Նարին-Կալա, հին նախաարաբական միջնաբերդ, Դերբենդի ամրոցի մի մասը, որը Կասպից ծովին միանում է կրկնակի պարսպով։ Դրանք նախատեսված են եղել կասպյան դարպասները պարսկական պետությունից պաշտպանելու համար[1]։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[2][3]։


Քարտեզ
Քարտեզ

Ստուգաբանություն խմբագրել

Նարին-Կալա անվանումը միջին պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Արևային բերդ»[3]։ Ըստ այլ աղբյուրների՝ այն ստացել է Նարին անունը պարսից շահի դստեր պատվին, և նշանակում է «քնքուշ», «գեղեցիկ»[4]։

Նկարագրություն խմբագրել

Նարին-Կալա միջնաբերդը գտնվում է ծովին ամենամոտ բլրի գագաթին։ Ծովափի երկայնքով ճանապարհը փակվում է երկու զուգահեռ բերդ-պարսպով (Դերբենդի պարիսպ), արևմուտքում հասնում մինչև միջնաբերդ և արևելյան ծայրով հասնելով ծանծաղուտ՝ ձևավորում է նավահանգիստ[5]։ Միմյանցից 350-450 մ հեռավորության վրա գտնվող պարիսպների միջև ընկած է Դերբենդ միջնադարյան քաղաքը։ Միջնաբերդից 40 կմ դեպի արևմուտք ձգվում է Լեռնային պարիսպը (Դաղ-բար)՝ թույլ չտալով ամրոցը շրջանցել լեռնային ձորերով[2]։ Չնայած իր տարիքին, բերդը դարեր շարունակ ունեցել է կարևոր պաշտպանական դեր։ Նոր տերերը վերակառուցել են այն, ինչի շնորհիվ էլ այսօր, ինչպես ծառի տարեկան օղակները, կառույցը կարելի է օգտագործել Դերբենդի ամբողջ պատմությունը հետազոտելու համար[4]։

Ընդհանուր առմամբ միջնաբերդն ընդգրկում է 4,5 հա տարածք (մոտավորապես 180 մ լայնություն և 280 մ երկարություն)[3]։ Պարիսպն ունի փոքր աշտարակներ (միմյանցից 20-30 մ հեռավորության վրա), իսկ հարավ-արևմուտքում առկա է ռազմական հենակետ։ Երեք կողմից լրացուցիչ պաշտպանությունն ապահովվում է լեռան կտրուկ լանջերով։

Միջնաբերդի ներսում կան լոգարաններ, կերամիկական խողովակներից պատրաստված ջրամատակարարման համակարգ, ինչպես նաև շահի պալատի ավերակները` գլխավոր մուտքն ու պատերի մի մասը։ 4-5-րդ դարերի վաղ քրիստոնեական եկեղեցու (Ռուսաստանի տարածքում՝ ամենահինը) գոյության մասին կան տարբեր կարծիքներ։ Որոշ փորձագետներ խաչաձև գմբեթավոր սենյակը համարում են ջրամբար, մյուսները, նկատելով ստորգետնյա ջրատարի բացակայությունը, շինության ձևը գտնում են անհամապատասխան ջրամբարի համար, որը Դերբենդում սովորաբար ուղղանկյունաձև կամ քառակուսի է, և նկատում են նաև կառույցի՝ դեպի լույսը ունեցած ուղղությունը[6]։ Յուրաքանչյուր պատ ունի երեք դարպաս, որոնցից ամենահինը Օրտա-Կանան է (Միջին դարպաս)[7]։ Մինչև 3 մետր հաստությամբ արտաքին պատերը շրջապատում են Նարին-Կալան։

Պատմություն խմբագրել

Դերբենդը տեղակայված է Կասպյան անցուղու առավել խոցելի ռազմավարական վայրում, որտեղ Մեծ Կովկասի լեռները մոտենում են ծովին՝ թողնելով միայն 3 կմ երկարությամբ նեղ գոտի։ Դերբենդի ամրոցը պաշտպանական հսկայական համակարգի մի մասն է, որը պաշտպանում էր Անդրկովկասի և Արևմտյան Ասիայի ժողովուրդներին հյուսիսից քոչվորների ներխուժումից։ Համակարգում ներառված են քաղաքի պարիսպները, միջնաբերդը, ծովային պարիսպները և Դաղ-բարի լեռնաշղթան[2]։

Արևմուտքից Դերբենդի պարիսպները հարում են Նարին-Կալա միջնաբերդին, որը կառուցվել է 10-րդ դարից հետո։ Մինչ այդ, երբ թշնամի էր մոտենում, այդ վայրում ազդանշանային կրակ էին վառում[7]։

