Նարինե Զարիֆյան

հայ կոմպոզիտոր

Նարինե Կառլի Զարիֆյան (հոկտեմբերի 11, 1958(1958-10-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ (1986) և Հայաստանի կոմպոզիտորների միության (1992) անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2022)։

Նարինե Զարիֆյան
Ծնվել էհոկտեմբերի 11, 1958(1958-10-11)[1] (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1993)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Նարինե Զարիֆյան ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 11-ին, Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1984 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Գրիգոր Եղիազարյանի դասարան), 1993 թվականին՝ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (Ղազարոս Սարյանի դասարան)։ 1978 թվականին Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դաշնամուր և կոմպոզիցիա։ 1993-1995 թվականներին Սիրիայի Հալեպ քաղաքի Բարսեղ Կանաչյանի անվան դպրոցում դասավանդել է կոմպոզիցիա և տեսական առարկաներ։ 1997 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2011 թվականին ստեղծել է «Զարիֆյան քառյակ»-ը և հանդիսանում է դրա գեղարվեստական ղեկավարը[2]։

Զարիֆյանի սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործությունները կատարվել են Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի երկրներում և արժանացել տարբեր մրցանակների։ Մասնակցել է տարբեր միջազգային փթառատոններին։

Անդամակցություն

խմբագրել

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել
  • Դաշնամուրային կվինտետ, 1981
  • Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, 1981 (նոր խմբ. 2013)
  • Կվինտետ փայտյա փողային կազմի համար, 1990
  • «Տրիգոններ» կամերային նվագախմբի համար,1990
  • Վոկալ շարք Ավետիք Իսահակյանի խոսքերով, 1993
  • «Էլեգիա» կոնցերտ կիթառի և կամերային նվագախմբի համար, 1998 (նոր խմբ. 2011)
  • «Սոլեա» սիմֆոնիկ պոեմ, 1999
  • «Scerzo a la retro» սիմֆոնիկ նվագախմբի համար, 1999
  • «Ռեգթայմ» կիթառի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1999
  • «Երկխոսություն» հարվածայինների համար, 2000
  • «Violin Dance» սոլիստների և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000
  • «Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով» մենակատարների և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000
  • «Եկու էսքիզ» ջութակահարների անսամբլի համար, 2007
  • «Տանգո» էքսպրեսիա կվինտետի համար, 2007
  • «Վոկալիզ» մենակատարի և կամերային նվագախմբի համար, 2008
  • «Փոզոցի արևային կողմում» ջազ-բալլադ ֆլեյտայի և դաշնամուրի համար, 2010
  • «Նոկտյուրն» ջութակի, դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, 2010
  • «Քեզ» բալլադ երկու կիթառի, երգեհոնի և կոնտրաբասի համար, 2010
  • «Փշրված երազանք» ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2010
  • «Ծափիկ-ծափիկ» ժողովրդական երգի մշակում մանկական երգչախմբի համար, 2011
  • «Հայկական էսքիզներ» պատկեր քամանչայի, քանոնի, դաշնամուրի և կոնտրաբասի համար
  • «Ժողովրդական նվագներ» մանկական պիեսների շարք ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2013
  • «6 տրամադրություն» դաշնամուրային շարք, 2013
  • «Նա» մյուզիքլ, 2014
  • «Հայկական էսքիզներ» եռամաս սյուիդ երկու դաշնամուրի համար, 2018
  • «Երկխոսություն» մանկական երգչախմբի և հարվածային գործիքների համար, 2018
  • «Պրելյուդ» մանկական երգչախմբի համար, 2018
  • «Աշնանային պատկերներ» եռամաս սյուիտ կամերային նվագախմբի և Ժողովրդական գործիքաների համար, 2018

Հրատարակված նոտաներ

խմբագրել
  • «Փողոցի արևային կողմում» ֆլեյտայի և դաշնամուրի համար, ԵՊԿ հրատարակչություն, 2009
  • «Ծափիկ-ծափիկ» մանկական ժողովրդական երգի մշակում, Հայ կոմպոզիտորների մանկական խմբերգերի ժողովածու, ՀՀ մշակույթի կրթության աջակցության հիմնադրամ, «Վան Արյան», 2010
  • «Վոկալիզ» ձայնի, դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, հեղինակային հրատարակչություն, 2010
  • «Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով» սիմֆոնիկ նվագախմբի և Ժողովրդական գործիքների քառյակի համար, ԵՊԿ հրատարակչություն, 2012
  • «Տանգո Էքսպրեսիա» անսամբլների ժողովածու տարբեր գործիքային կազմերի համար, 2013
  • «Կոնցերտ-Էլեգիա» կիթառի և կամերային նվագախմբի համար, «Լույս» հրատարակչություն, 2016

Հրատարակված հոդվածներ

խմբագրել

Զարիֆյանի գիտական և գիտամեթոդական հոդվածները տպագրվել են գիտական ամսագրերում և ժողովածուներում։

  • «Խոսք ուսուցչի մասին» նվիրված Գ. Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, «Ամրոց գրուպ» հրատարակչություն, Երևան, 2010 (հոդված-հիշողություններ)։
  • Գիտամթեդական հոդված Ն. Զարիֆյան՝ «Բլյուզի ոճը երաժշտության մեջ», «Երաժշտական Հայաստան» 4 (39), 59-61 էջեր, 2010 (ռուսերեն
  • Ն. Զարիֆյան, «Ռոմանսների վոկալ ցիկլերի զարգացման հեռանկարներ», ԵՊԿ դասախոսների ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու, Պրակ 8/2011, 53-59 էջեր, (Բանբեր կոնսերվատորիայի, 2011, Ալեգատ գրքում) (ռուսերեն)։
  • Ն. Զարիֆյան, «Ժամանակակից պահանջները կիթառային կատարողական արվեստի ոլորտում», ԵՊԿ դասախաոսների ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու, Պրակ 8/2011, 60-67 էջեր, (Բանբեր կոնսերվատորիայի, 2011, Ալեգատ գրքում) (ռուսերեն)
  • Ն. Զարիֆյան, «Մենեստրելային երաժշտությունը և նրա պատմական նշանակությունը» ԵՊԿ գիտամեթոդական հոդվածների և երաժշտագիտական աշխատությունների ժողովածու, հատոր 3, 2011, 60-67 էջեր, (Բանբեր կոնսերվատորիայի, 2011, Ալեգատ գրքում) (ռուսերեն)։
  • Ն. Զարիֆյան, «Սիմֆո-փոփ երաժշտություն» հոդված, «Երաժիշտ» ամսաթերթ, 2012։

Պարգևներ, կոչումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://composers.am/?p=948
  2. Նարինե Զարիֆյանի մասին ՀԿՄ կայքում
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել