Մոկսի գավառակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոկս (այլ կիրառումներ)
Մոկս, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հարավային կողմում։ Կենտրոնը Մոկս գյուղաքաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Մոկս | |
Վարչական տարածք | Թուրքիա |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Վանի գավառ |
Այլ անվանումներ | Թրակա Մեկս, Մեուքուզ, Մյոքուզ, Մոգս, Մոկաց գավառ, Մոկյուս, Մոկսայե, Մոկուս, Մոկք, Մուկուս |
Ազգային կազմ | հայեր |
Տեղաբնականուն | մոկսեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Տարածքով մոտավորապես համապատասխանում էի Մեծ Հայքի Մոկք աշխարհի Առանձնակ գավառին։ Երբեմն գավառակը բաժանվում էր 2 մասի՝ Արևելյան Մոկսի և Արևմտյան Մոկսի։
Աշխարհագրություն
խմբագրելԳավառակի երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 25 կմ։ Այն հյուսիսից եզերվում է Եղեր, արևելքից՝ Կոռաշապահ և Առնոս, արևմուտքից՝ Կակռկառ, իսկ հարավաից՝ Բարվար լեռներով։
Ունի խիստ լեռնային տարածք, խմելու և ոռոգելու առատ ջուր, սաղարթախիտ անտառներ, փարթամ ծառեր։
Կլիմա
խմբագրելԿլիման զով է և առողջարար։
Բնակչություն
խմբագրել1877-1878 թվականներին ուներ 37420 բնակիչ, որից հայեր՝ 19260, քրդեր՝ 18160: 1980-ական թվականներին ուներ 12514 բնակիչ, որից հայեր՝ 8432, քրդեր՝ 3660, այլք՝ 422: XIX դարի վերջին ըստ թուրքական տվյալների գավառակն ուներ 7903 բնակիչ, որից հայեր՝ 4272, քրդեր՝ 3631: Ըստ Ադոյի 1909 թվականին Մոկս ուներ 48 զուտ հայաբնակ գյուղ, 868 տուն՝ 5076 բնակիչ։
Հայերը խոսում էին Մոկսի բարբառով։
Պատմություն
խմբագրելՄոկսը թուրքերի կողմից 1895 թվականին ենթարկվել է ջարդերի, իսկ 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ հայությունը զանգվածաբար կոտորվել կամ տարագրվել է։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին այգեգործությամբ, պտղաբուծությամբ, մեղվապահությամբ, շալագործությամբ, ջուլհակությամբ, գզրարությամբ և այլ արհեստներով։ Տեղ-տեղ նաև մշակում էին բամբակ և կտավատ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՄոկսն ուներ մի քանի վանք ու եկեղեցի։
Կրթություն
խմբագրել1909 թվականին գավառակում գործում էր 8 հայկական դպրոց։
Վարչական բաժանում
խմբագրել1877-1878 թվականներին Մոկսն ուներ 179 գյուղ, 1980-ական թվականներին՝ 63 գյուղ։ XIX դարի վերջին ըստ թուրքական տվյալների գավառակն ուներ 54 գյուղ։
Գավառակը բաժանված է յոթ գլխավոր գյուղախմբերի.[1]
- Բառագյալին
- Հառնջուգյալին
- Հառնանցգյալին
- Տալանից ձոր
- Տինինգյալին
- Տուրկագյլաին
- Փութկուգյալին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 862
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն