Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կոնստանտինով (ռուս.՝ Никола́й Алекса́ндрович Константи́нов, մայիսի 22, 1961(1961-05-22), Ժելեզնովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 3, 2006(2006-05-03), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս նկարիչ և երաժիշտ, «Արվեստ կամ մահ» (ռուս.՝ «Искусство или смерть») միության անդամ։

Նիկոլայ Կոնստանտինով
Ծնվել էմայիսի 22, 1961(1961-05-22)
ԾննդավայրԺելեզնովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 3, 2006(2006-05-03) (44 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՌոստովի գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
 Nikolai Konstantinov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Կոնստանտինովը ծնվել է 1961 թվականի մայիսի 22-ին Ժելեզնովոդսկում[1]։ 1970 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով։

1984 թվականին Նիկոլայ Կոնստանտինովն ավարտել է Ռոստովի Մ․ Գրեկովի անվան գեղարվեստական տեխնիկումը[2]։ 1988 թվականի մարտին մասնակցել է արվեստագիտական շրջանակներում հայտնի «Մեկօրյա ցուցահանդեսին» (ռուս.՝ «Однодневная выставка»), որը կազմակերպել էր ապագա «Արվեստ կամ մահ» (ռուս.՝ «Искусство или смерть», Տագանրոգ) միությունը։ Եղել է վերջինիս ամենաակտիվ մասնակիցներից մեկը[3], ինչպես նաև Ռոստովի «Պեկին Ռոու Ռոու» (ռուս.՝ «Пекин Роу-Роу») կուլտային խմբի բոլոր բեմական ու ստուդիական նախագծերի անփոխարինելի մասնակիցը[4]։

Նիկոլայ Կոնստանտինովը եղել է ինտուիտիվ երաժշտության «Ուրբլուդ Դրամադեր» խմբի հիմնադիրներից մեկը, 1999 թվականից մինչև 2006 թվականըն այդ կոլեկտիվի հետ հանդես է եկել որպես երգիչ և բանաստեղծ, ստեղծել բեմական հագուստներ, նվագել ֆլեյտա և համերգների ժամանակ իր նկարներն օգտագործել որպես պարտիտուրա երաժշտական ստեղծագործությունների ստեղծման համար, որոնցից են եղել մասնավորապես «Ննջարանային կոշիկներ» (ռուս.՝ «Спальные туфли») և «Ահա օրիորդը» (ռուս.՝ «Вот барышня») աուդիո ներկայացումները։

2003 թվականի մայիսին «М. Я.С.О», «Антимузыка» և «Церковь Детства» խմբերի երաժիշտների մասնակցությամբ Դունկին ակումբում ձայնագրել է «Буги-Холестерин» սոլո ալբոմը[5]։

Նկարչի աշխատանքները պահվում են մասնավոր հավաքածուներում Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ռուսաստանում։

Նիկոլայ Կոնստանտինովը մահացել է 2006 թվականի մայիսի 3-ին։ Թաղվել է Դոնի Ռոստովում։

 
«Ներկայություն» (ռուս.՝ «Присутствие»),
կտավ/յուղաներկ, 141х200, 1995

Հավաքածուներ, որտեղ պահվում են նկարչի աշխատանքները խմբագրել

  • Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով
  • Մասնավոր հավաքածուներ
 
«Կին-սվաստիկա» (ռուս.՝ «Женщина-свастика»),
կտավ/յուղաներկ, 81х150, 2003

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2014 – «Նիկոլայ Կոնստանտինով։ Ամենից առաջ՝ նկարիչ» (ռուս.՝ «Николай Константинов. Прежде всего, художник», 16thLINE art-gallery, Դոնի Ռոստով[6][7][8]
  • 2007 – «Մարտական փղի դուրս գալը» հիշատակի ակցիա (ռուս.՝ «Выход Боевого Слона», Դերասանի տուն, Դոնի Ռոստով
  • 2006 – «Вы жить», Ժամանակակից կերպարվեստի թանգարան Դմիտրովսկայայում, Դոնի Ռոստով
  • 2006 – «Սովորական գեղանկարչություն» (ռուս.՝ «Обыкновенная живопись»), Դերասանի տուն, Դոնի Ռոստով[9][10]

