Մեծ Զավ
(Վերահղված է Մեծ Զաբից)
Մեծ Զավ, գետ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների Աղբակ (Մենգենե) լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը 473 կմ է, ջրհավաք ավազանը՝ 26, 2 հզ. կմ2։ Վերին հոսանքում (հայտնի է նաև Աղբակ անունով) անցնում է Աղբակի գոգհովտով, կտրում Կորդվաց լեռնաշղթան, առաջացնում խորը, անտեցեդենո հովիտ, ապա ճեղքում ավելի ցածր լեռնաշղթաներ և դուրս գալով Միջագետքի հարթավայր՝ միանում Տիգրիսին։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը (գետաբերանի մոտ) 403 մ3/վ է։ Միջին հոսանքում կառուցված է ջրամբար։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Մեծ Զավ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 473 կմ |
Ավազանի մակերես | 40 300 կմ² |
Ջրի ծախս | 808 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Կորդվաց լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Տիգրիս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աբիջյունուն, Խազիր և Բերդարավասու |
Երկիր | Թուրքիա և Իրաք |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Զավ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |