Նեմանյա Ռադոնիչ (սերբ.՝ Немања Радоњић, փետրվարի 15, 1996(1996-02-15)[1][2], Նիշ, Սերբիա), սերբ ֆուտբոլիստ, «Օլիմպիկ Մարսել» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Նեմանյա Ռադոնիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1996(1996-02-15)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Նիշ, Սերբիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 7
Պատանեկան կարիերա
Սերբիա Ռադնիչկի
Սերբիա Պարտիզան
2013—2014 Ռումինիա Վիիտորուլ
2014—2015 Իտալիա Ռոմա
2014—2015 Իտալիա Էմպոլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Իտալիա Ռոմա 0 (0)
2016-2017  Սերբիա Չուկարիչկի 27 (4)
2017-2018 Սերբիա Ցրվենա Զվեզդա 28 (5)
2018— Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 4 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Սերբիա Սերբիա (մինչև 17) 6 (5)
2013-2014 Սերբիա Սերբիա (մինչև 18) 5 (0)
2014-2015 Սերբիա Սերբիա (մինչև 19) 12 (4)
2017-2017 Սերբիա Սերբիա (մինչև 20) 3 (0)
2016— Սերբիա Սերբիա (մինչև 21) 8 (0)
2017— Սերբիա Սերբիա 8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21 հոկտեմբերի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15 հոկտեմբերի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ռադոնիչը «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում

Ռադոնիչն իր հայրենի քաղաքի «Ռադնիչկի» ակումբի սան է։ Դեռ մանուկ հասակից նա տեղափոխվել է մայրաքաղաքային «Պարտիզան» ակումբի ակադեմիա, իսկ մի քանի ամիս անց՝ ռումինական «Վիտորուլ» ակումբ։ 2014 թվականին Ռադոնիչը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Ռոմա» ակումբի հետ հինգ տարի ժամկետով։ Նույն թվականին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Էմպոլի» ակումբի երիտասարդական կազմ։ 2016 թվականի սկզբին Ռադոնիչը վարձավճարային հիմունքներով միացել է իր հայրենի քաղաքի «Չուկարիչկի» ակումբին։ Մարտի 27-ին «Մլադոստի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Սերբիայի սուպերլիգայում[3]։ Նույն խաղի ժամանակ Ռադոնիչը խփել է իր առաջին գոլը «Չուկարիչկի» ակումբի կազմում։ 2017 թվականի ամռանը Ռադոնիչը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմ՝ ստորագրելով պայմատագիր չորս տարի ժամկետով։ Հուլիսի 30-ին «Ռադ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[4]։ Օգոստոսի 24-ին Եվրոպա լիգայի որակավորման փուլի խաղերի ժամանակ Նեմանյան ռուսական «Կրասնոդար» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում[5]։ 2018 թվականին Նեմանյան օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։

2018 թվականի օգոստոսի 30-ին Ռադոնիչը տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբի կազմ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 12 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է հինգ տարով[6]։ Սեպտեմբերի 16-ին «Գենգան» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[7]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2017 թվականին Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռադոնիչը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Պորտուգալիայի[8] և Իսպանիայի[9] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականի նոյեմբերի 14-ին Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում Ռադոնիչը կատարել է իր նորամուտը Սերբիայի ազգային հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Անդրիյա Ժիվկովիչին[10]։

2018 թվականին Ռադոնիչը Սերբիայի հավաքականի կազմում մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Շվեյցարիայի[11] և Բրազիլիայի[12] հավաքակաների դեմ խաղերին։

Ձեռքներումներ խմբագրել

Թիմային

  «Ցրվենա Զվեզդա»

  •   Սերբիայի ֆուտբոլի առաջնություն  — 2017/2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Մլադոստ Լուչանի VS. Չուկարիչկի 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 27.
  4. «Ռադ VS. Ցրվենա Զվեզդա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 30.
  5. «Ցրվենա Զվեզդա VS. Կրասնոդար 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 24.
  6. Nikolić, Strahinja. (2018 թ․ օգոստոսի 30). «PROMENA PLANA: Romi od Radonjića veći deo kolača od prvobitno dogovorenog» (սերբերեն). HotSport. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. «Օլիմպիկ Մարզել VS. Գենգամ 4:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 16.
  8. «Պորտուգալիա (մինչև 21) VS. Սերբիա (մինչև 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 17.
  9. «Սերբիա (մինչև 21) VS. Իսպանիա (մինչև 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 23.
  10. «Հարավային Կորեա VS. Սերբիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 14.
  11. «Սերբիա VS. Շվեյցարիա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—22.
  12. «Սերբիա VS. Բրազիլիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—27.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմանյա Ռադոնիչ» հոդվածին։