Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեյրուզ (այլ կիրառումներ)

Ֆեյրուզ (իսկական անունը՝ Փիրուզ Արթին Կալֆայան, արաբ․՝ بيروز أرتين كالفايان‎‎, մարտի 15, 1943(1943-03-15), Կահիրե, Եգիպտոս - հունվարի 30, 2016(2016-01-30)[1], Գիզա, Եգիպտոս), եգիպտահայ երգչուհի, դերասանուհի և ելույթավար[3]։ Դեռ վաղ մանուկ հասակում ստանձնել է եգիպտական կինեմատոգրաֆի «ոսկե դարի» աստղի փառք։

Ֆեյրուզ
արաբ․՝ بيروز أرتين كالفايان‎‎
Ծնվել էմարտի 15, 1943(1943-03-15)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էհունվարի 30, 2016(2016-01-30)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԳիզա, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս[2]
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մանկական դերասան և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Bader El Den Jamgome?

Ֆեյրուզը հայտնի դերասանուհի և երգչուհի Նելլի Արթին Կալֆայանի ավագ քույրն է։

Վերցնելով Ֆեյրուզ անունը (Փիրուզ անունի արաբական ձևը) նա սկսում է գլխավոր դերեր խաղալ կինոյում արդեն 7 տարեկանից, առաջին անգամ ելույթ ունենալով Yasmine (1950) ֆիլմում։ Նա մասնակցել է ավելի քան 10 ֆիլմերում որպես դերասանուհի, երգչուհի, պարուհի։ Ֆեյրուզը իր ամենախոշոր դերը կատարել է Dahab (1953) ֆիլմում։ Նրան հովանավորում էր եգիպտացի պրոդյուսեր Անվար Վագդին։

1959 թվականին Ֆեյրուզը ավարտում է իր կարիերան 15 տարեկան հասակում, ամուսնանալով եգիպտացի կինոկատակերգությունների դերասան Բադրեդին Գամգումին։ Նրանք ունենում են երկու զավակ՝ Այման և Իման։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1950: Yasmine (ياسمين)
  • 1951: Feyrouz Hanem (فيروز هانم)
  • 1952։ Al Hirman (الحرمان)
  • 1952։ Sourat az Zafaf (صورة الزفاف)
  • 1953։ Dahab (دهب)
  • 1955։ Asafir el Ganna (عصافير الجنة)
  • 1957։ Ismail Yassine Tarazaan (إسماعيل يس طرزان)
  • 1958։ Iyyami as Sa'eeda (أيامي السعيدة)
  • 1958։ Ismail Yassine lil Beih' (اسماعيل يس للبيع)
  • 1959։ Bafakkar fi lli Naseeni (بفكر قي اللى ناسينى) (her last role)

Պարգևներ խմբագրել

  • In 2001, she was honored with "Lifetime Achievement Award" in Cairo Film Festival

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.almasryalyoum.com/news/details/883614
  2. http://www.worldatlas.com/webimage/countrys/africa/egypt/egfamous.htm
  3. «Feyrouz page on EgyptRadioTV site». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.