Շմիդտի փողոց (ռուս.՝ Улица Шмидта), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է հեղափոխական գործիչ Պյոտր Շմիդտի պատվին։

Շմիդտի փողոց
ռուս.՝ Улица Шмидта
քաղաքապետ Պապկովի տունը,
Շմիդտի փողոց, տուն 17
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն430 մետր
ՍկիզբԿոմսոմոլսկի զառիվայր
ԱվարտԴոբրոլյուբովի նրբանցք
Նախկին անվանումՄալոգրեչեսկայա,
Մալոբիրժևայա,
Վորոնցովսկայա
Անվանվել էՊյոտր Շմիդտ
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում

Աշխարհագրություն խմբագրել

Շմիդտի փողոցը գտնվում է Դոբրոլյուբովի նրբանցքի և Կոմսոմոլսկի զառիվայրի միջև[1]։ Տների համարակալումը սկսվում է Կոմսոմոլսկի զառիվայրից։ Երկարությունը 430 մ է։

Պատմություն խմբագրել

 
«Գնդակներով տունը»

Փողոցի նախկին անվանումները` Մալոգրեչեսկայա, Մալոբիրժևայա, Վորոնցովսկայա։ Վերանվանվել է Շմիդտի փողոց 1929 թվականին` ի պատիվ «Օչակով» հածանավի վրա ապստամբության ղեկավար Պյոտր Շմիդտի։

Առաջին իսկ օրից այս փողոցում բնակվել են ունևոր մարդիկ, հարուստ վաճառականներ և Տագանրոգի չափանիշներով բարձրաստիճան պետական պաշտոնյաներ[2]։ 1803 թվականի քարտեզի վրա փողոցի կենտ կողմում մաքսատունն ու սակարանն էին, իսկ զառիթափի տակ գտնվել են մոմի և ճարպի գործարանները[2]։

Մալոգրեչեսկայա փողոց, 7 հասցեում երկար տարիներ կանգնած է եղել Վարվացիի տունը, որը քաղաքացիներն անվանում էին «Գնդակներով տուն»` Տագանրոգի գնդակոծության ժամանակ տան հաստ պատերի մեջ մխրճված թնդանոթային ռումբերի, գնդակների, հրազենային արկերի բազմաթիվ բեկորների պատճառով։ 1903-1910 թվականներին այդ տանը գործել է առևտրային ուսումնարանը։ Տունը չի պահպանվել։

Փողոցում գտնվում են խմբագրել

Զույգ կողմում խմբագրել

  • № 10` բնակելի տուն (XIX դարի 1-ին քառորդ)։ Տեղական նշանակության հուշարձան[3]
  • № 14` ծովագնացության դպրոցի շենք
  • № 12` Կերենի տուն (XIX դարի 1-ին քառորդ)։ Տեղական նշանակության հուշարձան[4]
  • № 16` Վոլկովի-Ռեմիի տուն[5] (1812-1814 թվականներ)։ Տեղական նշանակության հուշարձան[6]
  • № 16ա` «Ոսկե ափ» հյուրանոց

Կենտ կողմում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рыбалкин А. А. Шмидта ул. // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 811. 
  2. 2,0 2,1 Гаврюшкин О. П. По старой Греческой… (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — С. 22. 
  3.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  4.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  5. Григорян М. Е., Решетников В. К. Таганрог. История архитектуры и градостроительства конца XVII — начала XX века. — Ростов н/Д: Омега-Принт, 2013. — С. 63-64.
  6.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  7.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  8.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