Նիժ, բնակավայր Ադրբեջանի Հանրապետության Գաբալայի շրջանում[1]։

Նիժ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Շրջան Գաբալա
ԲԾՄ423 մետր
Բնակչություն5744 մարդ
Ժամային գոտիUTC+4
Նիժ (Ադրբեջան)##
Նիժ (Ադրբեջան)

Աշխարհագրություն խմբագրել

Նիժ գյուղը շրջկենտրոն Գաբալա քաղաքից հեռու է 20 կմ դեպի հարավ-արևմուտք։ Բնակավայրը շրջապատված է ջրաշատ դաշտավայրերով[2]։

Պատմություն խմբագրել

Նիժ գյուղը հանդիսանում էր տարածաշրջանի նշանավոր գյուղերից։ Հայտնի է, որ գրավոր աղբյուրներում բնակավայրը հիշատակվում է բնակչության կողմից 1724-1725 թվականներին Ռուսական կայսրության Պետրոս I կայսրին օգնության խնդրանքով գրված նամակներում[2][3][4]։

1918-1919 թվականներին բնակավայրը ենթարկվել է թուրքական հարձակումների և մեծ կորուստներ ունեցել[2]։

Բնակչություն խմբագրել

Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Նիժի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝

Տարի 1890-ական 01․01․1914 1982
Բնակիչ 5008 (800 տուն)[2] 10655[5] 5929[6]

Հայտնի բնակիչներ խմբագրել

Նիժ գյուղում է ծնվել հայ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Սարգիս Կուկունյանը[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սամվել Կարապետյան, «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը», ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ գրքաշար, Երևան, ՀՃՈՒՀ հրատարակչություն, 1997 թվական, ISBN 5-8080-0144-7
  3. Г. А. Эзов, Сношения Петра Великого с Армянским народам, СПБ, 1898, с. 427-428.(ռուս.)
  4. Ա. Աբրահամյան, Ուդիների դիմումը Պետրոս 1-ին, «էջմիածին» 1952, ապրիլ, էջ 39-40։
  5. “Кавказский Календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 165.(ռուս.)
  6. «Ադրբեջանական Սովետական Հանրագիտարան», հ. 7, Բաքու, 1983, էջ 272։(ադրբ.)
  7. Սարգիս Կուկունյանի մասին տեղեկություններ, (արխիվացված 20․04․2022թ․)։