Հայտնի ամրոցը կառուցվել է 6-րդ դարում Ջալգանի լեռնաշղթայում պարսկական տիրակալ, Սասանյանների դինաստիայի ներկայացուցիչ Խոսրով Ա Անուշիրվանի («Անմահ հոգի») հրամանով[2][3]։ 735 թվականից Դերբենդը և Նարին-Կալան դարձան Դաղստանում արաբական խալիֆայության ռազմական և վարչական կենտրոն, ինչպես նաև ամենամեծ առևտրական նավահանգիստ ու այս հողի վրա իսլամի տարածման օջախ[3]։

Կասպիական արշավանքի արդյունքում Դերբենդ քաղաքը դարձավ Ռուսական կայսրության մաս։ Կայսր Պետրոս I-ն իր տնակից (որն այսօր համարվում է տեսարժան վայր) տեղափոխվեց խանի պալատ։ Դերբենդի բեյերը նրան հանձնել են քաղաքի բանալիները պարսկական դիպակով ծածկված արծաթե ափսեի վրա (պահվում է Սանկտ Պետերբուրգի Կունստկամերայում)՝ ասելով հետևյալ խոսքերը[8].

«Դերբենդը հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ, և, հետևաբար, ավելի պարկեշտ ու արդար կլինի այն, որ հզոր միապետի կողմից հիմնադրված քաղաքը հանձնվի ոչ պակաս հզոր միապետի»։

Որոշ աղբյուրներում Դերբենդի ամրոցը կոչվել է «Ալեքսանդր Մակեդոնացու պատ»։ Համաձայն մի լեգենդի՝ այն կառուցվել է մեծ նվաճողի կողմից[8][9][10]։ Բայց Ալեքսանդր Մակեդոնացին երբեք Դերբենդում չի եղել[11]։

1796 թվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ բերդը վերստին գրավվեց ռուսական զորքերի կողմից՝ գեներալ Վալերիան Զուբովի գլխավորությամբ, ով գլխավոր շտաբը տեղափոխեց միջնաբերդ[12]։

Նարին-Կալայի տարածքում դեռևս ընթանում են հնագիտական պեղումներ։ Դերբենդի 2000-ամյակի առթիվ շուրջ 1,5 միլիարդ ռուբլի է տրամադրվել Նարին-Կալայի վերականգնման համար[6][13]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Селим Омарович Хан-Магомедов Дербент. — Государственное издательство литературы по строительству, архитектуре и строительным материалам, 1958. — 134 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Шихабудин Микаилов Дагестан в фотографиях. Мгновения истории. — Эпоха, 2012. — 464 с. — (Дагестан. Триумф и трагелия). — ISBN 9785457879478
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 100 самых красивых мест России. — М.: Эксмо, 2013. — С. 36. — 98 с. — ISBN 9785457545762
  4. 4,0 4,1 «Крепость Нарын-Кала». OZON.travel (ռուսերեն). www.ozon.travel. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. Алексеев Ю. В., Сомов Г.Ю Объекты культурного наследия. Том 1 и 2. Учебник. — Проспект, 2015. — 662 с. — ISBN 9785392197484
  6. 6,0 6,1 Новая эра старого Дербента // Московский комсомолец. — 2014. — № 154. — С. 6.
  7. 7,0 7,1 Тревер, Камилла Васильевна Очерки по истории и культуре Кавказской Албании: IV в. до н.э.- VII в. н.э.. — АН СССР, Москва-Ленинград, 1959. — 419 с.
  8. 8,0 8,1 Василий Потто От древнейших времён до Ермолова. — Кавказская война. В 5 томах.. — Центрполиграф, 2006. — Т. 1. — 528 с. — 3000 экз. — ISBN 5-9524-2105-9
  9. Магомет Муслимович Курбанов Душа и память народа: жанровая система табасаранского фолкьлора и ее историческая эволюция. — Дагестанское кн. изд-во, 1996. — 232 с.
  10. Борис Николаевич Ржонсницкий, Борис Яковлевич Розен Э. Х. Ленц. — Мысль, 1987. — С. 95. — 152 с.
  11. Барманкулов М. К. Тюркская вселенная. — Ылым, 1996. — С. 62. — 248 с.
  12. Алексей Шишов Орден Святого Георгия. Всё о самой почётной награде Российской Империи. — М.: Яуза, Эксмо, 2013. — С. 227. — 745 с. — ISBN 9785457595934
  13. Николай Проценко Очень почтенный юбиляр(ռուս.) // Эксперт Юг. — 2014. — № 1—2. — С. 50—52.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել