Անհետաձգելի բեղմնականխում

Անհետաձգելի բեղմնականխում (ԱԲ) կամ բեղմնականխում սեռական ակտից անմիջապես հետո, բեղմնականխման մեթոդ, որը կարող է կիրառվել սեռական հարաբերությունից հետո՝ հղիությունը կանխելու նպատակով։

Անհետաձգելի բեղմնականխում
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՀորմոնալ (պոգեստին կամ այլ) կամ ներարգանդային
Մարդկությանը հայտնի է1970-ականներ
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքումՏես՝ ԱԲՀ հոդվածը ՆԱՊ՝ 1%-ից ցածր%[1]
Տիպական կիրառման դեպքում(Տես՝ ԱԲ հաբերի արդյունավետություն բաժինը)%[1]
Կիրառում
ՀուշումԿատարել հղիության թեստի ստուգում՝ 3 շաբաթվա ընթացքում դաշտանի բացակայության դեպքում
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՈչ
PeriodsԱԲ հաբերի օգտագործումը կարող է մի քանի օրով խախտել դաշտանային հաջորդ ցիկլը։ ՆԱՊ-երի կիրառումից դաշտանը կարող է դառնալ ավելի առատ և ցավոտ
ԱռավելություններՆԱՊ-ը կարելի է թողնել տեղադրված՝ հետագա բեղմնականխման նպատակով
ՌիսկերՄեթոդներին բնորոշ
Medical notes
Յուզպեի մեթոդով ընդունվող համակցված էստրոգենային/պրոգեստինային հաբերն այժմ փոխարինում են ավելի իներտ և միայն պրոգեստին պարունակող ավելի արդյունավետ հաբերով։ Միայն պրոգեստին պարունակող ԱՀ հաբեր կարելի է օգտագործել չպաշտպանված սեռական հարաբերության 3 օրերի, Ուլիպրիստալ ացետատ և ՆԱՊ-եր՝ 5 օրվա ընթացքում։ 2 անգամ ընդունել նորմալ դոզավորմամբ բեղմնականխիչ հաբեր։

Անհետաձգելի բեղմնականխման հաբեր խմբագրել

Անհետաձգելի բեղմնականխման հաբերը (ԱԲՀ) (երբեմն օգտագործում են «անհետաձգելի հորմոնալ բեղմնականխում» տարբերակը) կարող են պարունակել խմելու սովորական համակցված բեղմնականխիչ հաբերի բաղադրության մեջ մտնող նույն հորմոնները (էստրոգեն, պրոգեստին կամ երկուսը միասին)՝ ավելի մեծ չափաբաժիններով։ Չպաշտպանված սեռական հարաբերություններ ունենալու կամ բեղմնականխման որևէ մեթոդի ձախողման դեպքերում հորմոնների նման մեծ չափաբաժին պարունակող հաբերի ընդունումը կարող է կանխել հղիությունը[2]։ Դրանք երբեմն անվանվում են «առավոտյան հաբեր», ինչը սխալ մոտեցում է։ ԱԲՀ-ներն առավել արդյունավետ են ներգործում, երբ ընդունվում են սեռական հարաբերություններից անմիջապես հետո։

Տեսակները խմբագրել

ԱԲՀ-երը լինում են 3 տեսակի՝ էստրոգեն և պրոգեստին պարունակող համակցված հաբեր, միայն պրոգեստին պարունակող հաբեր (լևոնոգեստրել) և հակապրոգեստինային հաբեր (ուլիպրիստալ ացետատ կամ միֆեպրիստոն)[3]։ Միայն պրոգեստին պարունակող և հակապրոգեստինային հաբերը ունեն այնպիսի բաղադրություն, որն անհրաժեշտ է անհետաձգելի բեղմնականխում ապահովելու նպատակով[3][4]։ Անհետաձգելի բեղմնականխման համար նախանշված էստրոգենի և պրոգեստինի համակցված հաբեր այլևս չեն արտադրվում, սակայն խմելու համակցված սովորական որոշ հաբեր կարող են կիրառվել անհետաձգելի բեղմնականխման նպատակով[3]։

