Նեկրասովի նրբանցք (Տագանրոգ)

նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում

Նեկրասովի նրբանցք (ռուս.՝ Некрасовский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է ռուս անվանի բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովի պատվին։

Նեկրասովի նրբանցք
ռուս.՝ Некрасовский переулок
Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի
«Դ» մասնաշենք` 
Նեկրասովի նրբանցք, 44
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն1350 մետր
ՍկիզբՇմիդտի փողոց
Ավարտ3-րդ Նադգոռնայա փողոց
Նախկին անվանումԱռաջին երկայնական նրբ.,
Պալատական նրբ.
Անվանվել էՆիկոլայ Նեկրասով
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Շմիդտի փողոցի և 3-րդ Նադգոռնայա փողոցի միջև։ Հատում է Մայակովսկու հրապարակը, Էնգելսի, Կարլ Լիբկնեխտի, Չեխովի, Ալեքսանդրի, Ֆրունզեի, Պետրոսի, Հունական փողոցները։ Երկարությունը` 1350 մետր։ Տների համարակալումը սկսվում է Հունական փողոցից։

Պատմություն

խմբագրել

Սկզբնապես կոչվել է Առաջին երկայնական նրբանցք, այնուհետև` Պալատական նրբանցք[1]։

В XVIII-XIX դարերում Նեկրասովի նրբանցքը եղել է սահմանային Տագանրոգի ամրոցի և քաղաքային շինությունների միջև[2]։

Նեկրասովի նրբանցքի շատ շինություններ չեն հասել մեր օրերին։ Այդ տարածքը կառուցապատվում էր ցածր խրճիթներով, փոքր խանութներով, կրպակներով։ 1980-ական թվականներին դրանք քանդվեցին[2]։

1923 թվականին վերանվանվել է ի պատիվ ռուս անվանի բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովի[1]։ Հատկանշական է, որ գրողը Տագանրոգի հետ ոչ մի առնչություն չի ունեցել[1]։

Նրբանցքում գտնվում են

խմբագրել
  • Ալեքսանդր I-ի պալատ` Նեկրասովի նրբանցք, 10
  • Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի № 4 հանրակացարան` Նեկրասովի նրբանցք, 17
  • № 8 միջնակարգ դպրոց` Նեկրասովի նրբանցք, 71
  • Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի «Գ» մասնաշենք (ձախ թև)` Նեկրասովի նրբանցք, 42
  • Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի «Դ» մասնաշենք` Նեկրասովի նրբանցք, 44

Հուշարձաններ

խմբագրել
  • Անատոլի Լոմակինի կիսանդրի (քանդակագործ` Նիկոլայ Սելիվանով)` № 8 միջնակարգ դպրոցի առջևի պուրակում[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 16. 
  2. 2,0 2,1 «Некрасовский переулок». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 Ապրիլ 6-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)