Արտարգանդային հղիություն

Արտարգանդային հղիություն, բեղմնավորված ձվաբջջի ամրացումն ու զարգացումն արգանդի խոռոչից դուրս[1]։ Սովորաբար ուղեկցվում է որովայնային ցավով և հեշտոցային արյունահոսությամբ[2]։ Այս զույգ ախտանիշները հանդիպում են արտարգանդային հղիությամբ կանանց 50%-ի շրջանում[2]։ Ցավը կարող է լինել սուր, բութ կամ կծկումային[2]։ Եթե որովայնի խոռոչում առկա է արյունահոսություն, ցավը կարող է ճառագայթել դեպի ուսի, բազկի շրջան[2]։ Ծանր արյունահոսությունը կարող է բերել հաճախասրտության, ուշագնացության կամ շոկի[1][2]։ Պտուղը չի կարող գոյատևել՝ բացառությամբ որոշ դեպքերի[3]։

Արտարգանդային հղիություն
Արտարգանդային հղիություն
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններորովայնային ցավ
Բժշկական մասնագիտությունՄանկաբարձություն և գինեկոլոգիա
 Ectopic pregnancy Վիքիպահեստում

Պատճառն առավել հաճախ կնոջ սեռական օրգանների, առաջին հերթին արգանդափողերի բորբոքային հիվանդություններն են, խլամիդիոզը։ Ռիսկային գործոններից են նաև ծխելը, արգանդափողերի վրա կատարված վիրահատությունները, անպտղությունը և այլն[4]։ Անամնեզում արտարգանդային հղիություն ունեցողների շրջանում կրկնության հավանականությունը շատ ավելի բարձր է[4]։ Բորբոքային փոփոխությունների (կպումների, սպիների) հետևանքով արգանդափողերը կորցնում են իրենց հիմնական ֆունկցիան՝ բեղմնավորված ձվաբջիջը (զիգոտ) բռնելու և արգանդի խոռոչ տեղափոխելու հատկությունը, որի հետևանքով պտղաձուն ամրանում է արգանդափողում, որովայնի խոռոչում կամ ձվարանում[2]։ Առավել հաճախ (90%) ձվաբջիջը ամրանում է արգանդափողերում, որը կոչվում է նաև փողային հղիություն[4]։ Ախտորոշումը կատարվում է չափելով մարդու խորիոնային գոնադոտրոպինի (hCG) մակարդակը և կատարելով ուլտրաձայնային հետազոտություն[2]։ Ուլտրաձայնային հետազոտության արդունավետությունը ավելի բարձր է, երբ կատարվում է ներհեշտոցային մեթոդով[2]։ Նման ախտանիշներ բնորոշ են նաև վիժմանը, ձվարանի ոլորմանը կամ սուր ապենդիցիտին[2]։

Ռիսկային գործոնների ազդեցության նվազեցումը՝ խլամիդիոզի ժամանակին հայտնաբերումը և բուժումը, օգնում է կանխել արտարգանդային հղիության զարգացումը[5]։ Արտարգանդային հղիությունը հնարավոր է բուժել դեղորայքային և վիրահատական մեթոդներով[4]։ Վիրահատական մեթոդը կիրառվում է, երբ առկա է ֆետալ սրտի աշխատանք, փողը պատռվել է կամ հիվանդի վիճակը կայուն չէ[4]։ Վիրահատությունը կատարվում կամ լապարոսկոպիկ, կամ լապարոտոմիկ (որովայնահատման) եղանակներով[1]։ Բուժման առկայության պայմաններում ելքը բարենպաստ է[4]։

Զարգացած երկրներում հանդիպման հաճախականությունը կազմում է կենդանածինների 1-2%-ը, սակայն անպտղության բուժման հորմոնային պրեպարատների կիրառման հետևանքով, կարող է հասնել մինչև 4%[1]։ Հանդիսանում է հղիության առաջին եռամսյակի ընթացքում, կանանց մահվան գլխավոր պատճառներից մեկը[4]։ Զարգացած երկրներում ելքն ավելի բարենպաստ է[5]։ Մահվան ռիսկն այնտեղ կազմում է 0.1-0.3%, իսկ զարգացող երկրներում այս ցուցանիշը 1-3% է[6]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

 
Արտարգանդային հղիություն

Արտարգանդային հղիությանը բնորոշ են որովայնի ստորին հատվածում (աջ կամ ձախ կողմում) կծկումային ցավեր։ Հաճախ նկատվում է արյունային արտադրություն, որը, որպես կանոն, ի հայտ է գալիս դաշտանի կարճատև բացակայությունից հետո։ Մեծ մասամբ դաշտանային արյունը լինում է սակավ, մուգ գույնի, հազվադեպ առաջանում է արյունահոսություն։ Դաշտանն անկանոն է և երկարատև։ Նկատվում են նաև թուլություն, գլխապտույտ, ուշագնացություն։ Արգանդափողի պատռվածքի (փողային հղիություն) ժամանակ որովայնի ստորին հատվածում առաջանում են ուժեղ ցավեր, որոնք ճառագայթվում են դեպի ուղիղ աղիք։ Բնորոշ է մաշկի գունատությունը, արտահայտված թուլությունը։ Նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի։

