

Գործունեություն

խմբագրել
 
Մակարովի ատրճանակ
1977 թվականի արռտադրություն

Դիպլոմի պաշտպանությունից հետո Նիկոլայ Մակարովին ուղարկել են Կունցեվոյի Ճշգրիտ մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտ (НИИ СПВА), որտեղ էլ մինչև պատերազմի ավարտն աշխատել է առաջատար ինժեներ-կոնստրուկտոր։ Այնուհետև տեղափոխվել է Տուլայի ЦКБ-14 (ներկայումս՝ Սարքաշինական կոնստրուկտորական բյուրո պետական ունիտար ձեռնարկություն (ГУП)):

Ստեղծած զինատեսակների ցանկ

խմբագրել
Ատրճանակի տեսակը գործի դրման տարեթիվը
Մակարովի ատրճանակ 1951 թվական
Աֆանասևի օդային գնդացիր AM-23 1953 թվական
«Ֆագոտ» շարժական հակատանկային հրթիռային համակարգ 1970 թվական
«Կոնկուրս» հակատանկային կառավարվող ինքնագնաց հրթիռ 1974 թվական

Պարգևներ

խմբագրել

Նիկոլայ Ֆեոդրովիչ Մակարովը 1974 թվականի մայիսի 8-ին Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով նոր ռազմական տեխնիկայի նմուշներ ստեղծելու գործում մեծ վաստակի համար տրվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում և պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով։

Հետագա տարիներ և մահ

խմբագրել

Նիկոլայ Մակարովը 1974 թվականից անցել է թոշակի։ Ապրել է հերոս քաղաք Տուլայում։ Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովը ընտրվել է Տուլայի մարզային աշխատավորական խորհրդի պատգամավոր։ Երկար ժամանակ հանդիսացել է «Մաշպրոմ» գիտատեխնիկական շրջանային խորհրդի անդամ։ Շարունակել է իր ակտիվ ստեղծագործական աշխատանքը։

Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովը մահացել է 1988 թվականի մայիսի 13-ին՝ սրտի կանգից (յոթերորդ ինֆարկտից հետո)։ Թաղվել է Տուլայի առաջին Քաղաքային գերեզմանատանը։

Հիշողություններ

խմբագրել

Հուշատախտակ Տուլայում

խմբագրել
 
Մակարովի հուշատախտակ
  • 2019 թվականի հունվարի 12-ին հայրենիքում՝ Սասովո քաղաքում, բացվել է ականավոր կոնստրուկտորի հուշարձանը
  • Հուշատախտակ կոնստրուկտորի տանը՝ Սասովոյում, որտեղ նա ծնվել է (Լեսոզավոդսկայա փող. 7)
  • Հուշատախտակ Սասովո թիվ 106 դպրոցի շենքին, որտեղ սովորել է կոնստրուկտորը (Պուշկինի փող. 106)
  • Հուշատախտակ Տուլայում, որտեղ ապրել է կոնստրուկտորը (Պերվոմայսկայա փող. 9)
  • 2009 թվականի մայիսի 9-ին Տուլայի պետական զենքերի թանգարանում բացվել է ցուցահանդես, որը նվիրված էր Մակարովի ծննդյան 95-ամյակին։ Ցուցահանդեսում ցուցադրվել են նրա ստեղծած զենքերը, ինչպես նաև լուսանկարչական փաստաթղթերը, որոնց մեջ արտացոլված էր նրա կյանքի հիմնական փուլերը և գործունեությունը։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովը հարազատների համար նվերների վրա է ծախսել Ստալինյան մրցանակի համար ստացած դրամական պարգևը (50.000 ռուբլի)[4]։
  • Թոշակի է անցել 60 տարեկանում՝ ստանալով 60-60 պետ.համարանիշով «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու համար «կտրոն»։
  • Թոշակի անցնելուց հետո կնոջ խնդրանքով ստեղծել է պահածոյացման գործիք։

Գրականություն

խմբագրել
  • Возбранный В. В. Второе рождение // И щит и меч России К 80-летию ГУП «КБП» / Сбор материала и подготовка текста В.В. Возбранного. — Тула: Издательский дом «Пересвет», 2007. — С. 50—52. — 224 с. — ISBN 978-5-86714-287-2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://russiapedia.rt.com/prominent-russians/science-and-technology/nikolay-makarov/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Prominent Russians: Nikolay Makarov
  3. «Почётный гражданин Тульской области». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Смертельное оружие. Судьба Макарова / Телеканал «Россия 1»». russia.tv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին. - վավերագրական ֆիլմ կոնստրուկտոր Մակարովի մասին

Արտաքին հղումներ

խմբագրել