Բարսեղ Աղբակեցի
Բարսեղ Աղբակեցի, Բաղիշեցի, Գավառեցի (անհայտ, Աղբակի գավառակ - հունվարի 17, 1615), հայ փիլիսոփա, մանկավարժ, եկեղեցական գործիչ։ Բաղեշի Ամրդոլու վանքի[1] առաջնորդը։
Բարսեղ Աղբակեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Աղբակի գավառակ |
Մահացել է | հունվարի 17, 1615 |
Մասնագիտություն | փիլիսոփա և մանկավարժ |
Կենսագրություն
խմբագրելԲարսեղ Աղբակեցու ծննդյան տարեթիվն անհայտ է։ Ծնվել է Վասպուրականի նահանգի Աղբակ գավառակում, Ներսեսի և նրա կնոջ՝ Մհերշահի ընտանիքում։ Ունեցել է չորս եղբայր՝ Հայրապետ, Սրապիոն, Մուրատ, Մովսես և մեկ քույր՝ Ալամ։ Վաղ տարիքից լքել է հայրենիքը իր կամքով, մուսուլմանական իշխանավորներից վախենալու պատճառով։ Կրթություն ստացել է վարդապետ Հովհաննես Բրգուտենցի մոտ Վարդ Պատրիկ վանքում։ Ուսումնառությունից հետո տեղափոխվել է Բիթլիս (հայերեն՝ Բաղեշ) Ամիրդոլու վանք[2]։ Վերականգնել է վանքը, հարստացրել մատենադարանը, բարեփոխել վանքի դպրոցի ուսումնական ծրագիրը։
Ընդօրինակել է Դավիթ Անհաղթի, Պորփյուրի, Վահրամ Րաբունու, Անանուն Մեկնիչի երկերը, մեծ դեր է կատարել հայ փիլիսոփայական մտքի ընդհատված ավանդույթների վերականգնման, փիլիսոփայական գիտելիքների տարածման գործում[3]։ Ընդօրինակությունների հիշատակարաններում տեղեկություն է հաղորդել ժամանակի պատմական անցուդարձի մասին։ 1599 թվականին եղել է Սիսում, Կիլիկիայի կաթողիկոս Ազարիի մոտ, 1602 թվականին եղել է Ջուլֆայում, որտեղ հանդիպել է Գրիգոր Դարանաղցուն։ 1608 թվականին մեկնել է Երուսաղեմ, մեկ տարի հետո վերադարձել Ամիրդոլ վանք[4]։
Մահ
խմբագրելԲարսեղ Աղբակեցին մահացել է 1615 թվականի հունվարի 17-ին։ Թաղվել է Բաղեշի Ամիրդոլ վանքի բակում, որտեղ նրա հիշատակը հավերժացնող խաչքար է կանգնեցվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ամրդոլու վանք | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Agop Jack Hacikyan, Gabriel Basmajian, Edward S. Franchuk, Nourhan Ouzounian. The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. - Wayne State University Press, 2002. - С. 804, 818. - 1108 с.
- ↑ The Cambridge History of Christianity: Volume 5, Eastern Christianity / Michael Angold. - Cambridge University Press, 2006. - С. 437. - 722 с.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 217։
Գրականություն
խմբագրել- Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 2, Երևան, 1976, էջ 1336-1338։
- Միրզոյան Հ. Ղ., XVIII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Երևան, 1983, էջ 127-130։
- Н. Акинян. Школа Багеша / Բաղէշի դպրոցը. - Вена: изд-во Мхитаристов, 1952, С. 70-92.