Նիկոլայ Ալեքսեևիչ Բուրանով (ռուս.՝ Николай Алексеевич Буранов, ապրիլի 22, 1920(1920-04-22), Սերով, Եկատերինբուրգի գավառ, Yekaterinburg Governorate, ՌԽՖՍՀ - նոյեմբերի 23, 1991(1991-11-23), Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Նիկոլայ Բուրանով
Ծնվել էապրիլի 22, 1920(1920-04-22)
ԾննդավայրՍերով, Եկատերինբուրգի գավառ, Yekaterinburg Governorate, ՌԽՖՍՀ
Վախճանվել էնոյեմբերի 23, 1991(1991-11-23) (71 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Բուրանովը ծնվել է 1920 թվականի ապրիլի 22-ին Եկատերինբուրգի նահանգի Նադեժդինսկ քաղաքում՝ բանվորական ընտանիքում։

1937-1939 թվականներին սովորել է Սվերդլովսկի գեղարվեստի դպրոցում։ Երրորդ կուրսից հետո զորակոչվել է Կարմիր բանակ, որտեղ ծառայել է մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը[2]։

Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը։ Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է Սերովի մշակույթի պալատում որպես նկարիչ-ձևավորող։ 1954 թվականին ընդունվել Է Լենինգրադի Ի. Է. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետը, որն ավարտել է 1960 թվականին Իոսիֆ Սերեբրյանիի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Հաց» նկարը[3]։

Դիպլոմը պաշտպանելուց հետո սովորել է Բորիս Իոգանսոնի ստեղծագործական արվեստանոցում։ 1962 թվականին դարձել Է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Մասնակցել է ցուցահանդեսների 1960 թվականից՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է ժանրային նկարներ, լանդշաֆտներ, նատյուրմորտներ։ Աշխատել է Ստարայա Լադոգայի Լենինգրադի նկարիչների ստեղծագործական բազայում։ Հեղինակի նկարներից են՝ «Գարուն»[4] (1965), «Ձկներ։ Նատյուրմորտ», «Ծաղիկներ։ Նատյուրմորտ»[5] (երկուսն էլ 1968), «Նատյուրմորտ խեցգետիններով»[6] (1969), «Ուրուր» (1971), «Շերեփաձկներ» (1972)[7], «Մստայի ափին»[8] (1973), «Олино звено»[9] (1975), «Աշնանը։ Նատյուրմորտ» (1977), «Սադափե աշուն»[10] (1978), «Խնձորի ծառի տակ», «Վայրի ծաղիկներ»[11] (երկուսն էլ 1980), «Սպիտակ յասաման»[12] (1984) և այլն։

Մահացել է 1991 թվականի նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում սրտի իշեմիկ հիվանդությունից։

Նիկոլայ Բուրանովի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.19.
  2. «Подвиг народа». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.84.
  4. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.10.
  5. Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.6.
  6. Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.8.
  7. Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1973. — с.7
  8. Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.6.
  9. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.12.
  10. Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.6.
  11. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.11.
  12. Мастера советской живописи. Аукцион № 5. СПб: Галерея «Львиный мостик», 18 февраля 2005. — с.12.

Աղբյուրներ խմբագրել

  • Вьюнова И. Мерой времени. // Ленинградская правда, 1971, 31 декабря.
  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1973. — с.7
  • Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л։ Художник РСФСР, 1974. — с.6.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М։ Советский художник, 1979. — с.389.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — с.19.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London։ Izomar Limited, 1998.
  • Мастера советской живописи. Аукцион № 5. — Санкт-Петербург։ Галерея «Львиный мостик», 18 февраля 2005. — с.11-12.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с.400, 402. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.84.
  • Бахтияров, Р. А. Буранов Николай Алексеевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб։ Петрополис, 2014. С.158-159.