Արտարգանդային հղիությամբ կանանց 10%-ի շրջանում ախտանիշները կարող են բացակայել[1]։ Հաճախ ախտանիշները ոչ սպեցիֆիկ են լինում և կարող են նմանվել միզասեռական և ստամոքսաղիքային հիվանդություններին, օրինակ՝ ապենդիցիտին, սալպինգիտին, դեղին մարմնիկի կիստայի պատռվածքին, վիժմանը, ձվարանի ոլորմանը կամ միզուղիների վարակին[1]։ Կլինիկական պատկերը զարգանում է, երբ հղիությունը դառնում է 4-8 շաբաթական, հաշված վերջին նորմալ դաշտանային ցիկլի առաջին օրվանից։

Ախտանիշները ներառում են նաև բարձր hCG, հեշտոցային արյունահոսություն (փոփոխվող քանակությամբ), ցավեր որովայնի ստորին շրջանում[1], ցավեր կոնքի շրջանում, արգանդի լարված պարանոց, ադնեքսալ զանգված կամ հավելումների լարվածություն[2]։ HCG չափման և ուլտրաձայնային հետազոտության բացակայության պայմաններում արտարգանդային հղիությունը սխալմամբ կարող է ախտորոշվել որպես վիժում[1]։ Սրտխառնոցը, փսխումը և փորլուծությունը հազվադեպ են հանդիպում[1]։

 
Արյուն Մորիսոնյան պարկում

Պատռումը կարող է հանգեցնել որովայնի փքվածության, լարվածության, պերիտոնիզմի և հիպովոլեմիկ շոկի[1]։ Կինը կարող է լինել չափից ավելի շարժուն, ինչը կհանգեցնի ներկոնքային արյունահոսքի նվազեցման, որը կբերի այտուցների և լրացուցիչ ցավերի[7]։

Բարդություններ խմբագրել

  • Արգանդափողի պատռում,
  • արյունահոսություն,
  • հիպովոլեմիկ շոկ,
  • մահ։

Պատճառներ խմբագրել

Ռիսկային գործոններն են[8][9]՝

  • կոնքի բորբոքային հիվանդություններ,
  • անպտղություն,
  • ներարգանդային պարույրների օգտագործում,
  • դիէթիլստիլբեստրոլի օգտագործում,
  • արգանդափողերի վիրահատական միջամտություն,
  • ներարգանդային միջամտություններ (խոռոչի քերում),
  • ծխախոտի օգտագործում,
  • անամնեզում արտարգանդային հղիություն,
  • էնդոմետրիոզ[10][11],
  • փողերի կապում։

Հղիության դեղորայքային ընդհատումը հանդես չի գալիս որպես ռիսկային գործոն[12]։

Փողի վնասում խմբագրել

 
25 տարեկան կնոջ ձախ փողը հղիությամբ, սալպինգէկտոմիայից հետո

Արգանդափողում զարգացող հղիությունը կոչվում է փողային հղիություն։ Փողի ներքին մակերեսը պատված է թարթչավոր էպիթելով, որը ապահովում է բեղմնավորված ձվաբջջի տեղափոխումը ձվարանից արգանդի խոռոչ։ Ծխելը բերում է թարթչավոր էպիթելի վնասման, երկարում է ձվաբջջի տեղափոխումը և փողում ամրանալու հավանականությունը մեծանում է։ Դա է պատճառը, որ ծխող կանանց շրջանում փողային հղիությունն ավելի հաճախ է հանդիպում[13]։

Կոնքի բորբոքային հիվանդություններով կանանց շրջանում արտարգանդային հղիության հավանականությունը նույնպես բարձր է[14]։ Պատճառը, բորբոքումների հետևանքով, էպիթելի վնասումն է և առաջացած սպիական հյուսվածքով, կպումներով փողի լուսանցքի նեղացումը, որը բերում է դրանց դժվարանցանելիության։ Նույն պատկերն է Աշերմանի համախտանիշի ժամանակ, երբ ներարգանդային կպումները փակում են փողերի մուտքը արգանդ, ինչի հետևանքով ձվաբջիջը մնում է փողում[15][16][17] : Աշերմանի համախտանիշի առաջացմանը նպաստում են ներարգանդային միջամտությունները, էնդոմետրիումի, կոնքի և սեռական տուբերկուլոզը[18]։

Փողերի կապումը, դրանց դարձելի ստերիլիզացիան կարող են հրահրել արտարգանդային հղիություն։ Առավել ինվազիվ մեթոդների կիրառման դեպքում (փողային կատետր, փողի մասնակի հեռացում) ռիսկն ավելի բարձր է, քան քիչ ինվազիվ միջամտությունների (փողերի կլիպավորում) ժամանակ[19]։