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

  • 1988 – «Մեկօրյա ցուցահանդես» (ռուս.՝ «Однодневная выставка»), Տագանրոգ.[11]
  • 1988 – «Жупел», Նկարիչների միության ցուցասրահ Գորկու փողոցում, Դոնի Ռոստով
  • 1988 – «Գավառական ավանգարդ» (ռուս.՝ «Провинциальный авангард»), «Պրոգրես» կորպորատիվ զուգարան, (Գազետնի նրբ․ – Էնգելսի փողոց), Դոնի Ռոստով
  • 1989 – «Իտալիան ունի երկարաճիտ կոշկի ձև» (ռուս.՝ «Италия имеет форму сапога»), Նկարիչների միության ցուցասրահ Նաբերեժնայա փողոցում, Դոնի Ռոստով
  • 1991 – «Շաբաթ երեկոյան» (ռուս.՝ «В субботний вечер»), Նախկին Լենինի թանգարան, Լվով
  • 1992 – «Հերոսական / Կենդանի ուժ» (ռուս.՝ «Героическая / Живая сила»), Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան, Դոնի Ռոստով
  • 1998 – «Die russen kommen 5», Մարզային երակրագիտական թանգարան, Դոնի Ռոստով
  • 2008 – Մահկանացուի մասին արվեստում։ Նիկոլայ Կոնստանտինովի հիշատակին (ռուս.՝ О смертном в искусстве. Памяти Николая Константинова), М-պատկերասրահ, Դոնի Ռոստով[12].
  • 2009 – «Արվեստ կամ մահ» միություն, Ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա[1][13]

Ընտանիք խմբագրել

  • Մայրը՝ Նատալյա Սուխանովա (1931-2016), ռուս գրող, արձակագիր,
  • Ազգական՝ Ֆելիքս Շախով (1894-1971), խորհրդային երկրաբան, հանքավայրերի մասնագետ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958 թվականից),
  • Դուստրը՝ Անգելինա (ծնվ.՝ 1983), թոռնուհի՝ Դարյա (ծնվ.՝ 2010)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Товарищество «Искусство или смерть» / Под ред. О. Головановой. — М.: ГМСИ, 2009. — 304 с. — ISBN 978-5-91611-006-7.
  2. Белозор М. Волшебная страна. — СПб: Красный матрос, 1999. — 158 с. — ISBN 5-7187-0358-2.
  3. Немиров М. М. Шнапс. Германская водка // Кто главный. — 2007. — № 11.
  4. Немиров М. М. А. С. Тер-Оганьян: Жизнь, Судьба и контемпорари арт. — М.: GIF, 1999. — 96 с — ISBN 5-9237-0002-6.
  5. Третьяков Д. Игры современников. Николай Константинов // d-tretyakov.livejournal.com. — 2006. — 23 июля.
  6. Пилипенко Г. Ростов. Ещё про Колю Константинова // www.rostovnews.net. — 2014. — 19 мая.
  7. Пилипенко Г. Искусство после смерти // www.rostovnews.net. — 2014. — 29 мая.
  8. Талалаева М. Творчество Николая Константинова. Взгляд в прошлое Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // www.rostov.ru. — 2014. — 24 мая.
  9. Ларская Е. Обыкновенная живопись необыкновенного художника Արխիվացված 2010-07-01 Wayback Machine// Город N. — 2006. — 21 февр.
  10. Посиделов В. Выставка Коли Константинова // archive.today. — 2006. — 19 февр.
  11. Афанасьева Е. Штрихи к портрету выставки // Комсомолец. – 1988. – 29 марта.
  12. Котелевская В. Короткая жизнь – долгая смерть // Эксперт Юг. – 2008. – 7 июля.
  13. Толстова А. Сундуки и железяки // Коммерсантъ-Власть. – 2009. – 21 сент.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կոնստանտինով» հոդվածին։