Նիժնեարմյանսկայա Խոբզա

միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում

Նիժնեարմյանսկայա Խոբզա (ռուսերեն՝ Нижнеармянская Хобза կամ Нижняя Хобза), բուժարանային միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 42 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 27 կմ հյուսիս-արևմուտք, Խոբզա գետի ափին, ծովի մակարդակից 28 մ բարձրության վրա։

Միկրոշրջան
Նիժնեարմյանսկայա Խոբզա
Нижняя Хобза
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
ՀամայնքՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1866 թ.
ԲԾՄ28 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 209
Նիժնեարմյանսկայա Խոբզա (Ռուսաստան)##
Նիժնեարմյանսկայա Խոբզա (Ռուսաստան)
Նիժնեարմյանսկայա Խոբզա (Կրասնոդարի երկրամաս)##
Նիժնեարմյանսկայա Խոբզա (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը

խմբագրել

1920 թվականին գյուղն ուներ 254 բնակիչ (41 ընտանիք), գրեթե բոլորը հայեր։ Ներկայումս բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ։

Առկա են տարրական դպրոց և ակումբ, հյուրանոցներ, հանգստյան տներ և առողջարաններ։ Ունի զարգացած զբոսաշրջություն։

Պատմությունը

խմբագրել

Գյուղն իր անունն ստացել է Խոբզա գետից[1]։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1890 թվականին։

1961 թվականին գյուղն ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Река Хобза».
  2. «Верхнеармянская Хобза».

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 289