Նիխորական
գավառ Մեծ Հայքում
Նիխորական (նաև՝ Նիհորական), գավառ և երկրամաս Մեծ Հայքում, Նոր Շիրականի բդեշխությունում[1]։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Մասն է | Մարաց աշխարհ |
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Նոր Շիրական |
Հիմնական լեզու | հայերեն |
Ազգային կազմ | հայեր |
Կրոնական կազմ | հեթանոսներ (մինչև՝ 301 թ․), քրիստոնյաներ (սկսած 301-ից) |
Պատմական շրջան(ներ) | Մեծ Հայք |
Սահմանակցում է | Մարի (Նոր Շիրական), Արասխ (Նոր Շիրական), Մահկերտ տուն (Մարաց աշխարհ), Դասն (Մարաց աշխարհ), Այտրվանք (Կորճայք), Այգարք (Կորճայք), Մոթողանք (Կորճայք), Կարթունիք (Կորճայք) |
Աշխարհագրական դիրք
խմբագրելԳավառը զբաղեցնում էր Տիգրիսի Մեծ Զաբ վտակի հովտից մինչև Նիխորական լեռնաշղթան (Զագրոսի լեռնաշղթան) ընկած տարածությունը[1]։
Պատմություն
խմբագրել4-րդ դարում Նիխորական գավառը՝ Մահկերտ տուն և Դասն գավառների, ինչպես նաև Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի հարավաին գավառների հետ միասին կազմում էր Նոր Շիրական բդեշխությունը[2]։ 363 թվականին Նիխորական գավառը անջատվում է Մեծ Հայքից և միացվում է Սասանյան Պարսկաստանի Ադիաբենե նահանգին։ Երկրամասը հիշատակում են Փավստոս Բուզանդը (5-րդ դար), Անանիա Շիրակացին (7-րդ դար) և ուրիշներ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 987 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 22)։ |