Այլ խմբագրել

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ արտարգանդային հղիությունը ավելի շատ հանդիպում է բարձր տարիքային խմբում։ Տարիքը չի համարվում բացարձակ ռիսկային գործոն, սակայն այն կարող է ազդակ լինել այլ գործոնների զարգացման համար[19]։ Արտարգանդային հղիության զարգացման համար գործոն է նաև հեշտոցային հոգնաները[20]։ Ներարգանդային կյանքում, դիէթիլստիլբեստրոլի ազդեցությանը ենթարկված կանանց մոտ, արտարգանդային հղիության զարգացան ռիսկը նույնպես բարձր է[21]։ Բացատրվում է նրանով, որ ազոտի օքսիդի ախտաբանական գերարտադրության հետևանքով նվազում է արգանդափողերը պատող թարթչային էպիթելի մակերեսը, որը բերում է ձվաբջջի տեղափողման խանգարման[22]։

Ախտորոշում խմբագրել

Բոլոր այն կանանց շրջանում, ովքեր ունեն որովայնային ցավեր, հեշտոցից արյունային արտադրություն և հղիության թեստի դրական արդյունք, պետք է հետազոտվեն՝ բացառելու արտարգանդային հղիությունը[2]։ Ճիշտ ախտորոշելու համար գլխավոր պայմաններից է ռիսկի գործոնների բացահայտումը և ելնելով այդ ամենից` հղիության տեղակայման որոշումը[1]։

Ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտություն խմբագրել

Այս հետազոտությամբ արգանդափողում պտղապարկի և ֆետալ սրտի հայտնաբերումը բավականին սպեցիֆիկ (յուրահատուկ) ախտորոշիչ չափանիշ է։ Ներհեշտոցային ՈՒՁՀ-ի արտարգանդային հղիությունը ախտորոշելու սենսիտիվությունը (զգայունությունը) կազմում է շուրջ 90%[1]։ Հետազոտությամբ երևում է ադնեքսալ զանգված, որը շարժվում է ձվարաններից անկախ։ Դեպքերի 60%-ի ժամանակ դա ոչ համասեռ կամ կիստայաձև զանգված է («կաթիլի նշան»)։ Սովորաբար զանգվածը գնդաձև է, սակայն հեմատոսալպինգսի առկայության ժամանակ կարող լինել փողաձև։ Այս նշանի ախտորոշիչ սենսիտիվությունը կազմում է 84%, իսկ սպեցիֆիկությունը 99%[1]։ Դրական կանխատեսիչ արժեքը (positive predictive value) կազմում է 96%, բացասական կանխատեսիչը (negative predictive value)՝ 95%[1]: Արգանդի խոռոչից դուրս գտնվող, դատարկ պտղապարկը ("օղաբլիթի" նշան) հանդիպում է դեպքերի 20%-ի ժամանակ[1]։ Եվս 20%-ի ժամանակ պտղապարկը հանդես է գալիս դեղնուցապարկի և/կամ էմբրիոնի հետ միասին[1]։ Սրտի աշխատանքի առկայության ժամանակ, երբեմն անվանում են "կենսունակ արտարգանդային"[1]:

Հղիության դրական թեստի և ներարգանդային հղիության նշաների բացակայությունը դեռ չի հաստատում ախտորոշումը։ Հնարավոր է լինի հղիության հետերոտոպիկ տեղակայում կամ «կեղծ պարկ»։ Սա հանդիպում է կանանց մինչև 20%-ի շրջանում[1]։

Անէխոգեն հեղուկի հայտնաբերումը Դուգլասյան տարածությունում (արգանդ-ուղիղաղիքային ծոց) հնարավոր է և՛ նորմալ, և՛ արտարգանդային հղիության ժամանակ[1]։ Էխոգեն հեղուկի հայտնաբերումը դեպքերի 28-56%-ի ժամանակ վկայում է հեմատոպերիտոնեումի (արյունահոսություն որովայնի խոռոչում) մասին[1]։ Արյունահոսությունը ոչ միշտ է լինում արգանդափողի պատռման հետևանք և երբեմն հանդիպում է արգանդափողի դիստալ հատվածի վնասման և փողային վիժման ժամանակ[1]։ Ծանր արյունահոսության նշան է արյան առկայությունը լյարդաերիկամային ծոցում և ենթալյարդային տարածությունում[1]։

Դոպլեր հետազոտությունը որևէ ախտորոշիչ նշանակություն չունի արտարգանդային հղիության ժամանակ[1]։

ՈՒՁՀ և β-hCG խմբագրել

 
Անհայտ տեղակայման հղիության վարման ալգորիթմ, այսինքն՝ հղիության թեստը դրական է, սակայն ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությամբ հղիություն չի հայտնաբերվում։ Եթե շիճուկում մարդու խորիոնային գոնադոտրոպինը 0 ժամում գերազանցում է 1000 ԱՄ/լ֊ը և անամնեզում չկա ավարտված կրելախախտ, ապա ուլտրաձայնային հետազոտությունը պետք է կրկնել հնարավորինս շուտ։

Արտարգանդային հղիության ախտորոշմանը օգնում է մարդու խորիոնային գոնադոտրոպինի (β-hCG) չափումը։ β-hCG-ի 1500 ՄԻ/մլ և ավելի քանակը, ՈԻՁՀ-ով արգանդի խոռոչում հղիություն չհայտնաբերելը կարող է վկայել արտարգանդային տաղակայման մասին կամ նշանակել, որ հղիությունը դեռ շատ փոքր է ՈՒՁՀ-ով երևալու համար։ β-hCG-ի բացարձակ քանակի և 48 ժամ հետո նրա քանակի հարաբերակցությունը հանդիսանում է ավելի զգայուն չափանիշ և հաշվում են հետևալ կերպ՝  [1][23]:

