Նելլի (դերասանուհի)

դերասանուհի

Նելլի (արաբ․՝ نيللى‎‎, ամբողջ անունը` Նելլի Արթին Քալֆայան (Գալֆայան, արաբ.` نيللى آرتين كالفيان), հունվարի 3, 1951(1951-01-03), Կահիրե, Եգիպտոս), եգիպտահայ դերասանուհի, երգչուհի, պարուհի, հեռուստահաղորդավարուհի և հանդիսավար։

Նելլի
արաբ․՝ نيللي‎‎
Ծնվել էհունվարի 3, 1951(1951-01-03) (73 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունկատակերգու, հաղորդավար և դերասանուհի
ԸնտրանիGood Morning, my Dear Wife?, My Husband's Wife?, A Moment of Weakness?, The Ghoul? և Fawazeer Ramadan (Ramadan Riddles)?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Նելլին ծնվել է հայկական ընտանիքում, որը Եգիպտոս էր տեղափոխվել Սիրիայի Հալեպ քաղաքից։ Հայրը ռեժիսոր էր։ Նելլին սովորել է Կահիրեի հայկական դպրոցում։ Նրա ավագ քույրը Եգիպտոսում հայտնի երեխա-դերասան Ֆեյրուզն էր, իսկ զարմուհին` նույնպես հայտնի դերասանուհի Լեբլեբան։ Իր կարիերան նա նույնպես սկսել է որպես երեխա-դերասան` գնալով ավագ քրոջ, Ֆեյրուզի հետքերով։ Նա կինոաշխարհ մուտք գործեց դեռևս հինգ տարեկան հասակում, ռեժիսոր Անուար Ուակդիի «Լքյալը» (1953) կինոնկարով, որի գլխավոր դերակատարը նրա ավագ քույր Ֆեյրուզն էր, իսկ պրոդյուսերը հայրը՝ Հարություն Գալֆայանը։

Նա իր հաջողության գագաթնակետին հասել է 1966 թվականին, երբ 17 տարեկան էր։ Բացի կինոնկարներից, հանդես է եկել թատերական բեմադրություններում և ռադիոբեմադրություններում։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում[1]։ Դրանցից շատերը մյուզիքլի ժանրից էին, որոնք ընդմիջվում էին երգերով ու պարերով։ Հիմնականում նկարահանվել է կատակերգություններում և հեռուստասերիալներում։

Նելլիի ֆիլմերից կարելի է նշել «Լքյալը», «Այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հանդիպել», «Դրախտի թռչնակները», «Մեղավոր հրեշտակը», «Երկու կին», «Իմ ամուսնու կանայք», «Նորա», «Ամառային հանգիստ», Ահմադ Դյա Էդդինի «Կույսերի մենաստանը» (1968), Մահմեդ Զուլֆիքարի «Փոքրիկ դեռահասը» (1967), «Աղջիկները» (1968), Մոնեմ Շուքրիի «Ոճրագործը հսկողության տակ» (1970), Իսսի Կարամայի «Երիտասարդության սխալները» (1970), Ռիդհա Մույասարի «Սիրատենչ աղջիկները» (1973), Եհիա էլ Ալամիի «Զվարճասերների խումբը» (1975), Հելմի Ռաֆլայի «Իմ չքնաղ լեդին (1975), Հուսամ Էդդին Մուստաֆայի «Ազնիվ խոսք» (1972), Ադել Սադեկի «Երիտասարդությունը փոթորկի մեջ» (1974) և այլն[2]։

Նելլիի հայրը՝ Հարություն Գալֆայանը, տարիներ առաջ հիմնել է «Փերուզֆիլմ» կինոստուդիան։ Նելլիի խաղընկերներն են եղել եգիպտական կինոյի լավագույն վարպետները՝ Ռուշդի Աբազան, Ահմադ Մազհարը, Գամալ Էլ Շենաուին, Հասան Յուսուֆը և այլք։

Նելլին ամբողջ արաբական աշխարհում հայտնի էր նաև իր «Fawazir Ramadan» կատակերգական հեռուստաշոուի միջոցով, որտեղ շատ էին երաժշտական և պարային համարները։ Այդ հեռուստաշոուն եթեր էր հեռարձակվում ողջ սրբազան Ռամադան ամսվա ընթացքում և ուներ զվարճալի ժամանցային ուղղվածություն։ Վերջին տարիներին Նելլին հեռացել է կինոնկարահանման հրապարակից և հեռուստատեսային շոուներից` հիմնականում ժամանցային ծրագրերում հանդես գալով հյուրի կարգավիճակով։ 2006 թվականին, ժյուրիի կազմում մասնակցել է The X Factor, XSeer Al Najah հեռուստանախագծին։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին անգամ ամուսնացած է եղել եգիպտացի ռեժիսոր Հուսամ ալ-Դին Մուստաֆայի, իսկ երկրորդ անգամ` երաժիշտ Մոդի ալ-Իմամի հետ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The names of 66 films that Nelly has appeared in are listed in Arabic under the heading السيرة الذاتية at fnoonarabia.com Արխիվացված 2009-03-06 Wayback Machine.
  2. Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, Էջ 90-92։
  3. Two short biographies of Nelly in Arabic language: www.egyptradio.tv Արխիվացված 2009-04-17 Wayback Machine, AbdelHalimHafed.7olm.org
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի (դերասանուհի)» հոդվածին։