Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Շենգավիթ վարչական համայնքում։
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1949 |
Անվանված է | Արմեն Տիգրանյան |
Տնօրեն | Անահիտ Գևորգյան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Բագրատունյաց 8ա |
Պատմություն
խմբագրել1949 թվականին Երևանի Շենգավիթ համայնքում բացվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մասնաճյուղ, որը 1950 թվականին վերափոխվել է ինքնուրույն դպրոցի և վերանվանվել է հայ մեծ երաժիշտ Արմեն Տիգրանյանի անունով։ Տնօրենն է եղել Բաբկեն Սարգսյանը։ 1971 թվականին սկսվել է դպրոցի նոր շենքի շինարարությունը, որն ավարտվել է 1975 թվականին, տնօրեն Ֆելիքս Հակոբյանի օրոք։ Բացվել են նոր բաժիններ, ավելացել է աշակերտների թիվը։
1990-ական թվականներին ուսուցչական անձնակազմի ուժերով և Սարգիս Ալաջաջյանի ղեկավարությամբ դպրոցում ստեղծվել է կամերային նվագախումբ։ 1997-2001 թթ. դպրոցը գլխավորել է Ֆլորա Մարտիրոսյանը, ում օրոք վերանորոգվել է դպրոցի մեծ դահլիճը, կատարվել են նպաստավոր փոփոխություններ էլեկտրաէներգիայի համակարգում ջեռուցում ունենալու համար։
2001 թվականին տնօրեն է նշանակվել Սվետլանա Մուրադյանը։ Դպրոցում ստեղծվել է ուսուցիչների երգչախումբ՝ Հենրի Մանգասարյանի ղեկավարությամբ[1]։
Դպրոցի շենքի ճակատը զարդարում է «Երաժշտություն» բարձրաքանդակը (կոփածո պղինձ, 1980, 10 x 5 մ, քանդակագործ՝ Արարատ Հովսեփյան, համահեղինակ՝ Գրիգոր Գևորգյան)։
Բաժիններ
խմբագրելԵրաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝
Շրջանավարտներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
«Երաժշտություն» բարձրաքանդակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի շուրջ 800 սաների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ
- ↑ ««Արտիստ» թատերական ստուդիան Ա.Տիգրանյանի անվ. երաժշտական դպրոցում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.