Անդրիյա Ժիվկովիչ (սերբ.՝ Андрија Живковић, հուլիսի 11, 1996(1996-07-11)[1][2][3], Նիշ, Սերբիա), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի կամ վինգերի դիրքում[4]։

Անդրիյա Ժիվկովիչ
Андрија Живковић
Ժիվկովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1996(1996-07-11)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Նիշ, Սերբիա
Հասակ 170 սմ
Քաշ 66 կգ
Դիրք վինգեր, հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 17
Պատանեկան կարիերա
Սերբիա Նացիոնալ Նիշ
2009-2013 Սերբիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Սերբիա Պարտիզան 63 (17)
2016-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 37 (3)
Ազգային հավաքական
2009-2010 Սերբիա Սերբիա Մ16 8 (7)
2011-2013 Սերբիա Սերբիա Մ17 11 (4)
2014-2015 Սերբիա Սերբիա Մ19 11 (2)
2014-2015 Սերբիա Սերբիա Մ20 9 (2)
2013-2017 Սերբիա Սերբիա Մ21 17 (3)
2013-ներկա Սերբիա Սերբիա 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 17-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 17-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Պարտիզան խմբագրել

Ժիվկովիչը Պարտիզանի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 28-ին՝ փոխարինման մտնելով Նովի Պազարի դեմ խաղում[6]։ Օգոստոսի 23-ին Ժիվկովիչը կնքեց իր առաջին պայմանագիրը Պարտիզանի հետ՝ նախատեսված 3 տարվա համար[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 25-ին՝ Ռադնիչկի Կրագուևացի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Թունի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 1-ին Ժիվկովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռադի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[10]։ 2013-14 մրցաշրջանում սերբը անցկացրեց 23 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[11]։

2014 թվականի օգոստոսի 28-ին Ժիվկովիչը 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Նեֆթչիի դեմ խաղում[12]՝ օգնելով Պարտիզանին հաղթել 2-1 հաշվով և որակավորվել Եվրոպայի Լիգայի խմբային փուլ։ 2015 թվականի մարտի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սերբիայի գավաթի Յագոդինայի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում սերբը խփեց օգոստոսի 5-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 1-ին նա դուբլ և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Աուգսբուրգի դեմ խաղում[15][16]։ 2016 թվականի փետրվարի 4-ին Ժիվկովիչը հեռացվեց Պարտիզանի առաջին թիմից, քանի որ չերկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ[17]։ Պարտիզանի կազմում նա անցկացրեց 93 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 24 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Բենֆիկա խմբագրել

2016 թվականի հուլիսի 5-ին Ժիվկովիչը անվճար տրանսֆերով տեղափոխվեց Բենֆիկա՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[18][19]։ Իր դեբյուտը Բենֆիկայի կազմում նշեց հոկտեմբերի 2-ին՝ փոխարինելով Գոնսալու Գեդեշին Ֆեյրենսեի դեմ խաղում[20]։ 2017 թվականի հունվարի 3-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիզելայի դեմ խաղում Ժիվկովիչը դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[21]։ Հունվարի 18-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Լեյշոյնշի դեմ Պորտուգալիայի գավաթի խաղում[22]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Ժիվկովիչը անցկացրեց մարտի 8-ին՝ փոխարինելով Անդրեաս Սամարիսին 1/8 եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը Բենֆիկայի կազմում խփեց ապրիլի 5-ին՝ Պորտուգալիայի գավաթի Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[24]։ 2016-17 մրցաշրջանում Ժիվկովիչը անցկացրեց 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2017 թվականի դեկտեմբերի 1-ին Ժիվկովիչը հեռացվեց խաղադաշտից Պորտուի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 83-րդ րոպեին[26]։ 2018 թվականի մարտի 3-ին՝ Մարիտիմուի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բենֆիկային հաղթել 5-0 հաշվով[27]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ժիվկովիչը ներկայացրել է Սերբիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[28]՝ անցկացնելով 2 հանդիպում ու դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[29][30], սակայն Սերբիան դուրս մնաց կիսաեզրափակչից[31]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Պորտուգալիային[32]։ 2015 թվականին Ժիվկովիչը մասնակցեց մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը[33]։ Այստեղ նա անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Սերբիային հաղթել մրցաշարը[34][35]։ 2017 թվականին Ժիվկովիչը Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[36]՝ անցկացնելով 3 հանդիպում ու դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[37], սակայն Սերբիան դուրս մնաց առաջնության խմբային փուլից[38]։

Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականում Ժիվկովիչը նշեց 2013 թվականի հոկտեմբերի 11-ին[39]՝ փոխարինելով Զորան Տոշիչին Ճապոնիայի դեմ ընկերական խաղում և դառնալով Սերբիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[40]։ Իր առաջին հանդիպումը ազգային հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Հայաստանի դեմ խաղում[41]։ 2018 թվականի հունիսի 1-ին Ժիվկովիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[42][43]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Բրազիլիայի դեմ խաղում[44][45], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[46]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարտիզան 2012–13 Սուպեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0
2013–14 23 5 1 0 1 0 25 5
2014–15 24 5 6 2 10 0 40 7
2015–16 15 7 1 0 11 5 27 12
Ընդհանուր 63 17 8 2 22 5 0 0 93 24
Բենֆիկա 2016–17 Պրիմեյրա Լիգա 15 0 5 1 1 0 3 0 24 1
2017–18 21 3 1 0 5 0 3 0 30 3
2018–19 1 0 0 0 1 0 0 0 2 0
Ընդհանուր 37 3 6 1 7 0 6 0 56 4
Կարիերայի ընդհանուր 100 20 14 3 29 5 6 0 149 28

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[47]

Սերբիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 2 0
2014 0 0
2015 1 0
2016 2 0
2017 2 0
2018 4 0
Ընդհանուր 11 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Պարտիզան

Բենֆիկա

Միջազգային խմբագրել

Սերբիա Մ20

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն․ 2015[34]

Անհատական խմբագրել

  • Նիշի տարվա լավագույն սպորտսմեն․ 2015[53]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Serbia - A. Živković - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Scout Report: Andrija Živković | Serbia's mouth-watering talent • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «FK Novi Pazar - FK Partizan Belgrade, Apr 28, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «FK PARTIZAN Beograd  » 'Džinka' iz Niša u profesionalnom pogonu». www.sr.partizan.rs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «FK Partizan Belgrade - FK Radnicki 1923 Kragujevac, Aug 25, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «FC Thun - FK Partizan Belgrade, Aug 29, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «FK Partizan Belgrade - FK Rad, Sep 1, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Andrija Zivkovic | Football Stats | Benfica | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Neftchi Baku - FK Partizan Belgrade, Aug 28, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «FK Partizan Belgrade - FK Jagodina, Mar 18, 2015 - Kup Srbije - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «FK Partizan Belgrade - FCS Bucharest, Aug 5, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  15. «FC Augsburg - FK Partizan Belgrade, Oct 1, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  16. UEFA.com. «UEFA Europa League - Augsburg-Partizan». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «FK PARTIZAN Beograd  » Saopštenje FK Partizan». www.sr.partizan.rs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  18. Kundert, Tom. «Benfica complete Zivkovic and Benitez deals». portugoal.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  19. «Liverpool transfer target set to sign for Benfica». Metro (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  20. «SL Benfica - CD Feirense, Oct 2, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  21. «SL Benfica - FC Vizela, Jan 3, 2017 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  22. «SL Benfica - Leixões SC, Jan 18, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  23. «Borussia Dortmund - SL Benfica, Mar 8, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  24. «SL Benfica - GD Estoril Praia, Apr 5, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  25. «Andrija Zivkovic | Football Stats | Benfica | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  26. «FC Porto - SL Benfica, Dec 1, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  27. «SL Benfica - CS Marítimo, Mar 3, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  28. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Serbia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  29. «Ukraine U19 - Serbia U19, Jul 19, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  30. «Germany U19 - Serbia U19, Jul 22, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  31. UEFA.com. «Under-19 - Portugal-Serbia». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  32. «Portugal U19 - Serbia U19, Jul 28, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  33. FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Serbia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.(չաշխատող հղում)
  34. 34,0 34,1 FIFA.com (2015 թ․ հունիսի 20). «Ecstasy in Auckland as Serbia make history». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  35. Reuters (2015 թ․ հունիսի 20). «Serbia crowned world Under-20 champions after beating Brazil in final». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  36. uefa.com. «Under-21 2017 - History - Serbia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  37. «Serbia U21 - Macedonia U21, Jun 20, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  38. uefa.com. «Under-21 2017 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  39. «Serbia - Japan, Oct 11, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  40. «Pao još jedan rekord: Andrija Živković postao najmlađi debitant u dresu Srbije». Blic.rs (սերբերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  41. «Serbia - Armenia, Sep 4, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  42. Editorial, Reuters. «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  43. IANS (2018 թ․ հունիսի 5). «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia». Business Standard India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  44. «Serbia - Brazil, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  45. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Andrija ZIVKOVIC - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  46. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  47. 47,0 47,1 «Andrija Živković». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  48. uefa.com (2013 թ․ մայիսի 22). «Partizan win sixth consecutive Serbian title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  49. «Partizan win Serbian title after 2-0 win at Napredak». SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  50. «Benfica win fourth straight Portuguese title». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  51. «Double for Benfica after Portuguese Cup win». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  52. «Benfica 3-1 V. Guimarães :: Portugal Supercup 2017 :: Match Events :: thefinalball.com». www.thefinalball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  53. «Živkoviću nagrada "Sportska ličnost godine Niša"». www.novosti.rs (Serbian (Latin script)). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրիյա Ժիվկովիչ» հոդվածին։