Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը (գիրք)
«Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» (անգլ.՝ The Armenian lapidary inscriptions of Boon Aghvank, ռուս.՝ Армянские лаппидарные надписи Собственно-Алуанка (Кавказской Албании)), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 1997 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 1-ին գիրքը (Գիրք Ա)։ Այն հեղինակել և կազմել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Գիրքը ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջաններում կամ պատմական Բուն Աղվանք երկրամասում պահպանված հայերեն արձանագրությունները, որոնք 1982-1986 թվականներին նշված տարածքից հավաքվել և վերծանվել է՝ թվով 516 վիմագիր։ Ներկայացված են նաև փաստաթղթերի լուսապատճեններ, պատմական և ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաև վիմագրերի արտատպումներ[1][2]։
Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը | |
---|---|
Հեղինակ | Սամվել Կարապետյան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 132 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Հաջորդ | «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն |
Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 1997 թվական |
ԳՄՍՀ | ISBN 5-8080-0144-7 |
ՀՏԴ | 941 (475.25) |
ԳՄԴ | 63.2(2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/24.pdf |