Ախտորոշման այլ մեթոդներ խմբագրել

Սուր որովայնի, հիպովոլեմիկ շոկի նշանների առկայության պայմաններում ախտորոշման համար կարող են կիրառվել նաև լապարոսկոպիա և լապարոտոմիա[1],: Փողաին վիժման կամ փողի պատռվածքի ժամանակ դժվար է լինում հայտնաբերել պտղապարկը։

Կուլդոցենտեզը հեշտոցի հետին կամարից Դուգլասյան տարածությունում եղած հեղուկի պունկցիան է (արտածծումը)։ Կատարվում է հազվադեպ և օգտագործվում է որովայնի խոռոչում գտնվող ազատ հեղուկի բնույթը ճշտելու նպատակով։ Արյան առկայությունը դեռ չի հաստատում արտարգանդային հղիության կասկածը։

Դիլատացիան և կյուռետով խոռոչի քերումը օգտագործվում են տարբերակելու համար արտարգանդային և հետերոտոպիկ ոչ կենսունակ հղիությունները[1]։ Այս միջամտությունը ցուցված է երբ՝

  • ներհեշտոցային ՈւՁՀ-ով արգանդի խոռոչում հղիություն չի հայտնաբերվել և β-hCG-ի մակարդակը 2000 ՄԻ/մլ և բարձր է,
  • β-hCG-ի քանակի ոչ նորմալ աճ 2 օրվա ընթացքում,
  • β-hCG-ի քանակի ոչ նորմալ անկում 2 օրվա ընթացքում։

Դասակարգում խմբագրել

Փողային հղիություն խմբագրել

 
Փողային հղիություն

Արտարգանդային հղիությունների մեծամասնությունը զարգանում է արգանդափողում՝ տեղակալվելով ֆիմբրիալ (5%), ամպուլյար (80%), իստմիկ(12%), կորնուալ և ինտերստիցիալ (2%) հատվածներում[19]։ Մահացությունը ամենաբարձրն է, երբ իմպլատացիան տեղի է ունեցել իստմիկ կամ ինտերստիցիալ հատվածներում, ինչը կապված է տվյալ հատվածների լավ արյունամատակարարման հետ, որը հանգեցնում է ծավալուն արյունահոսության։

Ոչ փողային հղիություն խմբագրել

Արտարգանդայինների մինչև 2%-ի դեպքում բեղմնավորված ձվաբջջի ամրացումը տեղի է ունենում ձվարանի վրա, որովայնի խոռոչում կամ արգանդի վզիկի վրա:Վզիկային հղիությունը լավ երևում է ՈՒՁՀ-ով, իսկ ձվարանայինը փողայինից տարբերակելու համար օգտագործվում են Սպիգելբերգյան չափանիշները (Spiegelberg criteria):

Որովայնային հղիության ժամանակ, խիստ հազվադեպ, հնարավոր է կենդանի պտղի զարգացում։ Դա հանրավոր է, երբ իմպլանտացիան տեղի է ունեցել որովայնի խոռոչի լավ արյունամատակարարվող հատվածներում, օրինակ՝ աղիների միջընդերքի վրա։ Սակայն այլ շրջաններում (երիկամային, լյարդային զարկերակ, որովայնային աորտա) տեղակայվելու դեպքում մեծանում է մահացություը, կապված վիրահատության ժամանակ անսպասելի սկսված ծավալուն արյունահոսության հետ[24][25][26]։

Հետերոտոպիկ հղիություն խմբագրել

Հազվադեպ հանդիպում են դեպքեր, երբ կնոջ օրգանիզմում զուգահեռ զարգանում են 2 ձվաբջջիջներ և միաժամանակ բեղմնավորվում[2]։ Երբեմն բեղմնավորված ձվաբջիջներց մեկը ամրանում է արգանդի խոռոչում, իսկ մյուսը՝ խոռոչից դուրս։ Սովորաբար այս դեպքում արտարգանդային հղիությունը ավելի շուտ է ախտորոշվում, քան ներարգանդայինը, ինչը պայմանավորված է արտահայտված ախտանիշներով։ Հղիությունը կարելի է պահպանել, եթե արտարգանդայինը շուտ է ախտորոշվել և հաջողությամբ հեռացվել է։ HCG-ի մակարդակի շարունակական բարձրացումը վկայում է, որ ներարգանդային հղիությունը շարունակում է զարգանալ և հետագայում դառնում է տեսանելի ՈՒՁՀ-ի համար։

Վերջին շրջանում դիտվում է հետերոտոպիկ հղիության դեպքերի աճ, ինչը պայմանավորված է IVF (in vitro fertilisation, ЭКО-Экстракорпоральное оплодотворение ) կիրառման հաճախականացմամբ։ Արգանդում գտնվող պտղի կենդանի մնալու հավանականությունը կազմում է 70%[27]։

