Նե Վին
Նե ՎիՆ, Ու Նե Վին (մայիսի 14, 1911 կամ մայիսի 24, 1911[1], Paungdale, Pyay District, Bago, Colony of Burma, Բրիտանական Հնդկաստան - դեկտեմբերի 5, 2002[2][3][4], Յանգոն, Մյանմա), Բիրմայի պետական, քաղաքական և ռազմական գործիչ, ազատագրական պայքարի առաջնորդներից։ Բիրմայի անկախությունից (1948 թ.) հետո զբաղեցրել է պետական և զինվորական բարձր պաշտոններ։ 1950-1972 թթ.-ին զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր, 1958-1960 թթ.-ին՝ պրեմիեր մինիստր, 1962-1974 թթ.-ին՝ Հեղափոխական խորհրդի և Հեղափոխական կառավարության նախագահ (1962 թ.-ին բանակը Նե Վինի գլխավորությամբ գրավել է իշխանությունը)։ 1971 թ.-ից Բիրմական սոցիալիստական ծրագիր կուսակցության (ԲՄԾԿ, հիմնվել է 1962 թ.-ին) ԿԿ Գործկոմի նախագահ։ Իրականացրել է հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական բնույթի սոցիալ-տնտեսական կարևոր վերափոխումներ։ 1974-1981 թթ.-ին եղել է ժողովրդական ժողովի Պետական խորհրդի նախագահ և Բիրմայի պրեզիդենտ։
Նե Վին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1911 կամ մայիսի 24, 1911[1] |
Ծննդավայր | Paungdale, Pyay District, Bago, Colony of Burma, Բրիտանական Հնդկաստան |
Մահացել է | դեկտեմբերի 5, 2002[2][3][4] (91 տարեկան) |
Մահվան վայր | Յանգոն, Մյանմա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Թհերավադա |
Կրթություն | Ռանգունի համալսարան |
Մասնագիտություն | սպա և քաղաքական գործիչ |
Ամուսին | June Rose Bellamy? |
Զբաղեցրած պաշտոններ | Մյանմայի նախագահ և Մյանմաի վարչապետ |
Կուսակցություն | Ազգային ազատության հակաֆաշիստական լիգա և Բիրմանական սոցիալիստական ծրագրի կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Ռաջամիտրաբհորնի շքանշան |
Երեխաներ | Սանդար Վին |
Ստորագրություն![]() | |
Ne Win Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124324428 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 211)։ |