Միայն պրոգեստին պարունակող բեղմնականխիչ հաբերը պարունակում են 1.5 մգ լևոնոգեստրել։ Դրանք կարող են լինել կամ 1.5 մգ լևոնոգեստրել պարունակող մեկ հաբի ձևով կամ հավասար չափաբաժինների բաժանված՝ 0.75 մգ լևոնոգեստրել պարունակող երկու հաբի ձևով, որոնք ընդունվում են 12 ժամ ընդմիջումով։ Ազդեցությունը պահպանում են ընդունելուց հետո 72 ժամվա ընթացքում[3]։ Հակապրոգեստինային ուլիպրիստալ ացետատն արտադրվում է 30 մգ անհետաձգելի բեղմնականխման միկոկոճակների ձևով, որոնք իրենց ազդեցությունը պահպանում է Սեռական հարաբերությունից հետո մինչև 120 ժամվա ընթացքում[3][5]։

Հակապրոգեստինային միֆեպրիստոնը հասանելի է հինգ երկրներում՝ անհետաձգելի բեղմնականխման ցածր կամ միջին չափաբաժիններով (10 կամ 12.5 մգ) կոճակների ձևով, որոնք պահպանում են ազդեցությունը սեռական հարաբերությունից հետո 120 ժամվա ընթացքում[3][4]։ Ցածր չափաբաժնով միֆեպրիստոն պարունակող անհետաձգելի բեղմնականխման հաբերը Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Վիետնամում վաճառվում են դեղատոմսով, իսկ Չինաստանում կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի[3][6]։

Եթե հնարավոր չէ ձեռք բերել անհտաձգելի բեղմնկան համար նախատեսված որևէ հաբ (լևոնոգստրել, ուլիպրիստալ ացետատ կամ միֆեպրիստոն), կարելի է ընդունել խմելու սովորական համակցված բեղմնականխիչ հաբեր՝ որոշակի համադրությամբ, կեսական չափաբաժիններով՝ 12 ժամ ընդմիջմամբ (Յուզպեի մեթոդ)։ Այս դեպքում ազդեցությունը պահպանվում է սեռական հարաբերություններից հետո մինչև 72 ժամվա ընթացքում[3]։

Արդյունավետությունը խմբագրել

Անհետաձգելի բեղմնականխման միջոցների արդյունավտությունը չի հաշվարկվում այնպես, ինչպես հիմնական բեղմնականխման մեթոդներինը։ Այն ներկայացնում է հղիության ցուցանիշի նվազումը՝ արտահայտված տոկոսներով, անհետաձգելի բեղմնականխման միջոցի մեկանգամյան օգտագործման դեպքում։ Անհետաձգելի բեղմնականխման հաբերի ընդունման տարբեր մեթոդներն ապահովում են արդյունավետության տարբեր մակարդակներ, նույնիսկ նույն մեթոդի դեպքում տարբեր հետազոտությունների արդյունքում կարող են գրանցվել արդյունավետության տարբեր ցուցանիշներ։ Միայն պրոգեստինի վրա հիմնված մեթոդի (լևոնոգեստրելի օգտագործմամբ) դեպքում գրանցվել է արդյունավետության 89% ցուցանիշ[7]։ 2003 թվականին մեթոդների համադրամբ (Յուզպե) բեղմնականխման վերաբերյալ իրականացված երկու ընդգրկուն հետազոտությունների ընթացքում, օգտագործելով հաշվարկման տարբեր մեթոդներ, արձանագրվել է արդյունավետության 47% և 53% ցուցանիշներ[8]։ Թե՛ միայն պրոգեստինի, և թե՛ Յուզպեի մեթոդների դեպքում անհետաձգելի բեղմնակախման արդյունավետությունը հասնում է առավելագույնի, երբ միջոցը կիրառվում է սեռական հարաբերությունից հետո՝ 12 ժամվա ընթացքում, և հետզհետե նվազում է՝ ժամանակին զուգընթաց[9][10][11]։ Միֆեպրիստոնի 10 մգ չափաբաժնով հաբի արդյունավետությունը սեռական հարաբերություններից հետո 120 ժամվա (5 օր) ընթացքում երեք փորձաքննությունների արդյունքներով գնահատվել է 83%[12]։ Մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միֆեպրիստոնի չափավոր պարունակությունն ավելի լավ ազդեցություն է ունենում, քան լևոնոգեստրելի կամ Յուզպեի մեթոդները[13]։

