Նիամեյ (ֆր.՝ Niamey), Նիգերի մայրաքաղաքը, Նիամեյ դեպարտամենտի վարչական կենտրոնը, Նիգեր գետի ձախ ափին։ Տրանսպորտային հանգույց է։ Գյուղատնտեսական շրջանի կենտրոն է։

Քաղաք
Նիամեյ
Niamey
Niamey from the sky.jpg
Կոորդինատներ: 13°30′31″ հս․ լ. 2°6′40″ ավ. ե. / 13.50861° հս․. լ. 2.11111° ավ. ե. / 13.50861; 2.11111
ԵրկիրՆիգեր Նիգեր
ԵնթարկումՄայրաքաղաք
Ներքին բաժանումNiamey I?, Niamey II?, Niamey III?, Niamey IV? և Niamey V?
Հիմնադրված է1890 թ.
Մակերես239 կմ²
ԲԾՄ207±1 մետր
Բնակչություն1 302 910 մարդ (2011)
Խտություն5109,45 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
##Նիամեյ (Նիգեր)
Red pog.png

Նիամեյի մոտակայքում կա ջերմաէլեկտրակայան։ Ունի համալսարան, ազգային թանգարան։ 1926-1960 թվականներից ֆրանսիական տիրապետության տակ գտնվող Նիգերի վարչական կենտրոնն էր․ 1960 թվականից Նիգերի մայրաքաղաքն է։

ԱշխարհագրությունԽմբագրել

Նիամեյը տեղակայված է Նիգերի գետի երկու ափերին, քաղաքային տարածքը կազմում է 239 կմ2: Քաղաքային սահմաններին գետի վրա կան նաև մի քանի կղզիne8:

ՊատմությունԽմբագրել

19-րդ դարի վերջում ժամանակակից Նիամեյի տեղում գոյություն ուներ ոչ մեծ մի գյուղ` մի քանի հարյուր բնակչությամբ: Նիգերի գրավումը այդ ժամանակահատվածում սկսած ֆրանսիացի գաղութարարները այդ գյուղում 1892 թվականին հիմնեցին իրենց սեփական ռազմական կետը: Նիամեյի ամբողջովին դրական տեղակայումը առևտրական ճանապարհների խաչմերուկներում նպաստում էր նրա զարգացմանը:

ԿլիմաԽմբագրել

Նիամեյը գտնվում է Սախելիի հարավում և ունի իր համար շատ բնորոշ կլիմա: Այն մերձհասարակածային և արևադարձային կլիմաների միջև գտնվող յուրահատուկ կլիմա ունի: Եղանակը շատ տաք է. mիջին ջերմաստիճանը տատանվում է 24 °C-ից հունվարին մինչև 34 °C մայիսին, իսկ տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 29 °C: Ունի արտահայտված ոչ շարունակական խոնավ եղանակ, ինչը տևում է մայիսից մինչև սեպտեմբեր, իսկ իր գագաթնակետին հասնում է հուլիս-օգոստոս ամիսներին: Բոլոր տեղումները լինում են խոնավ եղանակին: Չոր եղականին տեղումներ ընդհանրապես չեն լինում:

<th style="text-align:center; background: #0020E0; color:#Արտահայտության սխալ․ չճանաչված կետադրական նշան՝ «{»։; font-size:85%;">{{{հունվ_միջ_տեղ}}}
  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նիամեյ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 40 42 43 47 48 43 42 41 43 41 41 40 48
միջին առավելագույնը (°C) 32,5 35,7 39,1 40,9 40,2 37,2 34,0 33,0 34,4 37,8 36,2 33,3 36,2
միջին ջերմաստիճանը (°C) 24,3 27,3 30,9 33,8 34,0 31,5 29,0 27,9 29,0 30,8 27,9 25,0 29,3
միջին նվազագույնը (°C) 16,1 19,0 22,9 26,5 27,7 25,7 24,1 23,2 23,6 24,2 19,5 16,7 22,4
բացարձակ նվազագույնը (°C) 7 10 11 16 18 18 17 20 17 17 10 7 7
տեղումների քանակը (մմ) 0,0 3,9 5,7 34,7 68,8 154,3 170,8 92,2 9,7 0,7 0,0 540,8
Աղբյուր՝ Гонконгскբя обсервբтория, Weatherbase

ԲնակչությունԽմբագրել

Նիամեյին, ինչպես նաև աֆրիկյան մնացած խոշոր քաղաքներին բնորոշ է բնակչության աճի արագ տեմպը 20-րդ դարի երկրորդ կեսի համար: Քաղաքի բնակչության 90%-ից ավելին մուսուլմաններ են: Քաղաքի ամենամեծ էթնիկ խմբերը սոնհայն ու ջերման են, որ կազմում են ընդհանուր բնակչության 21,1%-ը, իսկ իրենց հաջորդում է հաուսների ազգը (34,4%):

ԺողովրդագրությունԽմբագրել

 
Նիամեյի Մեծ մզկիթը
1977 1988 2001 2012
233 414 391 876 674 950 1 058 847

Վարչական բաժանումԽմբագրել

Նիամեյ քաղաքը բաղկացած է 5 կոմունաներից, որոնք իրենց հերթին բաժանված են 44 շրջանների`

  • Նիամեյ I
  • Նիամեյ II
  • Նիամեյ III
  • Նիամեյ IV
  • Նիամեյ V

Քույր-քաղաքներԽմբագրել

Նիամեյը ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում հետևյալ քաղաքների հետ.

Քաղաք Երկիր Ամսաթիվ Հղում
Տամալե   Գանա 2007 [1]

ԾանոթագրություններԽմբագրել