Պերսիստենտ արտարգանդային հղիություն խմբագրել

Արտարգանդային հղիության պերսիստենտությունն առաջանում է, երբ հղիության վիրահատական հեռացումից հետո մնում է տրոֆոբլաստային հյուսվածք։ Հետագայում դա բերում է hCG-ի մակարդակի բարձրացման և կլինիկական ախտանիշների կրկնության[28]։ ժամանակին հայտնաբերելու համար, վիրահատությունից հետո հիվանդի մոտ պարբերաբար պետք է որոշվի hCG-ի մակարդակը արյան մեջ։ Կանխելու համար ցուցված է մետոտրեքսատ։

Անհայտ տեղակայման հղիություն խմբագրել

 
Փողային հղիության ախտահյուսվածքաբանական պատկերը՝ ներառյալ խորիոնի թավիկը։ Միջթավիկային տարածությունում առկա է արյունազեղում։

«Անհայտ տեղակայման հղիություն» տերմինը գործածվում է, երբ ներհեշտոցային ԳՁՀ-ով պտղաձուն չի հայտնաբերվել, բայց հղիության թեստը դրական է[1]։ Իրական պատկերը կարող է լինել զարգացող ներարգանդային հղիություն, ընդհատված հղիություն, արտարգանդային և ավելի հազվադեպ պերսիստենտ արտարգանդային հղիություն[1]։

Վիճակ Չափանիշ
Հստակ արտարգանդային հղիություն Արգանդի խոռոչից դուրս գտնվող պտղապարկ, դեղնուցապարկի և/կամ էմբրիոնի հետ։
Անհայտ տեղակայման հղիություն. հավանական է արտարգանդային հղիություն Անհամասեռ ադնեքսալ զանգված կամ պարկանման գոյածություն որովայնի խոռոչում։
«Իրական» անհայտ տեղակայման հղիություն Ներհեշտոցային ԳՁՀ-ով հղիության որևէ նշան չի հայտնաբերվել։
Անհայտ տեղակայման հղիություն -ավելի հավանական է ներարգանդային Արգանդի խոռոչում պարկանման գոյածություն։
Հստակ ներարգանդային հղիություն Արգանդի խոռոչում պտղապարկ, դեղնուցապարկի և/կամ էմբրիոնի հետ։

Անհայտ տեղակայման հղիությունների 6-20%-ը սովորաբար հետագայում ախտորոշվում են որպես արտարգանդային[1]։ 30-47%-ն ախտորոշվում են որպես զարգացող ներարգանդային հղիություն, իսկ 50-70%-ի դեպքում տեղի է ունենում հղիության ինքնաբերաբար ընդհատում և հնարավոր չի լինում պարզել տեղակայումը[1]։

ԱՏՀ-ի ժամանակ hCG-ի մակարդակի սպոնտան իջեցում չի դիտվում, ԳՁՀ-ով հղիության տեղակայման վայրը չի հայտնաբերվում[1]։ Պահպանվող ԱՀՏ-ն ամենայն հավանականությամբ լինում է կա՛մ չարտապատկերված փոքր արտարգանդային հղիություն, կա՛մ տրոֆոբլաստների կանգ արգանդափողում[1]։ Բուժումը սկսում են միայն այն ժամանակ, երբ ներարգանդային պոտենցիալ կենսունակ հղիությունը բացառվում է[1]։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Այլ հիվանդություններ, որոնց ախտանիշները նման են՝

Բուժում խմբագրել

 
Ձախ արգանադփողի հեմոսալպինգս և հղիություն: Լապարոսկոպիկ պատկեր:
 
Սալպինգէկտոմիա՝ արգանդափողի հեռացում

Բուժումը իրականացվում է դեղորայքային կամ վիրահատության միջոցով։

Վարում խմբագրել

Արտարգանդային հղիության կասկածով բոլոր կանանց մոտ պետք է որոշվի hCG-ի մակարդակը արյան մեջ և կատարվի ՈՒՁՀ[1]։ Ցածր ռիսկային խմբում գտնվող կանայք պետք է հսկվեն ևս 2 շաբաթ[1]։ Բարձր ռիսկային խումբը պետք է անցնի hCG-ի 48 ժամյա թեստ ախտորոշման հաստատման համար[1]։

Դեղորայքային խմբագրել

Երբ ժամկետը փոքր է և բարդություններ դեռ չեն զարգացել, մետոտրեքսատը նախընտրելի է արտարգանդային հղիության բուժման համարt[29]: Դրա օգտագործումը բերում է էմբրիոնի աճի դանդաղեցման, զարգացման հապաղման և ի վերջո հետներծծման[30]։ Օգտագործման հակացուցումներն են՝ լյարդի, երիկամների կամ արյան հիվանդություններ, էմբրիոնի մեծ չափեր > 3.5 սմ։

Մետոտրեքսատը կարող է բերել չնկատված նորմալ հղիության ընդհատման կամ պտղի մոտ ծանր արատների հետզարգացման[1]։ Պետք է նշանակվի միայն hCG-ի 48 ժամյա որոշումից հետո, երբ մակարդակը չի բարձրացել ավելի քան 35%[1]։