Հղի լինելն անվտանգության տեսանկյունից հակացուցում չէ, եթե այդ ընթացքում պատահաբար ընդունվել է միայն պրոգեստին պարունակող կամ համակցված անհետաձգելի բեղմնականխման հաբ, քանի որ առայժմ չի արձանագրվել դրա հետևանքով կնոջը, հղիության ընթացքին կամ պտղին հասցված վնասի որևէ փաստ։ Սակայն անհետաձգելի բեղմնականխումը ցուցված չէ հղիին կամ հղիության կասկած ունեցող կնոջը, քանի որ ԱԲ միջոցները արդյունավետ չեն հղի կանաց դեպքում[14][15][15][16][17][18][19][20][21]։

Կողմնակի ազդեցությունները խմբագրել

Որպես ամենից տարածված կողմնակի ազդեցություն՝ անհետաձգելի բեղմնականխման հաբերից օգտվողները նշել են սրտխառնոցը (Յուզպեի մեթոդից օգտվող 979 կանանց 50.5% և միայն լևոնոգեստրել օգտագործող 977 կանանց 23.1%-ը՝ ըստ 1998 թվականի ԱՀԿ հարցումների, և միայն լևոնոգեստրել օգտագործող 2,720 կանանց 14.3%՝ ըստ 2002 թվականի ԱՀԿ հարցումների), փսխումը շատ ավելի քիչ է տարածված և բնորոշ չէ անհետագելի բեղմնականխման՝ միայն լևոնոգստրել պարունակող հաբերի կիրառման դեպքում[9][11][22]։ Սովորաբար միայն լեվոնոգեստրել պարունակող ԱԲ հաբերի հետ խորհուրդ չի տրվում օգտագործել հակափսխումային դեղմիջոցներ[22][23]։ Այն դեպքում, երբ միայն լևոնոգեստրել պարունակող անհետաձգելի բղմնականխման հաբի ընդունումից հետո 2 ժամվա ընթացքում տեղի է ունենում փսխում, ապա կինը պետք է հնարավորին կարճ ժամանակում ընդունի հաբի նոր չափաբաժին[22][24]։

Այլ տարածված կողմնակի ազդեցություններից են՝ (1998 և 2002 թթ. ԱՀԿ հետազոտությունների ընթացքում միայն լևոնոգեստրել պարունակող հաբեր օգտագործողների շրջանում յուրաքանչյուրի մասով գրանցվել է 20%-ից պակաս դեպք) ցավեր որովայնի շրջանում, հոգնածություն, գլխացավ, գլխապտույտը և կրծքի զգայունությունը[11][25][26]։

Կողմնակի ազդեցությունները, սովորաբար, անցնում են 24 ժամվա ընթացքում և ի սպառ վերանում են բուժումը սկսելուց մի քանի օր հետո[27]։

Հաճախ դիտվում են դաշտանային ցիկլի ժամանակավոր խանգարումներ։ Եթե հաբերն ընդունում են մինչև ձվազատումը, լևոնոգեստրելով բուժման դեպքում հաբերում պարունակվող պրոգետոգենի մեծ չափաբաժինը հաբերն ընդունելուց մի քանի օր հետո կարող է առաջացնել պրոգեստոգենը դուրս բերող արնահոսություն։

