Նատալյա Սուխանովա

ռուս խորհրդային գրող

Նատալյա Ալեքսանդրովնա Սուխանովա (ռուս.՝ Наталья Александровна Суханова, հունիսի 10, 1931(1931-06-10)[1], Տոմսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 2016(2016-06-13)[1], Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ գրողների միության (1967), Ռուսաստանի գրողների միության անդամ (1991)։

Նատալյա Սուխանովա
Ծնվել էհունիսի 10, 1931(1931-06-10)[1]
ԾննդավայրՏոմսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 13, 2016(2016-06-13)[1] (85 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերվիպակ և պատմվածք
ԿուսակցությունԽՄԿԿ
 Natalia Suhanova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1931 թվականի հունիսի 10-ին Տոմսկ քաղաքում։ 1939 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Ստավրոպոլի մարզի Ժելեզնովոդսկ քաղաք։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ընտանիքը վերապրել է գերմանական օկուպացիան։ Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել ինը տարեկանից։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը, աշխատել Կալինինի մարզում որպես նոտար, այնուհետև ընտրվել և աշխատել է որպես կոմերիտմիության շրջկոմի առաջին քարտուղար։ Ավելի ուշ աշխատել է էքսկուրսավար Պյատիգորսկում, լրագրող Տիրնիաուզ քաղաքում (Կաբարդա-Բալկարիա), քարտուղար-մեքենագրուհի Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտում։ 1961 թվականից սկսել է տպագրվել «Երիտասարդ գվարդիա» ամսագրում։ Այստեղ տպագրվել են նրա «Իվանկինյան երգչուհին» և «Էստաֆետ» պատմվածքները։ «Դոն» ամսագրում 1966 թվականին տպագրվում է Սուխանովայի առաջին վիպակը։

Սուխանովան գրում էր ֆանտաստիկայի բնագավառի ստեղծագործություններ («Մուրոզավրի քարանձավներում», «Սխալ դարի չափով», «Սովորեք երազ տեսնել»)։ Ամենամեծ ճանաչումը ստացան նրա վիպակներն ու պատմվածքները` «Երբ կարճանում են օրերը», «Լուսնի սուր մանգաղը», «Հաճախակի աստղերի տակ», «Ցանկացած ծառից», «Կադրիլ», «Ձմռան գարնանային արևը», «Սպասասրահ»։ Երեխաների և պատանիների համար գրված ստեղծագործություններից են «Մուրոզավրի քարանձավներում», «Բազմահարկ մոլորակ», «Ընկեցիկը», «Հեքիաթ Յուպպիի մասին» և այլն։

1967 թվականին ընդունվել է ԽՍՀՄ Գրողների միության կազմում, 1991 թվականին՝ Ռուսաստանի գրողների միություն։ «Տապան» ամսագրում տպագրվել են նրա «Կանաչ խնձոր», «Տրանսֆինիտ. Տրանսֆինիտային մարդը», «Ուսանողուհին», «Լճակ» վիպակները։ Ռուսաստանի գրողների միության ստեղծողներից էր, մտնում էր նրա կազմկոմիտեի և կոորդինացիոն խորհրդի կազմի մեջ։

Բնակվել է Դոնի Ռոստովում, մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Основные публикации Н. А. Сухановой:
  • Соседи. Повесть. — Ростов-на-Дону, Ростиздат, 1966.
  • Когда становятся короче дни. Повесть. — М., «Молодая гвардия», 1971.
  • Острый серп луны. — Ростов-на-Дону, Ростиздат, 1974.
  • Кадриль, — М., — Современник, 1976.
  • Под частыми звёздами. — Ростов-на-Дону, Ростиздат, 1977.
  • В пещерах мурозавра. — Ростов-на-Дону, Ростиздат, 1981.
  • Многоэтажная планета. — Ростов-на-Дону, Ростиздат, 1982.
  • От всякого древа. — М., «Советская Россия», 1984.
  • Под частыми звёздами. — Ростов-на-Дону, Ростиздат, 1985.
  • Подкидыш. — Ростов-на-Дону, Ростиздат, 1989.
  • Зал ожидания. = М., «Современник», 1990.
  • Сказка о Юппи. — Ростов-на-Дону, ПИК «А», 1991.
  • Зелёное яблоко. — Ростов-на-Дону, «Старые русские», 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.

Գրականություն խմբագրել

  • Алиева С. Действенная доброта// Литературная Россия.-23 дек. — 1983.- № 52.
  • Джичоева Е. «В пещерах мурозавра». Приключения в таинственной стране//Комсомолец.- 1979.- 19 янв.
  • Кантор В. Наталья Суханова Многоэтажная планета. Фантастическая повесть//Детская литература № 8.- 1983.-С.63-64.
  • Донской временник. Интервью с писательницей. 2006.
  • Стрелкова И. В разных жанрах //Лит. Обозрение.-1980.-№ 6.-с. 53-54.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Սուխանովա» հոդվածին։