Նինոչկա Մանուկ Կուպելյան ( մասրի՝ نينوتشكا مانوج كوبليان . նոյեմբերի 14, 1946(1946-11-14), Կահիրե, Եգիպտոս), առավել հայտնի է Լեբլեբա բեմական անունով ( մասրի՝ لبلبه ), հայկական ծագումով եգիպտացի կինոդերասանուհի, արտիստուհի։ Նա և՛ եգիպտացի դերասանուհի Ֆեյրուզի, և՛ արտիստուհի Նելլիի զարմուհին է։

Լեբլեբա
Ծնվել էնոյեմբերի 14, 1946(1946-11-14) (77 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Hasan Yusef?

Ծնվել է Կահիրեում՝ հայկական ընտանիքում։ Նա սկսել է որպես մանուկ դերասանուհի ՝ ընդօրինակելով այլ դերասանուհիների, այդ թվում՝ ելույթ ունենալով Եգիպտոսի ազգային թատրոնում։ Կինոյում իր նորամուտը նշել է եգիպտացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Անվար Վագդիի և սցենարիստ/դրամատուրգ Աբո Էլ Սեուդ Էլ Էբիարիի Հաբեբթի Սուսու ֆիլմում։ Հենց Էլ Էբիարին էլ նրա համար ընտրել է բեմական Լեբլեբա անունը՝ նկատի առնելով երեխայի բազմաշնորհ լինելը. Նինոչկան մանուկ հասակից դրսևորել է դերասանուհու, կատակերգուի, պարուհու և երգչուհու ձիրքեր։ 1970-ականներին նա դարձել է անվանի դերասան Սալահ Զուլֆիկարի խաղընկերուհին Բորգ Էլ-Աթրաա (1970) և Ֆի Սաիֆ Լազիմ Նոհիբի (1974) ֆիլմերում, հետագայում՝ համբավավոր դերասան Ահմեդ Զաքիի խաղընկերուհին՝ Մաալի ալ Վազիր ֆիլմում (2003)։ Նկարահանվել է նաև հռչակավոր Օմար Շարիֆի հետ՝ «Հասան և Մարկոս» ֆիլմում (2008)։ 1990-ականներին Լեբլեբան հիմնականում հանդես է եկել նշանավոր Նուր Էլ-Շերիֆի ընկերակցությամբ. հիշարժան է հատկապես Լելա Սախենա կինոնկարը (1995թ.), որի գլխավոր հերոսուհու կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար նա բազմաթիվ մրցանակներ է ստացել[1]։։

Լեբլեբան ամուսնացել է դերասան Հասան Յուսեֆի հետ, բայց որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Ալ Բեյթ Ալ Սաիդ
  • Քադի Ղարամ
  • Ռեհլա Շահր Ալ Ասալ
  • Habibti Soo Soo
  • Arba3 Banat We Zabet
  • Բորջ Էլ-Աթրաա
  • Ալ Նագամ Ալ Հազին
  • Al Milionair AL Mouzayaf
  • ԱԼ Հաբիբ ԱԼ Մաղուլ
  • Աղազա Բել Աֆիա
  • Բենտ Badi3a
  • Ալ Բանաթ Ուել Հոբ
  • Ալ Բանատ Ուել Մարսեդես
  • Ալ Սոկարեյա
  • Յա Զալեմնի
  • Shei2 Men Al Hob
  • Արիս ԱԼ Հանա
  • Ehtares Men Al Regal Ya Mama
  • Hekayti Maa Al Zaman
  • Ֆի Էլ Սեյֆ Լազեմ Նեհեբ
  • Emraa Bala 2Alb
  • Hob Fo2 Al Bourkan
  • Ալ Շեյաթին Ֆի Ագազա
  • 3aga2eb Ya Zaman
  • 24 Sa3a Հոբ
  • Mouled Ya Donia
  • AL Kadeia Al Mashhoura
  • Բեզուր Ալ Շեյթան
  • Ալ Հեսաբ Յա Մադմուազել
  • Bos Shouf Sokar Beta3mel Eih
  • Ռագոլ Ֆի Սեգն Ալ Նեսա2
  • Moughameroon Hawl Al 3alam
  • Էլի Դեհեկ Ալա Ալ Շեյթան
  • Al Gana Taht Kadamayha
  • AL Ba3d Yazhab Lel Ma2zoun Maratein
  • Esabet Hamada We Tootoo
  • Arba3a Etnin Arba3a 4-2-4
  • Setouhi Fawk Al Shagara
  • AL Kadab We shabou
  • Էհտարես Մեն Ալ Խոտ
  • Լահիբ Էլ Էնթեքամ
  • Ehna Betou3 AL Esa3af
  • Ալ Մոխբեր
  • Էմրաա Թահթ Էլ Էխտեբար
  • Ենոհոմ Յասրեկուն Ալ Արանեբ
  • Լակ Յում Յա Բեյհ
  • Mehatet LA Ens
  • Ավլադ Էլ Էսուլ
  • Գիրան Ախեր Զաման
  • Sheytan Men 3asal
  • Բոկրա Ահլա Մեն Ալ Նեհարդա
  • Ալ Շեյտանա Ալատի Ահաբաթնի
  • Լեյլա Սախենա
  • Դեդ Ալ Հեկումա
  • Գանաթ Ալ Շայաթին
  • Ալ Ախար
  • Al Na3ama Wel Tawous
  • Մաալի ալ Վազիր
  • Բուհա
  • 3aris Men Geha Amneya
  • Ուեշ Էգրամ
  • Էսկենդերիա Նյու Յորք
  • Հասան վա Մորկուս
  • Նատարիաթ Ամտի
  • Ալ Ֆիլ Ալ Ազրաք
  • Վիլլա 69

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «لبلبة: حصدت 13 جائزة عن فيلم "ليلة ساخنة" واتورطت فى "وش إجرام"». اليوم السابع (արաբերեն). 2020 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեբլեբա» հոդվածին։