Ներոնի կամուրջ (իտալ.՝ Pons Neronianus), անտիկ կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Կառուցվել է Կալիգուլա կամ Ներոն կայսրերի օրոք[2]։ Այն կապում էր Մարսի դաշտը Վատիկանի դաշտին։

Ներոնի կամուրջ
Pons Neronianus
ԱնունովՆերոն
Երկիր Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակհինհռոմեական կամուրջ
Նյութքար
Հատում էՏիբեր
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Փաստացի ապացույց չկա այն մասին, որ Ներոնն է իսկապես կառուցել այս կամուրջը[3]։ Հնարավոր է, որ այն «Ներոնի կամուրջ» է կոչվում այն պատճառով, որ միջնադարում Տիբերի այդ հատվածն անվանվում էին Ներոնի դաշտեր։ Այդ ժամանակահատվածի Հռոմի բնակիչները, առանց իմանալու քանդված շինության ծագումը, կոչել են դա տարածքի անունով[4]։ Ինչպիսին էլ լինի կամրջի ծագումը՝ կամուրջը Ներոնին հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ հասնել իր մոր՝ Ագրիպինայի այգիներ, որոնք գտնվում էին գետի աջ ափին[5]։

Կալիգուլա կայսրը կառուցել էր կրկես Տիբերի աջ ափին։ Հին հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տակիտոսն ասում է, որ հենց այս կրկեսում է, որ Ներոն կայսրը մահապատժի է ենթակել այն քրիստոնյաներին, որոնք մեղադրվում էին, որ Ք․ ա․ 64 թվականին պատահած Հռոմի մեծ հրդեհի համար։ Ենթադրվում է, որ Ներոնը փոխարինել է Վիա Տրիումֆալիս փողոցի փայտե կամուրջը քարով, որն էլ անվանափոխվել է Pons Neronianus կամ Triumphalis, քանի որ նրա վրայով անցնում էր Հաղթական ճանապարհը։ Հռոմեացիները այս կամրջով հասնում էին Ներոնի կրկես։

Տիտոս կայսրը և մյուս հաղթանակած կայսրերը իրենց հաղթանակները տոնելիս մուտք էին գործում Հռոմ՝ անցնելով Ներոնի կամրջով և Վիա Տրիումֆալիս փողոցով։ Հավանաբար Ներոնի կամուրջը չէր կարողանում հաղթահարել Հռոմում օրեցօր աճող երթևեկության ծանրությունը, և նրա ավարտից մեկ դար հետո Հադրիանոս կայսրը կառուցում է Սուրբ Հրեշտակի կամուրջը երկու հարյուր մետր դեպի վեր։ Ներոնի կամուրջը նաև անվանում են Վատիկանի կամուրջ, քանի որ ձախ կողմում այն միացած է Վատիկանյան բլրին։ 4-րդ դարում հավանաբար կամուրջը ավերվել է։ Միջնադարում կամուրջը կոչվում էր Pons ruptus (կոտրված կամուրջ), քանի որ քանդված է եղել։ 15-րդ դարում Հուլիոս II Պապը պլանավորել էր վերականգնել այն[6]։

Ներոնի կամուրջը դասական գրականության մեջ կամ տարածային ցանկերում չի նշվում, այն միայն նշվում է միջնադարյան Mirabilia Urbis Romae և Graphia Aureae Urbis Romae ուղեցույցներում, որպես Հռոմի ավերակներից, որը կարելի էր տեսնել այդ ժամանակ։ Այն ապացույցը, որ Ներոնի կամուրջը այլևս չի գործածվում, առաջին անգամ վկայել է գերմանացի գիտնական Հենրի Ջորդանը։ Հռոմեացի բանաստեղծ Պրուդենցիոսի ստեղծագործությունում ևս հանդիպում է տողեր կամրջի մասին։

Ibimus ulterius, qua fert uia pontis Hadriani,

laeuam deinde fluminis petemus.

Transtiberina prius soluit sacra peruigil sacerdos,

mox huc recurrit duplicatque uota.
[7]

Ներոնի կամուրջը հատում էր գետը ներկայիս Վիտտորիո Էմանուելեի կամրջի հատվածում, սակայն այլ ուղղությամբ։ Այսօր անտիկ կառույցից միայն մի փոքր հատված է մնացել։ Երբ Տիբերի ջրի մակարդակը իջնում էր, հնարավոր էր տեսնել չորս պատնեշներից միայն մեկը։ Նրանք հեռացվել են, որպեսզի մակույկները կարողանային ապահով անցնել Տիբեր գետով։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. Pons Neronianus Արխիվացված 2022-10-11 Wayback Machine on the University of Virginia website
  3. Taylor, Rabun Tiber River Bridges and the Development of the Ancient City of Rome
  4. Lawrence Richardson. A New Topographical Dictionary of Ancient Rome (1992), 'Campus Neronis'; and Henri Jordan. Topographie der Stadt Rom (1878) pg 416.Jump up ^
  5. Seneca, Ira 3.18; Tacitus, Annales 15.44 ^ Jump up to: a b
  6. Pons Neronianus in Samuel Ball Platner (as completed and revised by Thomas Ashby): A Topographical Dictionary of Ancient Rome, London: Oxford University Press, (1929) pg 401
  7. Prudentius, Peristephanon 12.61–64