Պարսկական արշավանք (1796)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարսկական արշավանք (այլ կիրառումներ)

Պարսկական արշավանք 1796, ռուսական զորքերի արշավանքը Ղաջարական Պարսկաստանի մերձկասպյան տիրույթները (գեներալ-պորուչիկ Վ․ Ա․ Զուբովի գլխավորությամբ), նպատակն էր իրագործել 18-րդ դարի 80-ական թվականներին ռուսական կառավարության մշակած ծրագրերը, որից մեկն էլ Հարավային Կովկասում հայկական պետականության վերականգնումն էր։

Արշավանքի անմիջական առիթը Աղա-Մահմեդ խան Ղաջարի 1795 թվականի արշավանքն էր Հարավային Կովկաս և Թիֆլիսի գրավումն ու ավերումը (սեպտեմբերի 12)։ Գեորգիևսկի պայմանագրով Վրաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների համաձայն, 1796 թվականի ապրիլին ռուսական Կասպիական 13 հազարանոց կորպուսը շարժվեց դեպի Պարսկաստանի մերձկասպյան տիրույթները։

Մայիսի 10-ին գրոհով վերցվեց Դերբենտը, հունիսի 15-ին առանց մարտերի՝ Բաքուն և Ղուբան։ Նոյեմբերին ռուսական զորքերը հասան Կուրի և Արաքսի խառնարանին։ Արշավանքի ժամանակ ռուսական զորքերին ուղեկցում էր Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, որը մեծ ծառայություններ մատուցեց ռուսական հրամանատարությանը՝ տեղական մանր տիրակալների հետ հարաբերությունները կարգավորելու, ռուսական զորքերի մատակարարումը ապահովելու գործում և այլն։ Եկատերինա II-ի մահից (1796 թվականի նոյեմբեր) հետո Պավել I -ը փոխեց ռուսական արտաքին քաղաքականությունը։ 1796 թվականի դեկտեմբերին ռուսական զորքերը ետ կանչվեցին Հարավային Կովկասից և ձեռք բերված հաջողությունները ի չիք դարձան։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 208