Վիրահատական խմբագրել

Արյունահոսության առկայության ժամանակ, ցուցված է անհապաղ վիրահատություն։ Կատարվում է լապարոտոմիայի կամ լապարոսկոպիայի միջոցով։ Վիրահատության մեթոդի ընտրությունը կախված է հիվանդի վիճակից։ Եթե վիճակը կայուն է, չկան արյունահոսության նշաններ կատարվում է լապարոսկոպիա[1]։ Ծանր արյունահոսության ժամանակ գերադասելի է լապարոտոմիան, որպեսզի ապահովվի վիրահատական դաշտի առավելագույն տեսանելիություն։ Կատարում են կա՛մ փողի հատում, պտղապարկի հեռացում,կա՛մ ախտահարված արգանդափողի և պտղապարկի միաժամանակյա հեռացում։ Վերջինս գերադասելի է, քանի որ փոքրանում է ռեցիդիվների (կրկնությունների) և բարդությունների հավանականությունը[31]։

Ծանր արյունահոսության ժամանակ կարելի է կատարել աուտոտրանսֆուզիա[32]։

Կանխատեսում խմբագրել

Արտարգանդային հղիության ժամանակ ճիշտ բուժում ստանալուց հետո մայրական մահերի թիվը շատ քիչ է, սակայն գրեթե բոլոր պտուղները վիրահատվում և հեռացվում են կամ ընդատվում։ Բրիտանիայում 2003-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 32,100 արտարգանդային հղիության դեպք և 10 մայրական մահ[33]։

Զարգացող երկրներում, մասնավորապես Աֆրիկայում, մայրական մահերի քանակը չափազանց շատ է, իսկ արտարգանդային հղիությունը համարվում է մահվան գլխավոր պատճառներից մեկը։

Երկրորդ անգամ արտարգանդային հղիություն զարգանալու հավանականությունը միևնույն կնոջ մոտ կազմում է 10%[34]։

Ազդեցությունը պտղաբերության վրա խմբագրել

Պտղաբերության վրա ազդեցությունը կախած է մի քանի գործոններից, գլխավորապես անպտղության առաջնային պատճառից[35]։ Բուժման մեթոդը էական նշանակություն չունի պտղաբերության վրա։ 2013 թվականին, ռանդոմիզացված հետազոտությունները ցույց են տվել, որ արտարգանդային հղիություն ունեցած և բուժում ստացած կանանց մոտ, մինչև 2 տարի հետո ներարգանդային հղիությունների քանակը կազմել է ըստ բուժման տեսակի՝ արմատական վիրահատության ժամանակ 64%, դեղորայքային բուժման ժամանակ՝ 67%, իսկ կոմբինացված բուժման ժամանակ 70%[36]։ Բուժումից 2 տարի անց այս ցուցանիշները հասնում են մինչև 90%[37]։

Ձվարանային հղիությունից հետո անպտղության կամ արտարգանդային հղիության կրկնության հավանականությունը ցածր է[38]։

Համաճարակաբանություն խմբագրել

Զարգացած երկրներում արտարգանդային հղիությունը կազմում է կենդանի ծնունդների 1-2%-ը։ Վերարտադրողականության վերականգնման մեթոդների զարգացման հետ զուգահեր, այս ցուցանիշը հասնում է 4%-ի[1]։ Դեպքերի 93-97%-ը տեղակայվում է արգանդափողում[2]։ 13%-ը տեղակայվում է իսթմիկ հատվածում, 75%-ը ամպուլայում, 12%-ը ֆիմբրիաներում[1]։ Կազմում է մայրական մահերի 6%-ը[2]։

 
An opened oviduct with an ectopic pregnancy at about 7 weeks' gestational age.[39]

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Կաթոլիկ եկեղեցում բուժման վերաբերյալ կան որոշակի հակասություններ։ Բարոյագետների զգալի մասը համարում են[40], որ մետոտրեքատը և արգանդափողերի հեռացումը «բարոյապես թույլատրելի» չեն, քանի որ դրանք ոչնչացնում են սաղմը։ Սակայն լինում են դեպքեր, կապված մոր առողջության հետ, երբ էմբրիոնի հեռացումը համարում են թույլատելի[41][42]։

Պտղի ծնունդ խմբագրել

Եղել են դեպքեր, երբ հղիությունը զարգանալով մի քանի ամիս, լապարոտոմիայի օգնությանբ ավարտվել է պտղի ծննդով։

1999թ.-ի հուլիսին Յուտա նահանգի Օգդեն քաղաքում Լորի Դալտոնը, կեսարյան հատման օգնությամբ աղջիկ է ունեցել[43]։ Վիրահատությունն ընթացել է բարդություններով, ուղեկցվելով ծանր արյունահոսությամբ[44]։

1999թ.-ի սեպտեմբերին ազգությամբ անգլիացի Ջեյն Ինգմանը (32 տարեկան) կյանք է տվել եռյակի՝ Օլիվիային, Մարիին և Ռոնանին։ Երեքն էլ կենդանի են մնացել[45]։

2008-ի մայիսին, ավստրալիացի Մեերա Թանգարաջը (34 տարեկան) կյանք է տվել Դուրգային, կրկին կեսարյան հատման օգնությամբ։ 38 շաբաթական հղիությունը, որը զարգացել էր փողերում, ընթացել էր առանց բարդությունների։ Երեխան ծնվել էր 2.8 կգ քաշով[46][47]։

Այլ կենդանիների շրջանում խմբագրել

Արտարգանդային հղիությունը հանդիպում է շատ կաթնասունների մոտ։ Բերված են ոչխարի կեսարյան հատման նկարները՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 Kirk E, Bottomley C, Bourne T (2014). «Diagnosing ectopic pregnancy and current concepts in the management of pregnancy of unknown location». Human Reproduction Update. 20 (2): 250–61. doi:10.1093/humupd/dmt047. PMID 24101604.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Crochet JR, Bastian LA, Chireau MV (2013). «Does this woman have an ectopic pregnancy?: the rational clinical examination systematic review». JAMA. 309 (16): 1722–9. doi:10.1001/jama.2013.3914. PMID 23613077.
  3. Zhang, J; Li, F; Sheng, Q (2008). «Full-term abdominal pregnancy: a case report and review of the literature». Gynecologic and Obstetric Investigation. 65 (2): 139–41. doi:10.1159/000110015. PMID 17957101.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Cecchino, GN; Araujo Júnior, E; Elito Júnior, J (September 2014). «Methotrexate for ectopic pregnancy: when and how». Archives of Gynecology and Obstetrics. 290 (3): 417–23. doi:10.1007/s00404-014-3266-9. PMID 24791968.
  5. 5,0 5,1 Nama, V; Manyonda, I (April 2009). «Tubal ectopic pregnancy: diagnosis and management». Archives of Gynecology and Obstetrics. 279 (4): 443–53. doi:10.1007/s00404-008-0731-3. PMID 18665380.
  6. Mignini L (2007 թ․ սեպտեմբերի 26). «Interventions for tubal ectopic pregnancy». who.int. The WHO Reproductive Health Library. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  7. Skipworth, Richard (2011 թ․ դեկտեմբերի 17). «A new clinical sign in ruptured ectopic pregnancy». Lancet. 378 (9809): e27. doi:10.1016/s0140-6736(11)61901-6. PMID 22177516.
  8. Farquhar CM (2005). «Ectopic pregnancy». Lancet. 366 (9485): 583–91. doi:10.1016/S0140-6736(05)67103-6. PMID 16099295.
  9. Majhi AK, Roy N, Karmakar KS, Banerjee PK (2007). «Ectopic pregnancy--an analysis of 180 cases». Journal of the Indian Medical Association. 105 (6): 308, 310, 312 passim. PMID 18232175.
  10. «BestBets: Risk Factors for Ectopic Pregnancy». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. Rana, P; Kazmi, I; Singh, R; Afzal, M; Al-Abbasi, FA; Aseeri, A; Singh, R; Khan, R; Anwar, F (October 2013). «Ectopic pregnancy: a review». Archives of Gynecology and Obstetrics. 288 (4): 747–57. doi:10.1007/s00404-013-2929-2. PMID 23793551.
  12. «16 Answering questions about long term outcomes». Management of Unintended and Abnormal Pregnancy: Comprehensive Abortion Care. John Wiley & Sons. 2011. ISBN 9781444358476. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. Lyons RA, Saridogan E, Djahanbakhch O (2006). «The reproductive significance of human Fallopian tube cilia». Human Reproduction Update. 12 (4): 363–72. doi:10.1093/humupd/dml012. PMID 16565155.
  14. Tay JI, Moore J, Walker JJ (2000). «Ectopic pregnancy». Western Journal of Medicine. 173 (2): 131–4. doi:10.1136/ewjm.173.2.131. PMC 1071024. PMID 10924442.
  15. Schenker JG, Margalioth EJ (1982). «Intra-uterine adhesions: an updated appraisal». Fertility and Sterility. 37 (5): 593–610. PMID 6281085.
  16. Kłyszejko C, Bogucki J, Kłyszejko D, Ilnicki W, Donotek S, Koźma J (1987). «Cervical pregnancy in Asherman's syndrome [article in Polish]». Ginekologia Polska. 58 (1): 46–8. PMID 3583040.
  17. Dicker D, Feldberg D, Samuel N, Goldman JA (1985). «Etiology of cervical pregnancy. Association with abortion, pelvic pathology, IUDs and Asherman's syndrome». Journal of Reproductive Medicine. 30 (1): 25–7. PMID 4038744.
  18. Bukulmez O, Yarali H, Gurgan T (1999). «Total corporal synechiae due to tuberculosis carry a very poor prognosis following hysteroscopic synechialysis». Human Reproduction. 14 (8): 1960–1. doi:10.1093/humrep/14.8.1960. PMID 10438408.
  19. 19,0 19,1 19,2 Speroff L, Glass RH, Kase NG (1999). Clinical Gynecological Endocrinology and Infertility, 6th Ed. Lippincott Williams & Wilkins (1999). էջ 1149ff. ISBN 0-683-30379-1.
  20. Al-Azemi M, Refaat B, Amer S, Ola B, Chapman N, Ledger W (May 2009). «The expression of inducible nitric oxide synthase in the human fallopian tube during the menstrual cycle and in ectopic pregnancy». Fertility and Sterility. 94 (3): 833–840. doi:10.1016/j.fertnstert.2009.04.020. PMID 19482272.
  21. Schrager S, Potter BE (May 2004). «Diethylstilbestrol exposure». American Family Physician. 69 (10): 2395–400. PMID 15168959. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