Անհետաձգելի բեղմնականխման հաբերի այլընտրանքներից մեկը պղնձե T-աձև ներարգանդային պարույրն է (ՆԱՊ), ինչը հղիությունը կանխելու նպատակով կարելի է կիրառել չպաշտպանված սեռական հարաբերություններից մինչև 5 օր հետո։ ՆԱՊ տեղադրելն ավելի արդյունավետ է, քան անհետաձգելի բեղմնականխման հաբեր ընդունելը։ Հղիանալու ցուցանիշը, ՆԱՊ-ը անհետաձգելի բեղմնականխման նպատակով կիրառելու դեպքում, նույնն է, ինչ հիմնական նպատակով կիրառելու դեպքում։ Դաշտանից հետո ՆԱՊ-ը կարելի է թողնել տեղադրված՝ մշտական բեղմնականխում ապահովելու նպատակով (3-10 տարի՝ կախված տեսակից)[28]։

Անհետաձգելի բեղմնականխման հաբերը հիմնականում խորհուրդ է տրվում օգտագործել որպես լրացուցիչ ապահովություն կամ «արտակարգ» դեպքերում, քան որպես բեղմնականխման հիմնական միջոց։ Դրանք նախատեսված են այն դեպքերի համար, երբ տեղի է ունեցել բեղմնականխման այլ միջոցների ձախողում, օրինակ, երբ կինը մոռացել է ընունել բեղմնականխիչ հաբը կամ երբ պահպանակը սեռական հարաբերությունների ընթացքում պատռվել է[29]։

Սեռական բռնություն և ԱԲ խմբագրել

1960-1970-ական թվականներին, երբ դեռ հասարակությունը ծանոթ չէր անհետաձգելի բեղմնականխման մեթոդին, կամ այն չէր սահմանվել որպես «անհապաղ բեղմնականխում», մեթոդը կիրառվում էր մասնավորապես, սեռական բռնության ենթարկվածների բուժման նպատակով[30][31]։ Բռնաբարության զոհ դարձած վերարտադրողական տարիքի կանանց շրջանում հղիության ցուցանիշը գրեթե 5% է։ ԱՄՆ-ում բռնաբարության արդյունքում հղիացածների գրեթե կեսը դիմում է աբորտի[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. {{cite book}}: |editor6-first= has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2017-02-15 Wayback Machine
  2. Jump up to:a b c Food and Drug Administration (FDA) (February 25, 1997). "Certain combined oral contraceptives for use as postcoital emergency contraception" (PDF). Federal Register 62 (37): 8610–8612.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Jump up to:a b c d e f g h i j k l m n o p q Trussell, James; Raymond, Elizabeth G.; Cleland, Kelly (February 2014). "Emergency contraception: a last chance to prevent unintended pregnancy" (PDF). Princeton: Office of Population Research at Princeton University, Association of Reproductive Health Professionals. Retrieved March 25,2014.
  4. 4,0 4,1 Jump up to:a b c Gemzell-Danielsson, Kristina; Rabe, Thomas; Cheng, Linan (March 2013). "Emergency contraception—an update". Gynecological Endocrinology 29 (Supplement 1): 1–14. doi:10.3109/09513590.2013.774591.PMID 23437846.
  5. Jump up to:a b c d e ICEC (2014). "EC pill types and countries of availability, by brand". New York: International Consortium for Emergency Contraception (ICEC). RetrievedMarch 25, 2014.
  6. ^ Jump up to:a b c d e ICEC (2014). "EC pill types and countries of availability, by brand". New York: International Consortium for Emergency Contraception (ICEC). RetrievedMarch 25, 2014.
  7. Jump up^ "Plan B label information" (PDF). Food and Drug Administration. August 24, 2006. Archived from the original (PDF) on 2007-01-24. Retrieved 2007-07-03.
  8. Jump up^ Trussell J, Ellertson C, von Hertzen H, Bigrigg A, Webb A, Evans M, Ferden S, Leadbetter C (2003). "Estimating the effectiveness of emergency contraceptive pills".Contraception 67 (4): 259–65. doi:10.1016/S0010-7824(02)00535-8. PMID 12684144.
  9. 9,0 9,1 ^ Jump up to:a b c WHO Task Force on Postovulatory Methods of Fertility Regulation (August 8, 1998). "Randomised controlled trial of levonorgestrel versus the Yuzpe regimen of combined oral contraceptives for emergency contraception". Lancet 352 (9126): 428–433.doi:10.1016/S0140-6736(98)05145-9. PMID 9708750
  10. Jump up^ <Please add first missing authors to populate metadata.> (1999). "Counsel women to take ECPs as soon as possible". Contracept Technol Update 20 (7): 75–7.PMID 12295381.
  11. 11,0 11,1 11,2 Jump up^ WHO/HRP (1999). "Levonorgestrel is more effective, has fewer side-effects, than Yuzpe regimen". Prog Hum Reprod Res (51): 3–5. PMID 12349416.
  12. ump up^ Piaggio G, Heng Z, von Hertzen H, Bilian X, Linan C (2003). "Combined estimates of effectiveness of mifepristone 10 mg in emergency contraception".Contraception 68 (6): 439–46. doi:10.1016/S0010-7824(03)00110-0. PMID 14698074.
  13. Jump up^ Cheng, L; Che, Y; Gülmezoglu, AM (Aug 15, 2012). "Interventions for emergency contraception.". The Cochrane database of systematic reviews 8: CD001324.doi:10.1002/14651858.CD001324.pub4.PMID 22895920.
  14. ^ Jump up to:a b c d e f g h i j k l m n o p q Trussell, James; Raymond, Elizabeth G.; Cleland, Kelly (February 2014). "Emergency contraception: a last chance to prevent unintended pregnancy" (PDF). Princeton: Office of Population Research at Princeton University, Association of Reproductive Health Professionals. Retrieved March 25,2014.
  15. 15,0 15,1 Jump up to:a b c d Grimes, David A.; Raymond, Elizabeth G. (August 6, 2002). "Emergency contraception". Ann Intern Med 137(3): 180–189. doi:10.7326/0003-4819-137-3-200208060-00010. PMID 12160366.
  16. ^ Jump up to:a b c d American College of Obstetricians and Gynecologists (May 2010). "ACOG Practice Bulletin No. 112: Emergency contraception". Obstet Gynecol 115 (5): 1100–1109. doi:10.1097/AOG.0b013e3181deff2a.PMID 20410799
  17. ^ Jump up to:a b c FDA Center for Drug Evaluation and Research (August 22, 2006). "Plan B Rx to OTC switch Medical Reviews" (PDF). Beltsville, Md.: Food and Drug Administration. pp. 32–7, 133–77. Retrieved 2006-12-13.
  18. ^ Jump up to:a b c d WHO Department of Reproductive Health and Research (2009). "Emergency contraceptive pills (ECPs)".Medical eligibility criteria for contraceptive use (PDF) (4th ed.). Geneva: World Health Organization. p. 63. ISBN 978-92-4-156388-8.
  19. ^ Jump up to:a b c d RCOG Faculty of Sexual & Reproductive Healthcare (2009). "UK medical eligibility criteria for contraceptive use" (PDF). London: Royal College of Obstetricians and Gynaecologists. pp. 107–115. Retrieved2012-04-30.
  20. Jump up^ CDC Division of Reproductive Health (June 18, 2010)."U.S. Medical eligibility criteria for contraceptive use, 2010" (PDF). MMWR Recomm Rep 59 (RR-4): 1–86.PMID 20559203.
  21. ^ Jump up to:a b Davidoff, Frank; Trussell, James (October 11, 2006). "Plan B and the politics of doubt (commentary)". JAMA 296(14): 1775–1778. doi:10.1001/jama.296.14.1775.PMID 17032991.
  22. 22,0 22,1 22,2 Jump up to:a b c d e f g h i j k RCOG Faculty of Sexual & Reproductive Healthcare, Clinical Effectiveness Unit (January 2012).Clinical guidance: emergency contraception (PDF). London: Royal College of Obstetricians and Gynaecologists. ISSN 1755-103X. Retrieved 2012-04-30.p.3:
  23. Jump up^ WHO Department of Reproductive Health and Research (December 31, 2004). "Question 20. What can a woman do to prevent nausea and vomiting when taking emergency contraceptive pills (ECPs)?". Selected practice recommendations for contraceptive use (2nd ed.). Geneva: World Health Organization. ISBN 92-4-156284-6.
  24. WHO Department of Reproductive Health and Research (December 31, 2004). "Question 21. What can a woman do if she vomits after taking emergency contraceptive pills (ECPs)?". Selected practice recommendations for contraceptive use (2nd ed.). Geneva: World Health Organization. ISBN 92-4-156284-6.
  25. ^ Jump up to:a b c von Hertzen, Helena; Piaggio, Gilda; Peregoudov, Alexandre; Ding, Juhong; Chen, Junling; Song, Si; Bártfai, György; Ng, Ernest; Gemzell-Danielsson, Kristina; Oyunbileg, Amindavaa; Wu, Shangchun; Cheng, Weiyu; Lüdicke, Frank; Pretnar-Darovec, Alenka; Kirkman, Rosemary; Mittal, Suneeta; Khomassuridze, Archil; Apter, Dan; WHO Research Group on Post-ovulatory Methods of Fertility Regulation (December 7, 2002). "Low dose mifepristone and two regimens of levonorgestrel for emergency contraception: a WHO multicentre randomised trial". Lancet 360 (9348): 1803–1810. doi:10.1016/S0140-6736(02)11767-3. PMID 12480356
  26. ^ Jump up to:a b c d e f g h i j k RCOG Faculty of Sexual & Reproductive Healthcare, Clinical Effectiveness Unit (January 2012).Clinical guidance: emergency contraception (PDF). London: Royal College of Obstetricians and Gynaecologists. ISSN 1755-103X. Retrieved 2012-04-30.p.3:
  27. ^ Jump up to:a b c d e f g h i j k l m n o p q Trussell, James; Raymond, Elizabeth G.; Cleland, Kelly (February 2014). "Emergency contraception: a last chance to prevent unintended pregnancy" (PDF). Princeton: Office of Population Research at Princeton Uni
  28. Gottardi G, Spreafico A, de Orchi L (1986). "The postcoital IUD as an effective continuing contraceptive method". Contraception 34 (6): 549–58. doi:10.1016/S0010-7824(86)80011-7. PMID 3549140.
  29. "Effectiveness of Emergency Contraceptives". The Emergency Contraception Website. Office of Population Research at Princeton University and the Association of Reproductive Health Professionals. November 2006. Retrieved 2006-12-02.
  30. Glover D eta al (1976). "Diethylstilbestrol in the Treatment of Rape Victims". The Western journal of medicine (West J Med) 125 (4): 331–4. PMC 1237330. PMID 1032235.
  31. Diamond EF (1978). "Physician notes hazards of DES use to prevent pregnancy". Hosp Prog 59 (3): 6–10.PMID 631811.
  32. Stewart, Felicia H.; James Trussell. (November 2000). "Prevention of pregnancy resulting from rape: A neglected preventive health measure". American Journal of Preventive Medicine 19 (4): 228–229.doi:10.1016/S0749-3797(00)00243-9. PMID 11064225.

Արտաքին հղումներ խմբագրել