  22. Yuk JS, Kim YJ, Hur JY, Shin JH (2013). «Association between socioeconomic status and ectopic pregnancy rate in the Republic of Korea». International Journal of Gynecology & Obstetrics. 122 (2): 104–7. doi:10.1016/j.ijgo.2013.03.015. PMID 23726169.
  23. van Mello NM, Mol F, Opmeer BC, Ankum WM, Barnhart K, Coomarasamy A, Mol BW, van der Veen F, Hajenius PJ (2012). «Diagnostic value of serum hCG on the outcome of pregnancy of unknown location: A systematic review and meta-analysis». Human Reproduction Update. 18 (6): 603–617. doi:10.1093/humupd/dms035. PMID 22956411.
  24. «'Special' baby grew outside womb». BBC News. 2005 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 14-ին.
  25. «Bowel baby born safely». BBC News. 2005 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 10-ին.
  26. Zhang J, Li F, Sheng Q (2008). «Full-term abdominal pregnancy: a case report and review of the literature». Gynecologic and Obstetric Investigation. 65 (2): 139–41. doi:10.1159/000110015. PMID 17957101.
  27. Lau S, Tulandi T (1999). «Conservative medical and surgical management of interstitial ectopic pregnancy». Fertility and Sterility. 72 (2): 207–15. doi:10.1016/s0015-0282(99)00242-3. PMID 10438980.
  28. Kemmann E, Trout S, Garcia A (February 1994). «Can we predict patients at risk for persistent ectopic pregnancy after laparoscopic salpingotomy?». The Journal of the American Association of Gynecologic Laparoscopists. 1 (2): 122–126. doi:10.1016/S1074-3804(05)80774-1. PMID 9050473. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.
  29. Mahboob U, Mazhar SB (2006). «Management of ectopic pregnancy: a two-year study». Journal of Ayub Medical College, Abbottabad: JAMC. 18 (4): 34–7. PMID 17591007.
  30. "History, Diagnosis and Management of Ectopic Pregnancy" Արխիվացված 2015-10-05 Wayback Machine
  31. «eMedicine - Surgical Management of Ectopic Pregnancy: Article Excerpt by R Daniel Braun». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 17-ին.
  32. Selo-Ojeme, DO; Onwude, JL; Onwudiegwu, U (February 2003). «Autotransfusion for ruptured ectopic pregnancy». International Journal of Gynecology & Obstetrics. 80 (2): 103–10. doi:10.1016/s0020-7292(02)00379-x. PMID 12566181.
  33. «Achived copy». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  34. Bayer, Steven R.; Alper, Michael M.; Penzias, Alan S. (2011). The Boston IVF Handbook of Infertility: A Practical Guide for Practitioners Who Care for Infertile Couples, Third Edition (անգլերեն). CRC Press. ISBN 9781841848181.
  35. Togas Tulandi; Tan, S. L; Tan, Seang Lin; Tulandi, T. (2002). Advances in Reproductive Endocrinology and Infertility: Current Trends and Developments. Informa Healthcare. էջ 240. ISBN 0-8247-0844-X.
  36. Fernandez H, Capmas P, Lucot JP, Resch B, Panel P, Bouyer J (2013). «Fertility after ectopic pregnancy: The DEMETER randomized trial». Human Reproduction. 28 (5): 1247–1253. doi:10.1093/humrep/det037. PMID 23482340.
  37. Fertility: assessment and treatment for people with fertility problems Արխիվացված 2013-02-23 Wayback Machine. NICE clinical guideline CG156 - Issued: February 2013
  38. Goyal LD, Tondon R, Goel P, Sehgal A (2014). «Ovarian ectopic pregnancy: A 10 years' experience and review of literature». Iran J Reprod Med. 12 (12): 825–30. PMC 4330663. PMID 25709640.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  39. Uthman, Ed (2014). «Tubal pregnancy with embryo». WikiJournal of Medicine. 1 (2). doi:10.15347/wjm/2014.007. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  40. Delgado, George. «Pro-Life Open Forum, Apr 10, 2013 (49min40s)». Catholic answers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  41. Pacholczyk, Rev. Tad, Ph.D. «When Pregnancy Goes Awry». Making Sense Out of Bioethics (blog). National Catholic Bioethics Center. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  42. Anderson, MA et al. Ectopic Pregnancy and Catholic Morality Արխիվացված 2016-04-18 Wayback Machine. National Catholic Bioethics Quarterly, Spring 2011
  43. «Miracle baby». Ogden, Utah: Utah News from KSL-TV. 1999 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
  44. «Registry Reports» (PDF). Volume XVI, Number 5. Ogden, Utah: ARDMS The Ultrasound Choice. October 1999. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
  45. «Doctors hail 'miracle' baby». BBC News. 2009 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  46. «Baby Born After Rare Ovarian Pregnancy». Associated Press. 2008 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.
  47. Cavanagh, Rebekah (2008 թ․ մայիսի 30). «Miracle baby may be a world first». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 145